Շրջանային մամուլ

Հայաստանի բոլոր խոշոր քաղաքներում ՀՅԴ-ն շարունակում է տոնական միջոցառումները

Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների անկախության 25 ամյակին նվիրված հերթական միջոցառումն էր Աշտարակում: Դաշնակցությունը սեպտեմբերի 2-ից սկսած՝ նմանատիպ միջոցառումներ է կազմակերպում Հայաստանի բոլոր խոշոր քաղաքներում: «Այսօր հպարտությամբ նշում ենք, որ դժվարության, պատերազմի, մաքառումների գնով ձեռք բերված անկախությունն այն կարեւորագույն նվաճումն է, որ ունեցել է մեր երկիրն իր անցած ճանապարհին»,- ասաց միջոցառմանը ներկա Արագածոտնի մարզպետ Գագիկ Գյոզալյանը:…

Հայ Դատը Կ՛ամրապնդէ Քրիստոնէական Կազմակերպութեանց Հետ Կապերը

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը կը տեղեկացնէ, թէ մայրաքաղաք Ուաշինկթընի մէջ կայացած եւ Միջին Արեւելքի քրիստոնեաներուն պաշտպանութեան նուիրուած համաժողովին գլխաւոր հովանաւորներէն մէկը հանդիսանալով՝ յանձնախումբը կրցած է զգալիօրէն սերտացնել իր յարաբերութիւնները շարք մը քրիստոնէական կազմակերպութեանց հետ, որոնք գործունէութիւն կը մշակեն ամերիկեան եւ միջազգային մակարդակներու վրայ։ Հայ Դատի յանձնախումբը, «Ցեղասպանութենէն անդին. Քրիստոնէութեան պահպանում Միջին Արեւելքի մէջ» խորագրուած…

Եթէ Օգնութեան Կարիք Ունիք

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը հրապարակած է տեղական համայնքային ընտրութեանց իր զօրակցութիւնը վայելող թեկնածուներուն ցանկը։ Այս առթիւ կ՛ուզենք կրկին անգամ շեշտել ընտրութեանց մասնակցելու կարեւորութիւնը: Իսկ ընտրութեանց մասնակցելու համար, նախ անհրաժեշտ է, որ արձանագրուիք իբրեւ քուէարկող: Իբրեւ քաղաքացի՝ ձեր իրաւունքն է, ինչպէս նաեւ ձեր պատասխանատուութիւնը, արձանագրուիլ իբրեւ քուէարկող: Այդ քայլո՛վ է որ դուք լիարժէք կը դարձնէք…

«Այս դատը սոսկ կրօնական դատ մը չէ, եկեղեցական կալուածի մը վերադարձը չէ միայն, այս դատը ես կը նկատեմ մեր ժողովուրդին դատը», շեշտեց Վեհափառ Հայրապետը

Հոկտեմբեր 7-ին, «Հորիզոն» շաբաթաթերթի վարիչ խմբագիր Վահագն Գարագաշեան Գանատայի ազգային առաջնորդարանէնն ներս հարցազրոյց մը ունեցաւ Արամ Ա. Վեհափառին հետ։ Ստորեւ հարցազրոյցը։ Հ.- 2015-ի Ապրիլին Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը Թուրքիոյ Սահմանադրական դատարանին մօտ դատ բացաւ՝ պահանջելով Սիսի պատմական Կաթողիկոսարանի վերադարձը։ Այսօրուան դրութեամբ, ո՞ւր հասած է այս գործընթացը։ Վ.Հ.- Ամէն բանէ առաջ կ’ուզեմ ըսել, որ այս դատը…

Թրքօ-սաուդական զաւեշտն ու անբարոյութիւնը…

Այսօր Շւէյցարիայի Լօզան քաղաքում կայանալու է ինչքան էլ տարօրինակ, բայց յատուկ ձեւաչափով բանակցային հանդիպում, որտեղ սիրիական հակամարտութեան մասին իրենց դիրքորոշումներն ու մօտեցումները փորձելու են «արդարացնել» մէկ կողմից՝ ԱՄՆ-ի գլխաւորութեամբ ԴԱԷՇ-ամէտ Թուրքիան ու Ս. Արաբիան եւ միւս կողմից՝ Սիրիայում հակատեռորիստական ուղղութիւն որդեգրած Ռուսաստանն ու Իրանը: Այս վերջինները, սակայն, հակառակ Թուրքիային ու Ս. Արաբիային, այսպէս ասած՝ անկոչ…

Արցախի վերաբերեալ քրտական քարոզչութեան շուրջ

Արցախում պատերազմի վերսկսման առաջին իսկ օրից ուշագրաւ էր տարբեր երկրներում ապրող քրտերի արձագանգը այս իրադարձութիւններին: Նրանց մի մասը հայամէտ եղբայրական յուզումնառատ տեքստերով էր հանդէս գալիս, իսկ միւս մասը փոշոտ արխիւից կրկին հանեց Արցախն ու Սիւնիքի մի մասը Կարմիր Քիւրտիստան որակող հեքիաթների հաւաքածուն: Այո, բացի ատրպէյճանական ու թուրքական լրատուամիջոցներից Արցախի պատմութեան շուրջ ապատեղեկատուութեան տարածմամբ աչքի են…

Ակնարկ. Ռուս -Թուրք Մերձեցման Խաղեր

Ռուս-թուրք մերձեցման ներկայ գործընթացի շրջանակներուն մէջ բոլորովին անակնկալ պէտք չէ ընկալել պաշտօնական Մոսկուայի անունով խօսող Ռուսիոյ արտաքին գործոց նախարարին այն յայտարարութիւնը, ըստ որուն Թուրքիան կրնայ դրական դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման ապաարգելափակման հարցին մէջ: Բառացի, «այն, որ Թուրքիան կրնայ խաղալ դրական դեր, ապահովելով Լեռնային Ղարաբաղի ապաարգելափակումը, ապահովելով բնական տնտեսական փոխյարաբերութիւններ տարածաշրջանին մէջ, ատիկա նոյնպիսի…

Հայաստանին ստիպում են դուրս գալ ՀԱՊԿ-ից

Երևանում ավարտվեց ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի՝ ի սկզբանե բավականին ուշագրավ ինտրիգներ պարունակող նստաշրջանը: Եվ դատելով նստաշրջանի ընթացքում ստորագրված փաստաթղթերից, արված հայտարարություններից` այն գոնե Հայաստանի համար ամփոփվել է աննպաստ, եթե չասենք խայտառակ արդյունքներով: Նախ հայտնի դարձավ, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ռոտացիոն սկզբունքով Հայաստանին փոխանցելու որոշում կրկին չի կայացվել: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նստաշրջանի արդյունքները ներկայացնելիս…

Դարձեալ Հալէպի Մասին

Շատ բնական է, որ իւրաքանչիւր հայ, ուր որ ապրի, վերջին երկու շաբաթներուն ընթացքին զգացական վերիվայրումներ ապրեցաւ Հալէպի հարցով, որովհետեւ քանի մը օրերու ընթացքին, հոն տուինք աւելի քան տասնեակ մը անմեղ զոհեր ու վիրաւորներ: Սուրիահայ գաղութի երկու պատասխանատու դէմքեր, անցնող Դեկտեմբերին, Լոս Անճելըս իրենց այցելութեան ընթացքին զեկուցեցին, թէ Սուրիոյ դէմ մղուած պատերազմին ընթացքին, ցարդ (այսինքն մինչեւ…

Զրույց ընթերցողի հետ

Հարգելի պատճառներից ելնելով` «Ապառաժ» թերթը մեկ ամիս ուշացումով է լույս տեսնում: «Ապառաժ»-ի նախկին խմբագիր Հերմինե Ավագյանն ունեցավ զույգ արու զավակ, որի համար շնորհավորում ենք իրենց ընտանիքին: Սեպտեմբեր ամսից խմբագիր նշանակվեցի ես: Պետք է ավելացնեմ նաեւ, որ մեր թղթակից Արմինե Նարինյանը եւ պատասխանատու քարտուղար Անուշ Աթամալյանն այս ընթացքում ամուսնացել են: Արմինե Նարինյանը թողել է թղթակցային աշխատանքը,…