
Ցանկացած լավ գործ, որ ենթադրում է համաժողովրդական մասնակցություն, կարելի է կազմակերպել լավ, որ այն վերածվի համաժողովրդական տոնի, եւ կազմակերպել այնքան վատ, որ պատճառ դառնա ներքաղաքական գզվռտոցի ու հասարակության պառակտման: Հիշենք մեր Անկախության հանրաքվեն: Համախմբման, բռունցքվելու, բոլորով մեկ ու կարեւոր գործ անելու այդպիսի նախադեպ մենք երեւի չկարողանանք մտաբերել մեր ժողովրդի հազարամյակների պատմության մեջ: Այդ միասնությամբ էլ…















