Շրջանային մամուլ

Ակնարկ. Ռուսական Գերմիջնորդութեան Տեսանելիութիւնը

Հաստատուած է արդէն, որ Հայաստանի Հանրապետութեան եւ Ազրպէյճանի նախագահներուն միջեւ հանդիպումը կը կայանայ 20 յունիսին, Ս. Փեթերսպուրկի մէջ: Ըստ հրապարակուած լրատուութիւններուն, հանդիպման կը նախորդէ Ռուսիոյ նախագահին առանձնազրոյցը` երկու նախագահներուն հետ: Եթէ նկատի ունենանք Վիեննայէն Ս. Փեթերսպուրկի միջեւ ժամանակահատուածին կարճատեւ ըլլալը եւ հանդիպման վայրը, որոշ մտածումներու կ՛առաջնորդուինք հարցի հետապնդման ուղղութեան վրայ գերմիջնորդ պետութեան ստանձնած դերակատարութեան գնահատական…

Արամ Ա-ն Բերիո թեմի առաջնորդի եւ Ժիրայր Ռեիսյանի հետ քննարկել են սիրիահայության վիճակը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Բերիո թեմի առաջնորդ Գերշ. Տ. Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանին և Սիրիայի հայ պատգամավոր Ժիրայր Ռեիսյանին: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի մամլո դիվանի փոխանցմամբ, հանդիպմանն Արամ Ա կաթողիկոսը բարձր է գնահատել Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանի ծառայությունը հայ ժողովրդին` հաշվի առնելով Սիրիայի ներկայիս դժվարին իրավիճակը: «Մեր եկեղեցուն ու ժողովրդին ծառայելուն կոչված հայ հոգևորականը հավատքով…

Հոգեհանգստի արարողություն ու պատարագ` Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում

Հունիսի 12-ին Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ հոգեհանգստի արարողություն ու պատարագ Հալեպի հայաշատ թաղամասերի ինքնապաշտպանության ղեկավար, դաշնակցական ընկ. Րաֆֆի Պչաքճյանի համար: Արարողությանը ներկա էին ՀՅԴ Բյուրոյի եւ Հայաստանի Գերագույն Մարմնի անդամներ, հարազատներ եւ գաղափարակից ընկերներ։

Հալէպահայ նահատակ, նուիրեալ դաշնակցկան Ընկ. Ռաֆֆի Պչաքճեանի մարմինը հողին յանձնուեցաւ

Հունիս 11-ին, յետմիջօրէի ժամը 4:00-ին Ս. Աստուածածին եկեղեցւոյ մէջ տեղի ունեցաւ հալէպահայ նահատակ, Հալէպի հայկական թաղամասերու ինքնապաշտպանութեան դաշնակցական ղեկավար Ռաֆֆի Պչաքճեանի յուղարկաւորութեան արարողութիւնը։ Արարողութիւնը, յանուն Բերիոյ Հայոց Թեմի Առաջնորդին, գլխաւորեց Տէր Յուսիկ Աւագ Քահանայ Սեդրակեան։ Յուղարկաւորութեան ներկայ էին ՀՀ Հալէպի գլխաւոր հիւպատոս Տիգրան Գէորգեան, Հայ Աւետարանական Համայնքի Համայնքապետ Վերապատուելի Յարութիւն Սելիմեան, Պատկան Մարմնի, Ազգային Իշխանութեան…

Պասքըն Օրանի Հերթական Ճամարտակութիւնը

Պասքըն Օրան այն ակադեմական դէմքն է Թուրքիոյ մէջ, որ քանի մը տարի առաջ հրապարակ դրաւ համացանցային ստորագրահաւաք մը «Apology» («Ներողութիւն») անուան տակ, եւ որուն միացան մեծ թիւով թուրքեր, թողնելով այն թիւր տպաւորութիւնը, որ յանկարծ մենք գործ ունէինք Հայոց Ցեղասպանութեան ճանաչում տուող զանգուածային շարժման մը հետ: Իրականութեան մէջ, «ներողութիւն» հայցող այդ շարադրանքին մէջ ոչինչ կ՛ըսուէր Ցեղասպանութեան…

ՀՅԴ Հայ դատի շնորհիվ բազմաթիվ կարևոր հարցեր ստանում են արդյունավետ լուծում

Հունիսի 8-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Բրյուսելում Հայ Դատի գրասենյակում հանդիպում է ունեցել ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի անդամների հետ՝ կառույցի ղեկավար Գասպար Կարապետյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Հանդիպմանը քննարկվել են Հայրենիք-Սփյուռք կապերին ու տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին վերաբերող հարցեր: Նախագահ Սահակյանն արժևորել է ՀՅԴ Հայ…

Քննական գործընթացում բացակայում է հասարակական լարվածությունը

Լևոն Մկրտչյանն այցելել է քննակենտրոն ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր այցելել է Երևանի թիվ 170 ավագ դպրոցում տեղակայված քննական կենտրոն և մասնակցել «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության մեկնարկին: Նախարարը շրջել է քննակենտրոնում, զրուցել դիմորդների հետ, քաջալերել ու հաջողություն մաղթել նրանց, այնուհետև պատասխանել դիմորդների ծնողների և լրագրողների հարցերին: Նախարարը հույս…

Ակնարկ. Բարոյական Եւ Քաղաքական Շարժառիթներ

Գերմանական Պունտեսթակի բանաձեւի քուէարկութեան շարժառիթային գործօնները լոյսին բերելու փորձը կը կեդրոնանայ տարբեր հանգամանքներու վրայ: Նախ անշուշտ այն, որ Գերմանիա պէտք էր հետեւողականութիւն ցոյց տար սկսուած գործընթացի մը եւ անպայման նկատի ունենար Պունտեսթակի նախկին քննարկումները, երկրի նախագահին, խորհրդարանի նախագահին կատարած յայտարարութիւնները, որոնք քաղաքական ենթահողը պատրաստած էին նման քուէարկութիւն կայացնելու: Երկրորդ` ուշադրութիւն կը գրաւէ այն, որ բանաձեւի…

ՀՅԴ-ն կողմ է Ռուսաստանի հետ ՀՕՊ միասնական համակարգ ստեղծելու համաձայնագրին

ՀՅԴ-ն կողմ է Ռուսաստանի հետ հակաօդային պաշտպանության միասնական համակարգ ստեղծելու համաձայնագրին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, անդրադառնալով ՌԴ-ի հետ միասնական ՀՕՊ համակարգ ստեղծելու համաձայնագրի վերաբերյալ հնչող դժգոհություններին, նշեց, որ իրենք միշտ ներկայացրել են իրենց դիրքորոշումը՝ եթե չունես ավելի լավ համակարգ, պետք է ուժեղացնես այն, ինչ ունես:…

Հայկական Աշխարհը՝ Հայոց Աշխարհի Արեւելեան Դարպասէն

Դ. ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐԻ ՓՈՐՁ ԵՒ ԴԱՍԵՐ Ապրիլեան քառօրեայ պատերազմը շատ բան փոխեց Հայաստանի մէջ եւ տակաւին շատ բաներ ալ պէտք է փոխուին անկասկած: Նաեւ, ջուրի երես հանեց համակարգային թերութիւններ եւ թերացումներ, զորս տեսնելու համար պատերազմը անհրաժեշտ չէր անշուշտ: Անցնող տարիներուն, երբ կը խօսուէր համակարգային թերութիւններու մասին, մասնայատուկ մատնանշում առհասարակ չկար բանակին կապակցութեամբ: Շեշտադրումները առաւելաբար կ՛առնչուէին քաղաքական-կառավարման…