Շրջանային մամուլ

Իրանահայութեան ակնկալիքը նախագահ Ռոհանիից

Այսօր պաշտօնական այցով նախագահ Ռոհանին Թուրքիա է այցելելու: Այս մակարդակի այց կատարւել է 18 տարի առաջ: Երկկողմ, ինչպէսեւ՝ տարածաշրջանային մակարդակով, ըստ հաղորդած լուրերի՝ պէտք է ստորագրւի վեց պայմանագիր: Անկախ պրոտոկոլային փոխյարաբերութիւններից, վստահաբար կայացող հանդիպումների ընթացքում կողմերը խոր քննարկման առարկայ են դարձնելու տարածաշրջանային եւ մասնաւորապէս՝ երկու երկրների համար կարեւորագոյն խնդիր հանդիսացող Սիրիայի ճգնաժամը: Այստեղ արդէն վաղուց…

Ակնարկ. Ասթանայի Խօսափողն Ու Ռուսական Ուղերձները

Ասթանայի մէջ 29 մայիսին Եւրասիական տնտեսական միութեան ստեղծման համաձայնագիրի քննարկման պահուն Ղազախստանի նախագահին կողմէ Ալիեւին յղած նամակի ընթերցումը կը յիշեցնէ նախնական քննարկումին նոյն նախագահին Հայաստանի Հանրապետութեան հաւանական անդամակցութեան գծով արտայայտած վերապահութիւնը: Պարզ է, որ Ղազախստանի նախագահը նման ընթերցում եւ ապա վերապահութիւն կամ յստակացումներ կատարելու համար ամէն տեսակի շեշտադրում համաձայնեցուցած պիտի ըլլար նոր ստեղծուող միութեան յառաջատար…

Աւելի՛ Հզօր Հակահարուած

Հակահարուածներու գործընթաց մը սկսած է ատրպէյճանական եւ հայկական բանակներուն միջեւ: Ատրպէյճան սադրիչ գործողութիւն կը կատարէ՝ վնաս հասցնելով հայկական բանակին, որ իր կարգին, հակահարուած տալով՝ աւելի ծանր կորուստներ կը պատճառէ ատրպէյճանական կողմին: Այսպէս, լարուածութիւնը կը սաստկանայ, եւ որեւէ պահու, կրնայ լայն ճակատներով պատերազմ մը սկսիլ: Պաշտպանութեան նախարարներու մակարդակով հռետորութիւնը համահունչ է զինուորական գործողութիւններու մագլցումին: Միայն թէ՝…

ՀՕՄ-ի Կեդրոնական Վարչութեան Կոչը՝ ի Տես Նոր Գիւղի Հակահայ Յարձակումներուն

Հայ Օգնութեան Միութեան Կեդրոնական վարչութիւնը խստիւ կը դատապարտէ Հալէպի եւ յատկապէս հայաբնակ Նոր Գիւղ շրջանի օր ըստ օրէ սաստկացող ու անմարդկային տարողութեան հասած ահաբեկող ռմբահարումները: Քեսապի հայաթափումին յաջորդած այս ակներեւօրէն հակահայ գործողութիւններուն որպէս հետեւանք, արձագանգուած են մարդկային զոհեր, քանդուած կամ լուրջ վնասներ կրած են Նոր Գիւղի հայկական կառոյցները՝ վարժարաններ, Առաքելական եւ Կաթողիկէ եկեղեցիները, միութենական կալուածներ,…

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը Սիրիայում հայերի դեմ հարձակումները կանխելու խնդրով դիմել է Սպիտակ տուն

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը շարունակում է կոչ անել ԱՄՆ Սպիտակ տան ղեկավարությանը` պահանջելու, որ դադարեցնեն Սիրիայում հակահայկական հարձակումները: Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին Հայ դատի ԱՄՆ գրասենյակից, ամերիկաբնակ հայերն իրենց անհանգստությունն են հայտնում` կապված վերջին շրջանում Սիրիայի Հալեպ քաղաքի հայաբնակ շրջաններում սաստկացած հարձակումների հետ, որի հետևանքով տեղական իշխանությունները տարածքը հայտարարել են աղետի գոտի: Այս կապակցությամբ Հայ դատի…

Ակնարկ. Փոխառաջարկ Եւ Առերեսուելու Հրաւէր

Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նուիրուած միջոցառումները համակարգող պետական յանձնաժողովի չորրորդ նիստին Հայաստանի Հանրապետութեան նախագահի բացման խօսքին մէջ համեմատաբար աւելի ուշագրաւ է հետեւեալ բաժինը. «Պաշտօնական Անգարան կը շարունակէ խօսիլ պատմաբաններու յանձնաժողով ստեղծելու եւ արխիւները բանալու մասին: Նախ եւ առաջ յայտնի է, որ Հայաստանի արխիւները միշտ բաց եղած են բոլոր այն հետազօտողներուն համար, որոնց հետաքրքրած է հարցի…

Հաղորդագրութիւն

Համազգայինի հայ կրթական եւ մշակութային միութիւնը իր Է. Պատգամաւորական ժողովին բացումը կատարեց Երեւանի մէջ 29 մայիս 2014-ին` ներկայութեամբ 16 շրջաններ ներկայացնող պատգամաւորներու, Հայաստանի Հանրապետութեան մշակոյթի եւ սփիւռքի նախարարներուն, Լիբանանի մէջ Հայաստանի Հանրապետութեան լիազօր ու արտակարգ դեսպանին, ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչին, Երեւանի պետական համալսարանի նախագահին, ՀՄԸՄ-ի, ՀՕՄ-ի եւ «Արարատ» միութեան ներկայացուցիչներուն եւ հայրենի մտաւորականներու: Իրերայաջորդ չորս օրերու…

Արցախը Հայաստան է

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կարծում է, որ եթե Ալիևը Նազարբաևի միջոցով Ղարաբաղի հարցը բարձրացրել է արդեն, ապա մենք պետք է ոչ թե հարցին խուսափողական պատասխաններ տանք, այլ ամբողջական հարցը դնենք օրակարգում: Եթե ուզում եք քննարկել Ղարաբաղի հարցը, ուրեմն եկեք ամբողջական դա քննարկենք, իսկ եթե ոչ, ուրեմն այդպիսի հպանցիկ, մակերեսային հայտարարություններով հարցի վրայով անցնելն…

Հաղթանակներին նվիրված տոնակատարություն Տող գյուղում

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի նախաձեռնությամբ, հունիսի 1-ին, Հադրութի շրջանի Տող գյուղում տեղի է ունեցել ՀՅԴ համաարցախյան ընկերային հավաք: Օրը տոնական էր, հարյուրավոր կուսակցականներ հավաքվել էին տոնելու 96 տարի առաջ նույն օրը սկսած հաղթական հերոսամարտերի եւ Առաջին հանրապետության տոն օրը: Տող գյուղը պատահակն չէ ընտրվել, այն արցախյան հերոս գյուղերից մեկն է, որի համար կռվել եւ նահատակվել…

Հայաստանը ԼՂՀ անվտանգության երաշխավորն է

Հայաստանի Հանարպետության քաղաքական էլիտան բազմիցս հայտարարել է, և իրականում այդպես էլ կա, որ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության երաշխավորն է` իր բոլոր բաղադրիչներով` թե’ տնտեսական, թե’ էներգետիկ և թե’ ռազմական. Yerkir.am-ին այսօր ասաց ԼՂՀ փոխվարչապետ, պահեստազորի գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը` անդրադառնալով Աստանայում Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի` Հայաստանի սահմաններին…