Հ.Յ.Դ. Մամուլ

Վահան Յովհաննիսեանի Հոգեհանգստեան Արարողութիւն Եւ Հաւաք Կլենտէյլի Մէջ

ԿԼԵՆՏԷՅԼ.- Անցեալ շաբաթավերջին, հայրենի պետութիւնն ու Հայ Յեղափոխական Դաշնակցութեան մեծ ընտանիքը վերջին հրաժեշտը տուին Հայաստանի Ազգային ժողովի անդամ, Գերմանիոյ մօտ Հայաստանի դեսպան եւ ՀՅԴ Բիւրոյի անդամ Վահան Յովհաննիսեանի, որ իր աչքերը առյաւէտ փակած էր անցեալ շաբաթասկիզբին, ետին թողնելով պետական, դիւանագիտական, ազգային եւ կուսակցական գործիչի ստուար վաստակ մը եւ իր կեանքով կնքուած ժառանգութիւն մը: Արեւմտեան թեմը…

Հոգեհանգիստ Եւ Հաւաք` Ի Յիշատակ Վահան Յովհաննիսեանի

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոյի անդամ, Գերմանիոյ մէջ Հայաստանի Հանրապետութեան լիազօր դեսպան, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Յովհաննիսեանի հոգեհանգստեան պաշտօն կատարուեցաւ յետ Ս. եւ անմահ պատարագի կիրակի, 4 յունուար 2015-ին, Սրբոց Վարդանանց եկեղեցւոյ մէջ, նախագահութեամբ` Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Շահէ եպս. Փանոսեանի: Հոգեհանգստեան արարողութենէն ետք ներկաները համախմբուեցան «Ազդակ»-ի «Փիւնիկ» սրահ, ուր տեղի ունեցաւ յիշատակի հաւաք, որուն ընթացքին ներկայացուեցաւ…

Հուղարկավորությունը՝ հունվարի 3-ին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ` կառավարությունում տեղի է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության Բյուրոյի անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը: Նիստում որոշվել է, որ Վահան Հովհաննիսյանի հոգեհանգիստը տեղի կունենա 2015 թվականի հունվարի 2-ին` ժամը 17:00-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սբ Սարգիս եկեղեցում,…

Վահանը՝ Վահանի Վրայ

Շաբաթէն Կիրակի լուսցող գիշերուան ժամը 1ի մօտերը, ընկեր մը հեռաձայնիս վրայ արձանագրեց Վահան Յովհաննիսեանի մահուան բօթը: Շատերու ու իրեն պէս, ես ալ գիտէի, թէ իր կեանքին թելը մօտ է աւարտին: Կանխաւ «հաշտուած» էի, սակայն հիմա չեմ կրնար հաշտուիլ Վահան Յովհաննիսեանի մահուան հետ: Մէկը, մեր ժողովուրդի վերջին 25 տարիներու պատմութեան ամէնէն փայլուն դէմքերէն: Իսկ փայլուն դէմքերը…

Այլեւս առանց Վահանի

Այո, հեռացավ Վահան Հովհաննիսյանը: Թեեւ ժամանակը փոքր ինչ հաշտեցրած պետք է լիներ ճակատագրի կայացրած դաժան դատավճռի հետ, սակայն գույժն առնելուց հետո կարծես դատարկություն գոյացավ՝ մեր մեջ ու մեր շուջը: Դատարկություն գոյացավ, որովհետեւ նա առաջինը զինվորագրվածներից լինելով, հայրենիք վերադարձած Դաշնակցության կենսագրության գլխավոր հերոսներից մեկն էր: Որպես այդպիսին վճռական ձայնով ներկա էր նաեւ նորանկախ հայրենիքի պատմության ընթացքի…

Հայրենիքը ձեզ չի մոռանայ, ընկ. Վահան

Ամէն անգամ, որ խնդրանք մը , պատուէր մը կամ իրականանալի աշխատանք մը ունէր յանձնարարելիք ընկ. Վահանը , դիմելով տուեալ ընկերոջ, իրեն յատուկ հիւմուրով, պատուէրը անպայման կատարելու գրաւչութիւն պարուրելով կ՜ըսէր.Հայրենքը ձեզ չի մոռանայ։Առանց հրահանգչական ոճի, առանց բռնութեան, առանց համոզելու յատուկ ճիգի, խնդրանքը, պատուէրը կամ հրահանգը կատարուած էր. Եւ կատարուած էր սիրով, գոհ, գոհունակ, հանգիստ, ժպիտով։ Ժպիտով…

Նախագահը ցավակցական հեռագիր է հղել

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ: Վահան Հովհաննիսյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և գործընկերներին ուղղված ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է.- «Վահան Հովհաննիսյանի ներկայությունը նշանակալի է եղել Հայաստանի քաղաքական դաշտում թե՛ արցախյան ազատամարտի տարիներին, թե՛ դրանից հետո՝ Հայաստանի Ազգային ժողովում: Դժվար է պատկերացնել,…

Ազատության ճանապարհների վախեցնող բացակայությունը

Ներկայացնում ենք անցյալ տարի Yerkir.am կայքում Վահան Հովհաննիսյանի հրապարակված «Ազատության ճանապարհների վախեցնող բացակայությունը» հոդվածը: Այն տպավորությունն ունեմ, թե մենք մի շատ կարևոր բան ենք բաց թողել: Աչքաթող ենք արել: Թույլ ենք տվել, որ մեր կողքով անցնի: Կամ էլ ինքներս ենք մեր կյանքի ինչ-որ կարևոր բանի կողքով անցել և նույնիսկ չենք էլ նկատել այդ կորուստը: Հետ…

Վահան Հովհաննիսյանը մեծ ավանդ ունի ազգային-ազատագրական պայքարում

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 29-ին ցավակցական հեռագիր է հղել Վահան Հովհաննիսյանի ընտանիքին: Հեռագրում ասված է. «Խոր ցավով տեղեկացա Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վահան Էդուարդի Հովհաննիսյանի վաղաժամ մահվան մասին: Վահան Հովհաննիսյանն անգնահատելի ավանդ ունի հայոց անկախ պետականության կերտման գործում եւ ազգային-ազատագրական պայքարում: Նա մեծ հայրենասեր էր, փորձառու քաղաքական գործիչ,…

Սա մեր ոճը չէ, սա անընդունելի ոճ է

Վերջին օրերին «Բարգավաճ Հայաստանը»-ը ներկայացնող մի քանի պատգամավորներ կոնկրետ ԶԼՄ-ների միջոցով թիրախ են դարձրել դաշնակցական գործիչ Արծվիկ Մինասյանին: Բանը հասել է անձնական վիրավորանքներին: Yerkir.am-ը ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին խնդրել է մեկնաբանել, թե ի՞նչ է կատարվում: Ռուստամյանի մեկնաբանությունն՝ առանց խմբագրման՝ ստորեւ: «Մեզ համար անհասկանալի, անընդունելի, տգեղ երևույթ է: Հատկապես, երբ մի կուսակցության անդամներն են…