
Եվրամիության կողմից 2017-2020 թվականների ընթացքում Հայաստանին տրամադրվելիք 176 միլիոն եվրոյի աջակցության զգալի մասը կուղղվի Շիրակի մարզում տարբեր ոլորտներում ծրագրերի իրականացմանը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը: «Գումարը կուղղվի մարզի սոցիալ տնտեսական զարգացմանը, համայնքների խոշորացման գործընթացի հաջողության ապահովմանը: Մասնավորապես, ուշադրության կենտրոնում են լինելու խոշորացված համայնքները: Այստեղ ԵՄ-ն աշխատելու է խոշորացված համայնքների հետ`…















