
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 17-ին ընդունել է Նոր Հարավային Ուելսի ԱԺ պատգամավորներին և Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել է Նոր Հարավային Ուելսի եւ Արցախի միջեւ կապերի զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Նոր Հարավային Ուելս նահանգի իշխանություններին…














