Հ.Յ.Դ. Մամուլ

Ակնարկ. Անգարայի Տարանցիկ Հանգամանքը Եւ Պաքուի Փրկօղակը

«Ժընեւ-2»-ի 2-րդ փուլին նախապատրաստութեան առընթեր կը թէժանայ տարածաշրջանին եւ յատկապէս Սուրիոյ մէջ արմատաւորուած ծայրայեղ կրօնական խմբաւորումներու մաքրազտման օրակարգը: Արեւմուտքը եւ այս պարագային Միացեալ Նահանգները կը թուին խորապէս մտահոգուած ըլլալ այս խմբաւորումներուն վերահսկողութենէ դուրս ըլլալու իրողութեամբ: Կրօնական հանգամանքի շահարկումը, նման պատերազմական իրավիճակներու ընթացքին, եթէ կարճաժամկէտ դրուածքով մարտավարական որոշակի առաւելներ կ՛ապահովէ տուեալ կողմին, ապա երկար գիծի վրայ…

Մենք կարող էինք խուսափել միանձնյա որոշումից

Որևէ ողբերգական բան տեղի չի ունեցել, և հարկավոր չէ հայտարարություն չստորագրելուն որևէ շրջադարձային նշանակություն տալ, բայց մենք ավելի շատ ոչ թե շահեցինք, այլ կորցրեցինք: Այս մասին այսօր լրագրողներին ասաց Հայաստան-ԵՄ խորհրդարանական նիստին մասնակցած` Հայաստանի խորհրդարանական պատվիրակության անդամ, ԱԺ ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ խոսելով Ստրասբուրգում փետրվարի 5-6-ը տեղի ունեցած Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական՝ 14-րդ նիստի…

Բարի Գալուստ. Հայաստանի Հանրապետութեան Արտակարգ Եւ Լիազօր Դեսպան Վահան Յովհաննիսեանին Քաղաքական Գործիչ, Հնագէտ, Պատմաբան Եւ Վիպասան

Հայաստանի Ազգային ժողովի Հայ յեղափոխական դաշնակցութեան խմբակցութեան եւ ՀՅԴ Բիւրոյի անդամ Վահան Յովհաննիսեանը նշանակուած է Գերմանիոյ մէջ Հայաստանի դեսպան: Հայաստանի նախագահի մամլոյ գրասենեակէն կը յայտնեն, որ նախագահ Սերժ Սարգսեանը, ղեկավարուելով Հայաստանի սահմանադրութեան 55-րդ յօդուածի 8-րդ կէտով, որոշած է Վահան Յովհաննիսեանը նշանակել Գերմանիոյ Դաշնակցային Հանրապետութեան մէջ Հայաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան (նստավայրը` Պերլին): Նախագահին մէկ այլ…

Սկանդալ Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովում

Ստրասբուրգում փետրվարի 5-6-ը տեղի ունեցած Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական՝ 14-րդ նիստը սկանդալային ավարտ է ունեցել: Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի աշխատանքների ավարտին կողմերին այդպես էլ չի հաջողվել համաձայնություն կայացնել եզրափակիչ հայտարարության շուրջ: Առաջին դեպքն է, երբ Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցությունն ավարտվում է առանց հայտարարության: Մեր խորհրդարանական պատվիրակության ղեկավար Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում շտապեց մեղադրել եվրոպացիներին՝ փաստաթղթում…

Արցախցի երիտասարդները ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին ստիպել են լսել իրենց պահնաջը

Վերջին շրջանում ղարաբաղա-ադրբեջանական սահմանային գծում տեղի ունեցած ընդհարումների եւ դրա շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի ոչ համարժեք գնահատակի հետ կապված ՀՅԴ Արցախի երիտասարդական եւ “Արամ Մանուկյան” ուսանողական միությունների նախաձեռնությամբ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին նամակ են հղել Արցախի մի շարք քաղաքական կազմակերպությունների երիտասարդական թեւեր եւ այլ երիտասարդական ու հասարակական կազմկերպություններ: Նամակը հանձնելու համար…

«Ազդակ»ի Խմբագրական. Հաւասարեցման Վտանգաւոր Խաղը

Արցախի եւ Ազրպէյճանի շփման գիծին վրայ եւ վերջերս նաեւ դէպի Հայաստանի Հանրապետութեան սահմանամերձ շրջաններուն նկատմամբ ազրպէյճանական յարձակողապաշտութեան դիմաց պատասխանատուութեան առումով համահաւասարեցման միջազգային խաղը նոր երեւոյթ չէ: Քաղաքականօրէն նաեւ ակնկալելը, որ արդար գնահատականներ տրուին եւ միջնորդական խաղաղարար առաքելութիւն ստանձնած տարբեր կառոյցները ճիշդ եզրակացութիւններ յայտարարեն, կը թուի, որ իրատեսական չէ: Ի վերջոյ այս կառոյցները քաղաքական էութիւն ունին…

Տեղական ընտրութիւններ Թուրքիայում

2014 թւականին քաղաքական կեանքի հարցեր -(2) Մարտի 30-ին Թուրքիայում տեղի են ունենալու տեղական ընտրութիւններ: Տեղական ընտրութիւնները Թուրքիայում տեղի են ունենում իւրաքանչիւր չորս տարին մէկ` այս տարւայ ընտրութիւնները, համարւում են շատ կարեւոր եւ անկիւնադարձային: Ի՛նչ է այդ ընտրութիւնը, ի՛նչ դեր ունի Թուրքիայի հասարակական, քաղաքական եւ տնտեսական կեանքում: Սահմանադրութեան 127-րդ յօդւածի համաձայն՝ տեղական կառավարումը երեք մակարդակի է՝…

Նշմար – Ազգային Բանակով հպարտ, բայց…

Հայրենիքի պաշտպանութեան համար պետութիւններ կը մշակեն ազգային ռազմավարութիւն եւ կը կազմեն բանակ՝ ատոնց ի սպաս դնելով սեփական երկրի կարելիութեանց կարեւորագոյն տոկոսը, մարդկային թէ տնտեսական: Քաղաքական գետնի վրայ մշակւած այդ ռազմավարութիւնը պարտադիր է եւ կերկարաձգուի բոլոր հանգրուաններու վրայ, պատերազմի նախապատրաստութենէն մինչեւ յաղթանակի օգտագործում-շահագործումը: Ինչ որ կը նշանակէ՝ նաե՛ւ «խաղաղութեանե շըրջաններուն մեր պարագային, Ղարաբաղի ազատագրական պայքարի բովին…

Հայ դատի հանձնախումբը ընդդեմ Թուրքիայի կողմից ֆինանսավորվող կառույցի

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը «նեղն» է գցել Թուրքիայի կողմից ֆինանսավորվող կառույցի ներկայացուցչին: Փետրվարի 5-ին փոքր-ինչ լարված է եղել մթնոլորտը Վաշինգտոնի Ջորջթաուն համալսարանում, որտեղ դասախոսություն էր կարդում Թուրքագիտական ինստիտուտի գանձապետ Էդվարդ Էրիքսոնը: Դասախոսությանը ներկա էին նաեւ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչներ: Էրիքսոնին նախեւառաջ տհաճ անակնկալ է մատուցել հանձնախմբի վաշինգտոնյան գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Նրա այն…