Հ.Յ.Դ. Մամուլ

Վրաստանում փորձում են ջնջել հայի հետքը

Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը համոզված է, որ Թբիլիսիի հայկական եկեղեցու վրա հարձակումը լուրջ մտորումների առիթ է տալիս -Ամեն անգամ, երբ Վրաստանում, հատկապես Թբիլիսիում հայոց եկեղեցիների դեմ որեւէ ոտնձգություն է կատարվում, հարցին մոտենում ենք այնպես, կարծես թե դա նոր երեւույթ է, եւ իրար ենք խառնվում: Հարցը զգայուն է եւ նուրբ: Երկու պետությունների, ժողովուրդների…

Ակնարկ. Կազան Եւ Իբրեւ Ցեղասպան Փոխադարձ Ամբաստանութիւնները

Կազայի մէջ արձանագրուած սպանդը անկասկած արժանի է միջազգային դատապարտանքի։ Կոչեր, յայտարարութիւններ, պատգամներ այս պարագային որեւէ հիմնական նշանակութիւն չեն ունենար, երբ բացայայտ պատերազմ յայտարարուած է ժողովուրդին դէմ, երբ տուժողն ու սպաննուողը անզէն բնակչութիւնն է՝ կիներ, երեխաներ, տարեցներ։ Այս մէկը առաջին դէպքը չէ, երբ Իսրայէլ զինուորական գործողութիւններու հունաւորումը կ՛ուղղէ դէպի բնակչութիւն։ Ի վերջոյ պատերազմը եւս ունի իր…

Այդ ձերբակալությունը մտահոգիչ է

«Որեւէ հայ կամ, առավել եւս, ղարաբաղցի, չեմ կարծում, որ անտարբեր լինի Լեւոն Հայրապետյանի ձերբակալության նկատմամբ, ու այդ ձերբակալությունը բավական լուրջ մտահոգություն է առաջացրել»,- Yerkir.am-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը: Նա ասաց, թե, հեռու լինելով ամեն ինչ անձնավորելուց կամ անձերի դերակատարությունը շատ մեծացնելով հանդերձ, ինչ-ինչ հարցերի ավելի խորը կարեւորություն տալուց, պետք…

Հայաստանում կրկին մանկական ճամբարներ են կազմակերպվել

ՀՅԴ Լոս Անջելեսի երիտասարդական միության անդամները Հայաստանի տարբեր մարզերում կազմակերպում են ճամբարներ տեղացի երեխաների համար: Օրերս մեր գործընկերները Հանրապետության երկրորդ քաղաք՝ Գյումրիում էին: Նմանօրինակ ճամբար է նաեւ կազմակերպվել այստեղ: Արդեն 7 տարի է՝ Հայաստանի տարբեր մարզերում կազմակերպում են այսպիսի ճամբարներ: Երեխաներն այստեղ սովորում են հայրենասիրական երգեր, ապրում ճամբարային առօրյայով: Ամերիկայի արեւմտյան ափից հայրենիք ժամանած մեր…

Անհամարժէք Արձագանգ

Միջազգային հանրութիւնը բազմիցս վկայ եղած է տարբեր ժամանակներու, տարբեր գաղափարական կամ քաղաքական ուղղութիւն ունեցող Իսրայէլի կառավարութեանց ձեռնարկած «զինուորական գործողութիւններու»ն, որոնք անխտիր ուղղուած են պաղեստինցի ժողովուրդին՝ մանուկ թէ տարեց, զինեալ թէ անզէն: Դժբախտաբար, այս յարձակումներուն ի տես, միջազգային հանրութիւնը, Միացեալ Ազգերու Կազմակերպութիւնը, ՆԱԹՕն, ՀԱՊԿն, բոլոր դաշինքներն ու մեծ ուժերը, լաւագոյն պարագային՝ յանդիմանական խօսքերով արձագանգած են, առանց…

Ասադի քաղաքական արժէքը՝ տարածաշրջանային նոր իրադրութեան համատեքստում

Յուլիսի 16-ին, Դամասկոսում, կայացել է Սիրիայի Արաբական Հանրապետութեան նախագահ Բաշշար Ասադի երդմնակալութեան արարողութիւնը: Նա երկրի նախագահի պաշտօնը զբաղեցրել է երրորդ անգամն անընդմէջ՝ 2000 թւականից սկսած: Ասադի երդմնակալութեան արարողութեանը ներկայ են եղել Սիրիայի Ազգային խորհրդի անդամները, երկրի բարձրաստիճան ղեկավարութիւնն ու զինւորական հրամանատարութիւնը: Յիշեցնենք, որ անցեալ ամիս կայացած նախագահական ընտրութիւնների ընթացքում, որին մասնակցում էին երեք թեկնածու, Ասադը…

Քաշաթաղն իմ հայրենիքն է

Երեկ Բերձորում և Կովսականում մեկնարկել է Լիբանանի ՀՅԴ Զավարյան ուսանողական միության կազմակերպած ճամբարները: Արդեն 10 տարի է ինչ Զավարյանականները «Քաշաթաղը իմ հայրենիքն է» ծրագրով հանդես են գալիս նման նախաձեռնությամբ՝ ճամբարներ անցկացնում Արցախի Քաշաթաղի շրջանում: Այս տարի ՀՅԴ Զավարյան ուսանողական միությունը ճամբարներ է անցկացնում նաև Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում: Ինչպես Aparaj.am-ին տեղեկացրեց Լիբանանից ժամանած խմբի պատասխանատու…

Ընտրուեց ՀՕՄի Նոր Շրջանային Վարչութիւն

ԿԼԵՆՏԷՅԼ.- 18-20 Յուլիս 2014ին, Հայ Օգնութեան Միութեան ԱՄՆի Արեւմտեան շրջանը գումարեց իր 94րդ Շրջանային Պատգամաւորական ժողովը, Հոլիվուտի Հայ կեդրոնէն ներս, հիւրընկալութեամբ տեղւոյն ՀՕՄի Հոլիվուտի «Մայր» մասնաճիւղին: Ժողովը սկիզբ առաւ Ուրբաթ, 18 Յուլիս 2014ին, ընթացաւարտ Շրջանային վարչութեան ատենապետուհի Լենա Պօզոյեանի ողջոյնի խօսքերով: Հայրական իր օրհնութիւնները փոխանցեց Թեմի առաջնորդ Մուշեղ արք. Մարտիրոսեան: ՀՅԴի Կեդր. կոմիտէի պատգամով ելոյթ…

Ակնարկ. Խաղաղապահ Գործողութեան (Ան)Իրականացումը

Ազրպէյճանական զօրքերու գերաշխուժացումը, հետախուզական ներթափանցման գործողութիւններ իրականացնելու առումով, կարելի չէ բացատրել բացառապէս ներքին սպառման շարժառիթներով։ Արդէն ռազմական վարքագիծի վերածուած է ոչ միայն արցախաազրպէյճանական այլ նաեւ ՀՀ-Ազրպէյճան շփման գիծերէն ներս կատարուող հերթական ոտընձգութիւններու շարքը։ Նախիջեւանի ուղղութիւնը կրնայ այս բոլորին մէջ առանձնահատուկ նշանակութիւն ունենալ, բայց նախադրեալները կը յուշեն, որ նոր ճակատի բռնկման հնարաւորութիւններու հաւանականութիւնը շատ նուազ է…

Արցախում մեկնարկել են Դաշնակցության ճամբարները

Արցախում բացվել են արդեն ավանդական դարձած Դաշնակցության պատանեկան ճամբարները: Արդեն 4-րդ տարին է ինչ տարբեր երկրներից Արցախ ժամանած սփյուռքահայ երիտասարդները ՀՅԴ Արցախի երիտասարդական միության հետ համատեղ ճամբարներ են անցկացնում Արցախի տարբեր բնակավայրերում: Այս տարի ճամբարների մեկնարկը տրվեց Մարտունի քաղաքից, որտեղ մոտ 100 երեխաներ յուրովի անցկացնում են ամառային հանգիստը` ոչ միայն ուրախ ժամանց անցակացնելով, այլեւ ճամբարի…