Շրջանային մամուլ

Հայաստանում ԱՄՆ դեսպանը հանդիպեց Դաշնակցության ներկայացուցիչների հետ

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն այսօր՝ մարտի 27-ին, այցելել է ՀՅ Դաշնակցության Գերագույն մարմին: Նա հանդիպել է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի, ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանի եւ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՅԴ նախընտրական շտաբի պետ Աղվան Վարդանյանի հետ: Ողջունելով դեսպանին՝ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը նախ ներկայացրեց Դաշնակցության քարոզարշավի ընթացքը, մոտեցումները, ապա կարեւորեց ընտրությունների…

Ի շահ որո՞ւն կը գործեն ազգային համաձայնութեան եզրերը

Երկար ժամանակէ ի վեր, հայ քաղաքական բեմը դրուած է մղձաւանջային երկուութեան մը առջև։ Ինչպէ՞ս վարուիլ երկրի տնտեսութեան լծակները իւրացուցած և քաղաքացիներու մեծ զանգուած մը իր տարրական կենսամիջոցներէն զրկած շահագործումի ուժերուն հետ, երբ երկիրը կը դիմագրաւէ սուր և անմիջական արտաքին սպառնալիքներ։ Ինչպէ՞ս պայքարիլ մենաշնորհային համակարգի տէրերուն դէմ, երբ թշնամին կանգած է երկրի սահմաններուն վրայ իր առաջնահերթութիւնը…

Մեզ հերոսության չափանիշ են տվել

Կանանց միամսյակի շրջանակում ՀՕՄ-ի Ավան համայնքի «Ակնունի» մասնաճյուղը մարտի 25-ին ՀՅԴ «Համազասպ» կոմիտեությունում մեծարանքի ու հարգանքի տուրքի մատուցման միջոցառում էր կազմակերպել Արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկների մայրերի, կանանց և աղջիկների համար: ՀՕՄ-ի «Ակնունի» մասնաճյուղի հոմուհիներից Նարինե Գալստյանը ամփոփ կերպով պատկերացում տվեց ՀՕՄ-ի գործունեության և մասնավորապես այն ծրագրերի մասին, որոնք առնչվում են զոհված ազատամարտիկների ընտանիքներին: Բավական ջերմ…

Հայ Քաղաքական Կուսակցութիւններու Ներկայացուցիչներու Հանդիպում

Երէկ, կէսօրին, հայ քաղաքական երեք կուսակցութիւններու` ՍԴՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ ՌԱԿ-ի ներկայացուցիչները հանդիպում մը ունեցան Թէքէեան վարժարանին մէջ: Հանդիպումին ընթացքին քննարկուեցան երկիրն ու գաղութը յուզող հարցեր: Հիմնական քննարկման նիւթ դարձան Հայոց ցեղասպանութեան 102-ամեակի ոգեկոչումներու նախապատրաստական աշխատանքները: Հանդիպումին մասնակիցները ընդգծեցին ոգեկոչումներուն համահայկական եւ համալիբանանեան բնոյթ եւ տարողութիւն տալու անհրաժեշտութիւնը: aztagdaily.com

Ակնարկ. Ինքնահակասութիւն Եւ Հետեւողականութիւն

Հայաստանի Հանրապետութեան առաջին նախագահին հարցազրոյցը չյաջողեցաւ գաղափարաքաղաքական բանավէճի շրջանակներուն մէջ տեղաւորուիլ: Հարցումներու հունաւորումը զրուցավարին կողմէ ճիշդ էր. ի վերջոյ առաջին նախագահը իր ամբողջ նախընտրական քարոզարշաւը ուզած էր կանուխէն կեդրոնացնել Արցախի տագնապի լուծման իր պատկերացումներուն վրայ` յառաջ մղելով այն միտքը, որ հայաստանեան հիմնահարցերու լուծման բանալին արցախեան հակամարտութեան լուծման մէջ է: Անկախ ժամանակի որոշ տարածականութեան վրայ ընդգծուող…

«Հայրենիք»ի խմբագրական. Ընտրարշաւեան խոհեր եւ մտորումներ

Մարտ 5-ին ազդանշանը տրուեցաւ Ազգային Ժողովի ընտրութիւններուն քարոզարշաւին: Երկու շաբաթներ թաւալած են եւ գրեթէ այս նախընտրական քարոզարշաւի կիսուն ենք: Տեղին է հետեւիլ, դիտել, վերլուծել եւ յանգիլ որոշ հաստատումներու, որոնք վստահաբար իրենց անդրադարձը կրնան ունենալ Ապրիլ 2-ին կատարուելիք ընտրութիւններուն վրայ: Դժբախտաբար, հսկայ թիւ մը լաւապէս տեղեակ չէ թէ ի՞նչ փոփոխութիւններ կատարուած են: Այո՛, դժբախտաբար քիչեր կը…

Հաղորդագրութիւն

Անկախ պետականութեան, արդար ու բարեկեցիկ հասարակութեան կերտման ի խնդիր, Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը ունի հարուստ կենսափորձ: Նորանկախ Հայաստանի քաղաքական կեանքի տարբեր հանգրուաններուն, իշխանութեան թէ ընդդիմութեան դիրքերէն, Դաշնակցութիւնը իր ամբողջական մասնակցութիւնը բերած է հայրենիքի հզօրացման եւ պետական համակարգի ժողովրդավարականացման երթին: Դաշնակցութեան քաղաքական հետեւողական ու անդուլ պայքարով Հայաստան օժտուած է նոր սահմանադրութեամբ եւ խորհրդարանական նոր համակարգով, որուն ամրագրումը…

Արցախի պայքարը արժեքների համար է

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախաձեռնությամբ Արցախ են ժամանել Բելգիայի Թագավորության Դաշնային և Բրյուսելի շրջանային խորհրդարանների պատգամավորներ Անդրե դե Բյուս դե Վարնաֆը, Էմանուել դե Բոկը և Պիեռ Կոմպանին: Մարտի 21-ին կայացել է պատգամավորների մամլո ասուլիսը: «Մեզ համար հետաքրքական է գալ և բացահայտել արցախյան իրականությունը»,- նշել է Անդրե դե Բյուս դե Վարնաֆը և ավելացրել, որ իրենց…

Ակնարկ. Շրջանակային Համաձայնագիր Եւ Ազգային Ժողովի Ընտրութիւններ

Արտասովոր չէ, որ Արթուր Սարգսեանի մահը զգացականութեան ալիք բարձրացնէր եւ տեղի տար հրապարակային թէժ քննարկումներու, յաճախ զեղումնային գրառումներու, մեղադրանքներու: Արթուր Սարգսեանի ինքնազոհաբերումը, սկզբունքայնութիւնը եւ անոնց սերտօրէն կապուած կեանքի աւարտը, կը թուի, որ առանցքային նիւթ պիտի շարունակեն մնալ ո՛չ միայն հասարակական քննարկումներու, այլ նաեւ քաղաքական յայտարարութիւններու: Խնդիրը այս պարագային եւ ընդհանուր պատկերի մէջ ընտրաքաղաքական առումով այլ…

«Ապառաժ»-ի խմբագրական. Խորհրդարանական համակարգի բարիքները

Հայաստանի Հանրապետության՝ ապրիլի 2-ին կայանալիք ԱԺ ընտրությունների քարոզարշավի ժամանակաշրջանը մոտենում է կեսին: Անցած օրերի ընթացքում Հայաստանի քաղաքական դաշտը թեժացել է, շռայլվում են խոստումներ, հեռանկարային պլաններ, ինքնաարդարացումներ, քննադատություններ, չարածներն են պախարակվում և դարձյալ խոստումներ, խոստումներ… Ընդհանուր հայացքով քաղաքական կուսակցություների և դաշինքների ծրագրերը դիտարկելով և ի մի բերելով բոլորի ասածը՝ հասկանում ենք, որ ինչքան բան կա անելու…