Հ.Յ.Դ. Մամուլ

Հայոց պահանջատիրութեան եւ իրաւունքների յարգման ու հետապնդման կոչ՝ Քաթրին Աշտոնին

Հանրային կապի գրասենեակ, ազգային առաջնորդարան, Նոր Ջուղա – Երկուշաբթի, մարտի 10-ին, երեկոյեան ժամը 4:30-ին, Եւրոմիութեան արտաքին քաղաքականութեան եւ անվտանգութեան հարցերով գերագոյն յանձնակատար Քաթրին Աշտոնը ժամանեց Նոր Ջուղայի Ս. Ամենափրկչեան վանք: Ս. Ա. վանքում Քաթրին Աշտոնին եւ նրան ընկերակցող պատւիրակութեանը, Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն եպս. Չարեանի գլխաւորութեամբ, դիմաւորեցին Շահինշահրի համայնքի հոգեւոր տեսուչ Տ. Անանիա…

Այդ ինչպե՞ս եղավ, որ մի քանի հեռուստաընկերությունների շահը որոշեցին ներկայացնել որպես բոլոր հեռուստաընկերությունների շահ

Այսօր ԱԺ նիստում, երբ քննարկվում էր «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» և «Գովազդի մասին» ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին հարցը, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը համոզմունք հայտնեց, որ ԱԺ-ն պետք է հետևողական լինի իր իսկ կողմից ընդունված օրենքների կատարման հարցում: Մասնավորապես՝ ցանկացած օրենք ենթակա է ազդեցության գնահատման, որի պատասխանատուն կառավարությունն է կամ նրա…

Արդյունավետ մեխանիզմ հեռուստաընկերությունների ֆինանսական վիճակը բարելավելու համար

ԱԺ նիստում, երբ քննարկվում էր «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» և «Գովազդի մասին» ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին հարցը, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց, որ օրենքի հեղինակների այն փաստարկը, թե այս օրենքի նախագծով լուծվում է հեռուստաընկերությունների ինքնաբավության խնդիրը, որպեսզի վերջիններս կարողանան ավելի որակյալ հաղորդումներ պատրաստել, կարելի է լուծել այլ կերպ: Մասնավորապես՝ պատգամավորները…

Ակնարկ. Ինքնորոշման Իրաւաչափութիւնը

Բաւական բարդ է եւ միաժամանակ դժուար ու անշնորհակալ գործ` իրատեսական կանխատեսումներ կատարելը Ուքրանիոյ մէջ ստեղծուած իրավիճակին անմիջական եւ հեռակայ հետեւանքներուն մասին: Գերտէրութիւններու ազդեցութեան գօտիներու ընդլայնման եւ փոքրացման միտումներ, պաղ պատերազմի 21-րդ դարու տարբերակ, սահմաններու վերաքարտէսագրումներ եւ տարածքային ամբողջականութեան ու ինքնորոշման իրաւունքի սկզբունքներու բախումներ` գետնի վրայ: Այս բոլոր գործընթացները խորապէս փոխկապակցուած են իրար իբրեւ քաղաքական տրամաբանութիւն…

Ուկրայինայի տագնապը նոր գլխացաւանք Թուրքիայի համար

Ուկրայինան եւ Ղրիմը Թուրքիայի համար ունեն թէ՛ քաղաքական, եւ թէ՛ տնտեսական կարեւորութիւն: Թուրքիան գտնւում է Սեւ ծովի հարաւային ափում, իսկ Ուկրայինան եւ Ղրիմը Սեւ ծովի հիւսիսում: Սեւ ծովի եւ Եւրասիայի խաղաղութեան եւ անվտանգութեան հարցում որեւէ տագնապ եւ խնդիր Ուկրայինայում եւ Ղրիմում կարող է վտանգել այդ շրջանի խաղաղութիւնն ու կայունութիւնը: Թուրքիայի արտաքին քաղաքականութեան ոլորտում գոյութիւն ունեցող…

Եռաբլուրում թարմ ծաղիկներ են դրվել Օգնեւոյի Հրաչի շիրիմին

Օգնեւոյի Հրաչ. այս անունով էին ընկերները ճանաչում Շուշիի առանձնակի գումարտակի հակատանկային դասակի հրամանտար Հրաչ Գասպարյանին: Արցախյան գոյամարտի առաջին օրից նա մարտի դաշտում էր: ՀՅԴ կամավորական ջոկատների կազմում պատերազմն անցել էր ծայրից ծայր` Բերդաձոր, Շահումյան, Շուշի, Զանգելան: Հաղթանակը վայելել չհասցրեց: 1994-ի մարտի 7-ին զոհվեց Ֆիզուլիում: Նրա վաստակը գնահատվեց հետմահու` “Մարտական խաչ” եւ “Շուշիի ազատագրման համար” պետական…

Բանտում ամենից ազատն ես

Բեռլինում ՀՀ ներկայացնող դեսպան Վահան Հովհաննիսյանը փետրվարի 19-ին իր հավատարմագիրը հանձնեց նախագահ Յոախիմ Գաուքինՙ վերջ դնելով մեկ տարի իր պաշտոնավարման շուրջ պտտվող հայկական մամուլի այն պնդումներին, թե Գերմանիայի «սրտով» չէ այս թեկնածությունը։ Գերմանական տեղական մամուլը նրա անունը հիշատակում էր տարբեր միջոցառումների առիթով միայն, որի մասին իրազեկել ենք անցյալ տարվա մեր հրապարակումներում, ուստի նորից չենք անդրադառնա։…

Ամեն հայ պետք է ապրի «Մահ կամ ազատություն» կարգախոսով

Ճեպազրույց ԼՂՀ փոխվարչապետ, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Արթուր Աղաբեկյանի հետ – Վերջերս Արցախում մեծ շուքով տոնեցինք ՀՅԴ 123-ամյակը: Որպես Արցախյան շարժման առաջին օրերից ՀՅԴ շարքեր անդամագրված, բազում իրադարձությունների մասնակից, դաշնակցական հրամանատար, այս ամենը հավանաբար ընկալելի էր: Իսկ ընկալելի էր արդյոք ձեզ՝ որպես պետական պաշտոնյայի, այս տոնակատարության ձեւաչափը: – Եթե պիտի խոսեմ 1989-ի հեռավորությունից, որոշ բաներ…

Ակնարկ. Խրիմի Հանգոյցը Հայկական Գործօնի Յարաբերակցութեամբ

Ռուս-ուքրանական յարաբերութիւններու խորապատկերին վրայ լուսարձակները տեղաշարժեր կ՛արձանագրեն եւ կեդրոնացումի արագ փոփոխութիւններ կը կատարեն` իրադարձութիւններու միջավայրային տեղափոխումներու անմիջական զուգահեռականութեամբ: Մայտանը համեմատաբար մութի մէջ է այս օրերուն Խրիմի վրայ աշխարհաքաղաքական ուշադրութեան շատ արագ սեւեռումով: Փորձենք հեռու մնալ աշխարհաքաղաքական մեծ օրակարգերու հետ կապուած յայտարարողական թէ գետնի վրայ երեւցող ոլորապտոյտներէն` ամփոփուելու համար հայկական գործօնին յարաբերակցութեամբ իրադրային նշանակութիւն ունեցող գործընթացներուն…

Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչը հանդիպեցաւ Պրիթիշ Գոլոմպիայի Արդարութեան նախարարարուհիին եւ բազմամշակութային հարցերու նախարարին հետ

Գանատայի Պրիթիշ Գոլոմպիա նահանգի Արդարութեան նախարարուհի Սուզան Անթոնի հրաւէրին ընդառաջելով, Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչ Վահէ Անտոնեան, Մարտ 1-ին ներկայ գտնուեցաւ նահանգի արդարութեան նախարարարութեան Վանգուվըրի նոր գրասենեակի բացման հանդիութեան, որուն ընթացքին Վահէ Անտոնեան առանձնազրոյցներ ունեցաւ արդարութեան նախարար Սուզան Անթոնի և նահանգային բազմամշակութային նախարար Ճոն Եափի հետ, յատկապէս անոնց ուշադրութեան յանձնելով Վանգուվըրի հայ գաղութը…