Շրջանային մամուլ

Եռամիասնության մի ոտը կաղ է..

Հայաստանի եւ Արցախի Հանրապետության հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ հոկտեմբերի 20-ին Երեւանում մեկնարկած լրագրողների 8-րդ համահայկական համաժողովի մասին Արցախի լրագրողները տեղյակ չէին եւ չեն մասնակցել: Արցախի լրագրողները մասնակցել են միայն համաժողովի Ստեփանակերտի օրերին: Այն էլ՝ «հրավիրված էին» ոչ թե համաժողովի կազմակերպիչների կամ Արցախի ժուռնալիստների միության նախագահի կողմից, այլ «Արցախպրեսս» անկախ լրատվական գործակալության առանձնահատուկ արտոնություններ վայելող տնօրեն Վահրամ…

Սիրիահայերը Հայաստան տեղափոխվելուց և չհարմարվելուց հետո մեկնում են Կանադա

Շուրջ 5 օր է, ինչ Հալեպում դարձյալ ջրի խնդիր է առաջացել: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց Սիրիայում գործող «Սիրիահայերի շտապ օգնության և վերականգնման» ՀԿ-ի մամուլի խոսնակ Մարիա Գաբրիելյանը: Նրա խոսքով՝ արդեն 4 ամիս է, ինչ քաղաքում չկա նաև էլեկտրականություն, սակայն որոշ թաղամասերում բնակիչները գեներատորներ են տեղադրել, որոնց համար մեծ գումարներ են վճարում, որպեսզի օրական 10…

Տեսակէտ. Տողատակի Մատնանշում, Կոչ Եւ Պատգամ

Ռուսիոյ արտաքին գործոց նախարարութեան բանբեր Մարիա Զախարովա հինգշաբթի, 20 հոկտեմբերին յայտարարած է. «ԵԱՀԿ-ի Մինսքի խմբակի ձեւաչափը փոփոխութեան ենթարկելու շուրջ քննարկումներ չկան, սակայն Մոսկուա միայն պիտի ողջունէ, եթէ ԵԱՀԿ-ի Մինսքի խմբակի անդամ երկիրները, ներառեալ Թուրքիան, կառուցողական դերակատարութիւն ունենան ղարաբաղեան տագնապի լուծման ջանքերուն մէջ»: Նախքան Զախարովան, Ռուսիոյ արտաքին գործոց նախարար Սերկէյ Լաւրով ղարաբաղեան հիմնահարցի լուծման մէջ Թուրքիոյ…

«Վիկիլիքսը» բացահայտել է Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային նամակագրությունը հայկական հարցերի վերաբերյալ. Հարութ Սասունյան

Ամբողջ աշխարհը մեծ հետաքրքրությամբ հետևում է «Վիկիլիքսի» հրապարակած էլեկտրոնային ներքին նամակների հոսքին. ավելի քան 400 հազար նամակ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից, 2.8 մլն դիվանագիտական նամակ Միացյալ Նահանգներից, ավելի քան 30 հազար նամակ, որոնք ուղարկել կամ ստացել է Հիլարի Քլինթոնը որպես պետքարտուղար, և հակերային հարձակմամբ ձեռք բերված 27 հազար նամակ ու հավելված Դեմոկրատական կուսակցության…

Ադրբեջանը Ստեփանակերտին ստիպում է նախահարձակ լինել

Հոկտեմբերի 20-ի դիվերսիոն հարձակումը ԼՂ առաջնագծի դիրքերի վրա և, ենթադրաբար, դրանով սրացման նոր շրջափուլ թևակոխող լարվածությունը դեռ այս տարվա հունիսին թույլ տված դիվանագիտական սայթաքման հետևանքն է: Պաշտոնական Երևանը սխալվեց այն ժամանակ, երբ մայիսին Վիեննեայում երեք հայտնի պայմանավորվածությունները ձեռք բերելուց հետո, առանց դրանց կատարման, Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովում համաձայնեց, այդ պայմանավորվածություններից բացի, քննարկել նաև բուն կարգավորման գործընթացը,…

Երբ Կը Պակսի Չափի Ու Սահմանի Զգացումը

ՎԱՉԷ ԲՐՈՒՏԵԱՆ Լրագրութիւնը մեծ պատասխանատուութիւն ենթադրող աշխատանք է: Տեղեկութիւնը զէնք է եւ լրագրողը լուր ու տեղեկութիւն փոխանցելով հանրութեան, իրականութեան մէջ զայն «կը զինէ»: Եւ ինչպէս տան մէջ գործնական առումով հրազէն պահողը, եթէ զայն գործածել չի գիտեր, անպայմանօրէն ինքն իր կամ իր տան մէկ անդամին գլխուն փորձանք կը բերէ: Նոյնն է լրագրութեան պարագային, երբ անճիշդ, խեղաթիւրուած…

ԱԺ-ն հավանության արժանացրեց նոր Կառավարության ծրագիրը

Քիչ առաջ Ազգային ժողովը հավանության արժանացրեց նոր Կառավարության ծրագիրը: Կողմ՝ 85, դեմ՝ 7, ձեռնպահ՝ 6 ձայների հարաբերակցությամբ Կարեն Կարապետյանի ներկայացրած տնտեսական փաստաթուղթն ընդունվեց: Քվեարկությունից հետո հնչեցին ծափահարություններ: Արտահերթ նիստն ավարտվեց: Կողմ քվեարկեցին «Հանրապետական»և Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցությունները: «Բարգավաճ Հայաստանը» քվեարկությանը չմասնակցեց, «Օրինաց երկիրը»՝ քվեարկեց ձեռնպահ, իսկ «Հայ ազգային կոնգրեսը»՝ դեմ:

Րոպէ Առաջ

Րոպէ առաջ պէտք է իրագործուին բարեփոխումները. այսպէս կը սկսի Կարէն Կարապետեանի գլխաւորած կառավարութեան ծրագիրի նախաբանը: Բարեփոխումներ, զորս իրականացնելու գործին պիտի ներգրաւուի եւ օգտագործուի «Հայաստանի եւ հայութեան ամբողջ ներուժը»: Ծրագիրը կը հաստատէ, որ Հայաստանի Հանրապետութեան քաղաքացին «գերագոյն արժէք է», եւ որ կառավարութիւնը պարտի ապահովել անոր պաշտպանուածութիւնը, արժանապատուութիւնը, կենսամակարդակի բարձրացումը, արդար հասարակութեան մէջ ապրիլը եւ ապագայի հանդէպ…

Մասնակցել է նստաշրջանին

Եվրոպայի Խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների Կոնգրեսի 31-րդ նստաշրջանին հոկտեմբերի 19-21-ը մասնակցելու նպատակով Ստրասբուրգում գտնվող ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հոկտեմբերի 20-ին Կոնգրեսի լիագումար նիստի ընթացքում հանդես է եկել ելույթով՝ «Կոնգրեսի քաղաքական երկխոսությունը ՀՀ իշխանությունների հետ» թեմայով, որից հետո պատասխանել է պատվիրակների հարցերին։ Դավիթ Լոքյանն իր ելույթում ներկայացրել է ՀՀ-ում տեղական ժողովրդավարության…

Վերջին Զէնքեր

Ընտրութիւններու կեղծումը կարծես թէ դժուարացած է: Փաստ՝ տեղական ինքնակառավարման մարմիններու վերջին ընտրութիւններու արդիւնքները: Պարզ տրամաբանութեամբ, եթէ իշխանաւոր՝ Հայաստանի Հանրապետական կուսակցութիւնը, բացի իր լծակներէն՝ կեղծելու այլ միջոցներ ալ ի գործ դնելու հնարաւորութիւնը ունենար, անպայմա՛ն կը դիմէր անոնց, պահպանելու համար ջախջախիչ յաղթանակներով ընտրութիւններ աւարտելու իր «համբաւ»ը: Այդպէս չեղա՛ւ, նոյնիսկ կրեց անյարմար պարտութիւններ, որոնցմէ դուրս գալու համար չզլացաւ…