Հ.Յ.Դ. Մամուլ

Հայ Դատը Կը Ջանայ Ընկերային Ապահովութեան Տուրքի Կրկնակի Գանձումը Կանխարգիլել

ՈՒԱՇԻԿԹԸՆ.- Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը կը տեղեկացնէ, թէ առեւտրական կրկնակի հարկերու առաջքը առնող Միացեալ Նահանգներ-Հայաստան նոր համաձայնագիր մը գոյացնելու աշխատանքին զուգահեռ, ներկայիս աշխատանք կը տանի նաեւ երկու երկիրներուն միջեւ այլ համաձայանութիւն մը գոյացնել՝ ընկերային ապահովութեան տուրքի կրկնակի գանձումը կանխարգիլելու նպատակով, ինչ որ նպաստաւոր պիտի ըլլայ յատկապէս ամերիկահայ այն քաղաքացիներուն համար, որոնք կը գործեն կամ հանգստեան…

Տեղի ունեցավ Արամ Մանուկյանի արձանի բացման հանդիսավոր արարողությունը

Երեւանի Հանրապետության հրապարակին հարող հատվածում կայացավ Հայաստանի Առաջին Հանրապետության պետական, հասարակական գործիչ, հայոց նորագույն պետականության հիմնադիր, Դաշնակցական Արամ Մանուկյանի արձանի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին վարչապետը, հանրապետության նախագահը, ԱԺ նախագահը, Դաշնակցական գործիչներ, մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ն, հասարակական-քաղաքական գործիչներ, բազմաթիվ քաղաքացիներ: Ելույթ ունեցավ կաթողիկոս Գարեգին Բ-ն` իր հայրապետական օրհնությունը բերելով հասարակական-պետական մեծ…

Պարտադիր կուտակայինի ամենամեծ խնդիրն այն է, որ պետությունը մարդկանց աշխատանքով ապահովելու պարտավորություն չի կրում

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանի կարծիքով` աղքատ երկրում բարեկեցիկ թոշակառու չի կարող լինել: Այս մասին նա հայտարարեց այսօր լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի կողմից արված` պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ ծավալուն վերլուծությանը: Պարսյանը հերթով անդրադարձավ այս համակարգի հեղինակների կողմից բերված փաստարկներին և բերեց կոնկրետ հիմնավորումներ` ինչու են…

3 և ավելի երեխա ունեցող մայրերը դատապարտված են աղքատ ծերության

Կենսաթոշակային համակարգի բարեփոխումների հարցը ցանկացած երկրի կարևորագույն խնդիրներից մեկն է, այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՅԴ ԳՄ-ի անդամ Արմեն Գրիգորյանը։ Նրա խոսքով մեր երկրում ներդրված համակարգը բազմաթիվ խնդիրներ ունի, որոնց մասին դաշնակցական գործիչները շատ են խոսել՝ թե՛ մաս կազմելով իշխանությանը և թե՛ լինելով ընդդիմություն։ «ՀՅԴ-ն երբեք չի աջակցել այս համակարգին, ավելին՝ միշտ դեմ…

ՀՄԸՄ-ն արդեն մեկ դար չի շեղվել իր հիմնական առաքելությունից

«Պատվաբեր անցյալից հաղթական ապագա». այս խորագրով հուլիսի 19-29-ը Հայաստանում (Բյուրական) մեծ շուքով նշվելու է ՀՄԸՄ-ի մեկդարյա հոբելյանը` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի, Մեծ Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի աջակցությամբ: Երևանն այս առիթով կհյուրընկալի 3000 ՀՄԸՄ-ականների: Այսօր Սփյուռքի նախարարությունում կայացավ ՀՄԸՄ-ի` Հայ մարմնակրթական ընդհանուր միության 100-ամյակի և 11-րդ համա-ՀՄԸՄ-ակաան բանակումին նվիրված մամուլի…

Փորձ է արվում նսեմացնել պայքարող, արարող եւ սկզբունքային տեսակը

Արցախի Հանրապետությունում առկա իրավիճակի, վերջին զարգացումների մասին «Ապառաժ»-ի հարցերին պատասխանում է ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Սևակ Խաչատրյանը: – Վերջերս սոցիալական ցանցերում տարատեսակ քննարկումների առիթ է դարձել ՀՀ առաջին փոխվարչապետի մամլո խոսնակ Կարպիս Փաշոյանի արտահայտած միտքը ապրիլյան պատերազմի հերոսների, այդ թվում` Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի վերաբերյալ, ում մասին մասնավորապես ասել է. «Մանկահասակ դեմքով տղա. էդ պահին…

Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակին Նուիրուած` «Մայիս 28» Պողոտային Անուանակոչութիւն Եւ Յուշարձանի Բացում

«Այս Արձանը Թող Ըլլայ Յիշեցում Եւ Ժառանգ` Անցեալէն Եկած Ու Ապագայի Սերունդները Պարտաւորեցնող» Հաստատեց Յակոբ Բագրատունի Հովանաւորութեամբ Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Շահէ եպս. Փանոսեանին, նախագահութեամբ Պսալիմ-Մըզհեր-Մաժզուպի քաղաքապետ Ժորժ Սըմաանի, կազմակերպութեամբ ՀՅԴ «Աղբալեան» կոմիտէին, երէկ` 16 յուլիսի երեկոյեան ժամը 8:00-ին Համազգայինի Մ. եւ Հ. Արսլանեան Ճեմարանին կից տեղի ունեցաւ Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակին նուիրուած` «Մայիս 28» պողոտային…

Արթուր Աղաբեկյանը ոչ կասկածյալի, ոչ վկայի կարգավիճակ չունի. ՀՔԾ

ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը yerkirmedia.am-ի հետ զրույցում նշեց, որ Արթուր Աղաբեկյանի տանը խուզարկություն է կատարվել Մանվել Գրիգորյանի գործի շրջանակում, սակայն նա չունի ոչ կասկածյալի, ոչ վկայի կարգավիճակ: Նշենք, որ հուլիսի 13-ին ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացրել Արցախի հերոս, նախկին փոխվարչապետ, Արցախի նախագահի խորհրդական Արթուր Աղաբեկյանի հայրական տանը, դրան հարակից շինություններում, Տողի «Նոր Կյանք» ջրաշխարհում և…

Ակնարկ. Քաղաքական Ֆութպոլ

Ամէն ինչ քաղաքական պրիսմակէ դիտելու կամ տարբեր ոլորտներու իւրաքանչիւր գործընթաց քաղաքականօրէն մեկնաբանելու համատարած երեւոյթը ֆութպոլի համաշխարհային մրցաշարքի առիթով ինքզինք աւելի տիրական դարձուց։ Զանգուածային լրատուամիջոցներուն առընթեր ընկերային ցանցերը եւս գերյագեցուած էին մեկնաբանութիւններով, ծաղրանկարներով, իւրաքանչիւր խաղի արդիւնքին հետեւող քաղաքական վերլուծումներով։ Այս բոլորը առատ էին եւ օրինաչափ այսօրուան համակարգի տրամաբանութիւններն ու զարգացման միտումները նկատի ունենալով։ Առընթեր՝ միջազգային ամենալուրջ…

Վահրամ Բալայանն ընդունել է Համազգային ուսանողական ֆորումի անդամներին

ԱՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Վահրամ Բալայանն այսօր՝ հուլիսի 16-ին ընդունել է Համազգային հայ կրթական եւ մշակութային միության ուսանողական ֆորումի մասնակիցներին: Հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՀԿՄՄ արցախյան գրասենյակի պատասխանատու Հերմինե Ավագյանը: «Նմանատիպ հանդիպումները հնարավորություն են ընձեռնում սփյուռքահայ երիտասարդներին մոտիկից ծանոթանալու Արցախին եւ միաժամանակ ուրվագծելու անելիքներ՝ հայության երեք թեւերի համատեղ ջանքերով իրականացնելու համար»,-…