Շրջանային մամուլ

Բանակցային գործընթացի նախապայմանը

Արցախի անկախ պետականութեան 25-ամեակը վճռական հանգրուան մը պէտք է ըլլայ Արցախի հարցի կարգաւորման միջազգային բանակցութիւններու ապագայ ընթացքը ճշտելու տեսակէտէն։ Այսօր հրապարակուած Հ.Յ.Դաշնակցութեան յայտարարութիւնը յստակօրէն կը սահմանէ կարգաւորման սկզբունքները և կը գծէ ճանապարհը, որմով ԵԱՀԿ-ի Մինսքի Խումբի Համանախագհներու գլխաւորած բանակցային գործընթացը կրնայ յաջողութեամբ պսակուիլ և տարածաշրջանը առաջնորդել խաղաղ և արդիւնաւէտ համակեցութեան ի շահ բոլոր շահագրգռուած կողմերուն։…

Ամենամեծ ձեռքբերումն այն է, որ ժողովուրդն իրեն պետության տերն է զգում

Մինչ Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակումը հայ ժողովուրդը պայքարի ելավ պահանջով` Արցախը պետք է միանար Մայր Հայաստանին: Tert.am-ի հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի անկախության օրվա առթիվ 25 տարի առաջվա այս օրերն են վերհիշում Արցախի անկախության և պետականության ստեղծման ճանապարհին կանգնած մարդիկ: «Հարցը բարդացավ, որովհետև դա միայն հայ-ադրբեջանական պայքար չէր․ Ղարաբաղյան հիմնահարցում շահագրգռվածություն ունեին նաև գերտերությունները»,- վերհիշեց ԼՂ…

«Ազդակ»ի խմբագրական. Արցախի Տարածքային Ամբողջականութեան Սահմանադրականօրէն Ամրագրուող Դրոյթները

Արցախի անկախութեան կամ հանրապետութեան հիմնադրութեան 25-ամեակի նշումին ըստ էութեան այժմէական հնչեղութիւն տալու որեւէ փորձ անպայման պիտի կեդրոնանայ ապրիլեան պատերազմին, անոր հետեւած բանակցային գործընթացի գերաշխուժացման եւ անոնց զուգահեռ Արցախի սահմանադրութեան բարեփոխման ընթացակարգի սկիզբին վրայ: Հաւանաբար ալ այս երեք ուղղութիւնները սերտօրէն փոխկապակցուած են, եթէ գրեթէ սառեցուած բանակցութիւններու թափով վերսկսումն ու միջնախագահական ձեւաչափով հանդիպումներու յաջորդականութիւնը նկատի ունենանք` քառօրեայ…

«Հայրենիք»ի խմբագրական. Մեր բոլորին սուրբ Արցախը

«Փոշիացել են շա՜տ կայսրութիւններ, Բայց վերէն ձայնը կը լսուի փրկութեան` Անոնք չեն, օ՜ ո՛չ, Արցախի տէրը, Արցախը ի՛մս է ու նաեւ` ձե՛րը» Լիուպիցա Միլետիչ (Սերպ փիլիսոփայ եւ բանաստեղծ) Սեպտեմբեր 2, 1991 թուականը պատմական չէ միայն: Պարզապէս, հայոց պատմութեան էջ մը չէ որ կը դարձնենք: Ընթերցողը պէտք է որ կանք առնէ, կարդայ ու կրկին կարդայ այդ…

Յամեցող Դառնութիւն

Վաղը Արցախի անկախ հանրապետութեան 25րդ տարեդարձն է եւ արդէն իսկ տօնական ձեռնարկներ տեղի կ՛ունենան երկրի տարածքին: Ապրիլեան քառօրեայ պատերազմէն ետք կարելի՞ է տօնական մթնոլորտ ստեղծել ամէն օր թշնամիի հարուած սպասող ժողովուրդին համար: Որքա՛ն ալ մենք մեզ համոզենք, թէ այդ պատերազմէն յաղթական դուրս եկանք, ինչպէ՞ս կրնանք մոռնալ մեր թանկագին կորուստները, մեր երիտասարդ նահատակները: Ամէնէն կարեւորը՝ Արցախի…

Մենք այստեղ ենք, ամէն մի զինուորի կողքին

Ապրիլեան քառօրեան հայկական իրականութեան մէջ շատ բան փոխեց. այն համայն հայութեան ուշադրութիւնը, անկախ մասնագիտութիւնից եւ ապրելու վայրից, սեւեռեց դէպի առաջնագիծ, ուր 18-20 տարեկան զինուորն ու իրենից ոչ այնքան տարիքով սպան որոշեցին համայն հայութեան, անկախ մասնագիտութիւնից եւ բնակութեան վայրից, ճակատագիրը՝ անկարելին անգամ կարելի դարձնելով: Զոհասեղանին ամենաթանկն էր՝ բազում մատաղ կեանքեր… Այսօր` 5 ամիս անց, ապրիլեան քառօրեան…

Նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր, Բելգիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Էլս վան Հոֆին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի պատգամավոր, Բելգիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Էլս վան Հոֆի գլխավորած պատվիրակությանը: Նախագահը ողջունել է հյուրերին մեր երկրում և առանձնակի կարևորել խորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում: Ընդգծելով, որ Հայաստանում Բելգիան ավանդաբար ընկալվում է որպես բարեկամ և վստահելի գործընկեր, ում հետ հարաբերությունները հիմնված են պատմական ջերմ…

Պարտադրուած իրաւազրկումը շրջելու կամքը

(Արցախի Հանրապետութեան 25-Ամեակի Առիթով) «Հ. Յ. Դաշնակցութիւնը ԼՂՀ փաստացի սահմանները, ինչպէս նաեւ Հիւսիսային Արցախի գրաւեալ շրջանները (Շահումեանի շրջան, Գետաշէն եւ Մարտունաշէն) կը համարէ ԼՂՀ անբաժանելի մասը։» Հ. Յ. Դ. 32րդ Ընդհանուր Ժողով Յունուար 2015, Դիլիջան Իրաւազրկումը չի կրնար անդարձ ըլլալ։ Երբ գոյութիւն ունի կամքը, կարելի կը դառնայ նաեւ իրաւազրկումը շրջելու կարողականութիւնը։ Քսան եւ հինգ տարիներ…

Քրդական բռնաբարւած երազանքը

Սիրիայի տարածք, թուրքական ԶՈՒ-ի ներխուժման արդիւնքում, կրկին անգամ, մեր դէմ վեր յառնեց այսպէս կոչւած «Realpolitik»-ի դառը իրականութիւնը, որը, կոնկրետ, Թուրքիայի գործողութիւնների հետ կապւած ի յայտ բերեց երկու իրականութիւն. Առաջին- Պարզ տրամաբանութիւնը յուշում է այն մասին, որ Սիրիայում, թուրքական ԶՈՒ-ի գործողութիւնները կտրուկ հակասում են միջազգային իրաւունքի ամենահիմնարար սկզբունքներին եւ օրէնքներին: Դա դատապարտելի արարք է, որը միանշանակօրէն…

ԼՂՀ ԱԺ պատգամավորները հանդիպել են «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչների հետ

ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության նախաձեռնությամբ երեկ՝ օգոստոսի 30-ին, խորհրդարանի հինգ խմբակցության պատգամավորները հանդիպել են «Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչների եւ Արցախում գտնվող նրանց գործընկերների հետ։ Բացման խոսքով հանդես է եկել ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԼՂՀ ԱԺ խմբակցության ղեկավար Դ.Իշխանյանը, ով կարևորել է նման հանդիպումների կազմակերպումը: «Մենք այս նախաձեռնությամբ նպատակ ունեինք մտքերի փոխանակության արդյունքում նոր լիցք հաղորդելու…