Հ.Յ.Դ. Մամուլ

ԱԺ ոչ իշխանական ուժերը արտահերթ նիստ կհրավիրեն

ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունները մտադիր են այս շաբաթ խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրել: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Ըստ նրա` ոչ իշխանական չորս ուժերի միջև, արտահերթ նիստի հետ կապված, կա նախնական որոշում, սակայն այն դեռ պետք է լրացուցիչ քննարկվի: Աղվան Վարդանյանը նշեց, որ արտահերթ նիստը հրավիրվում է կուտակային…

Դեսպան Վահան Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Նորբերտ Լամերթիի հետ

Ապրիլի 3-ին Գերմանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Դաշնային Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերթի հետ: Ի շարս այլ հարցերի քննարկվել է նաեւ Քեսաբի իրադարձությունները:

Ջաւախքի Շաբթուան Ծիրին Մէջ. Լիբանանահայութիւնը Մասնակցեցաւ Ջաւախքի Եւ Յարակից Հայօճախներու Իրավիճակը Պարզող Ձեռնարկներուն

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի Ջաւախք – Արցախ – Հայաստան (ՋԱՀ) յանձնախումբին նախաձեռնած ու կազմակերպած «Ջաւախեան շաբաթ»-ի ձեռնարկներուն ծիրին մէջ, երէկ` ուրբաթ, 4 ապրիլ 2014-ի երեկոյեան ժամը 8:00-ին, Ազգային առաջնորդարանի «Երջօ Սամուէլեան-Եռագոյն» սրահին մէջ տեղի ունեցաւ Ջաւախքի նուիրուած ժողովրդային ձեռնարկ մը` ներկայութեամբ երիտասարդական, միութենական ներկայացուցիչներու եւ հայրենասէր ազգայինններու: ՋԱՀ-ի անունով ձեռնարկին բացումը կատարեց Արին Գալուստեան, որ…

Արգենտինայում ապրիլի 24-ը հռչակվելու է «20-րդ դարի առաջին ցեղասպանության օր»

Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի օրենսդիր խորհուրդը միանգամից երկու նախագիծ է ընդունել Հայոց ցեղասպանության մասին: Այս մասին տեղեկացնում է «Ասբարեզ» պարբերականը»: Արգենտինայում ապրիլի 24-ը հռչակվելու է «20-րդ դարի առաջին ցեղասպանության օր»”> Արգենտինացի օրենսդիրներ Վիրջինիա Գոնսալես Գասը և Մարի Ռաքել Էռեռոն նախագիծ են ներկայացրել` առաջարկելով Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 24-ը հռչակել «20-րդ դարի առաջին ցեղասպանության…

Մամլո Հաղորդագրություն

Ապրիլի 6-ին, ժամը 14.00ին Վրաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցչության դիմաց տեղի կունենա բողոքի ցույց` ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին` Սիրիայում խաղաղ բնակչության դեմ ուղղված բռնությունները դադարեցնելու պահանջով և Թուրքիային` պատասխանատվության ենթարկելու խաղաղ քաղաք Քեսաբի և նրա հարակից շրջանների վրա հարձակված ահաբեկչական խմբավորումներին աջակցելու համար: ՄԱԿ-ի ներկայացուցչության առջև ցույցից հետո ցույցի մասնակիցները քայլերթով կանցնեն Ճավճավաձե մայրուղիով դեպի Թուրքիայի դեսպանատուն,…

Պարտադիր կուտակային վճարը՝ հակաիրավական է

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վիճարկվող դրույթները հակասահմանադրական և անվավեր ճանաչելու վերաբերյալ` Սահմանադրական դատարանի (ՍԴ) ՍԴՈ-1142 որոշումը իշխանության ներկայացուցիչները լիովին հակառակ կերպ են մեկնաբանում` նշելով, թե մինչև սեպտեմբերի 30-ը պետք է վճարվեն պարտադիր կուտակային վճարները: Գործատուներն ու հաշվապահները կանգնած են խնդրի առջև` պահումներ ու վճարումներ անե՞լ, թե՞ ոչ: Yerkir.am-ն այս հարցի շուրջ զրուցեց ԱԺ ՀՅԴ խմբակցության…

«Ազդակ» ի խնբագրական – Ջաւախք. Նպատակ Եւ Ռազմավարական Ուղիներ

Ջաւախահայութեան վերաբերող հարցերու քննարկման որեւէ փորձ բնականաբար պէտք է նկատի ունենայ Թիֆլիսի կեդրոնական իշխանութիւններուն վարած քաղաքականութիւնը երկրին մէջ ապրող ազգային փոքրամասնութիւններուն նկատմամբ. եւ տակաւին վրացական դիտանկիւնէ` անջատուած Աբխազիոյ եւ հարաւային Օսեթիոյ իրականութիւնները կամ Վրաստանի տարածքային ամբողջականութեան (չ)պահպանման փաստը: Փաստօրէն, Թիֆլիսը որդեգրած էր զարգանալ զիջելով տարբերակը: Դէպի Արեւմուտք, Եւրոպական Միութիւն եւ ՕԹԱՆ սրընթաց համարկումի քաղաքական վարքագիծը,…

Քեսապի զօրակցական հաւաքներ Թորոնթոյի եւ Մոնթրէալի մէջ

ՀՅԴ Գանատայի երիտասարդական միութեան (ԳԵՄ) եւ ՀՅԴ «Արմէն Գարօ» ուսանողական միութեան կազմակերպութեամբ, Ապրիլ 3-ին Քեսապի զօրակցական բողոքի հաւաքներ տեղի ունեցան Թորոնթոյի եւ Մոնթրէալի մէջ։ Թորոնթոյի բողոքի հաւաքը տեղի ունեցաւ տեղւոյն թրքական հիւպատոսարանի շէնքին դիմաց։ Ցոյցի ընթացքին խօսք առին ՀՅԴ ԳԵՄ-ի Կեդրոնական Վարչութեան անդամ Յարութ Գասապեան, ՀՅԴ «Արմէն Գարօ» ուսանողական միութեան անդամ Ալեք Օհանեան, սուրիահայ ուսանող…

Գլխավոր դատախազը հանդիպել է Հրաչ Մուրադյանի հարազատների հետ

Այսօր առավոտյան, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում հանդիպել է Պռոշյանի նախկին գյուղապետ, 2013թ ապրիլի 2-ին սպանված Հրաչ Մուրադյանի ընտանիքի անդամներին և հարազատներին: ՀՀ գլխավոր դատախազը Հ. Մուրադյանի հարազատներին ներկայացրել է սույն գործով ընթացող նախաքննության ընթացքի, կատարված օպերատիվ-հետախուզական և քննչական աշխատանքների մասին: ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է նախաքննական մարմնի կողմից մինչ օրս…

Ադրբեջանցիներն ու թուրքերն աշխատում են վարձկանների միջոցով, իսկ մենք՝ հոգով

Հարցազրույց ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասնեյակի պատասխանատու Գասպար Կարապետյանի հետ Վերջերս Արցախում տեղի ունեցած ՀՅԴ Միջմարմնական խորհրդաժողովի շրջանակներում Արցախ էր այցելել նաեւ ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի պատասխանատու Գասպար Կարապետյանը, ով ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից պարգեւատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով: – Հայ Դատի գրասենյակները ի՞նչ աշխատանքներ են ծավալում Եվրոպայում եւ, մասնավորապես, ինչ՞ աշխատանքներ են…