Շրջանային մամուլ

Հակառակ թրքական հակացոյցին, 2000 հայորդիներ պահանջատիրութեան ձայնը բարձրացուցին Օթթաուայի թրքական դեսպանատան դիմաց

Ապրիլ 24, 2014-ին, Թորոնթոյէն, Գէմպրիճէն, Լաւալէն, Մոնթրէալէն, Համիլթընէն, Սէնթ Գաթրինզէն եւ այլ վայրերէ Օթթաուա ժամանեցին 2000 հայորդիներ եւ Գանատայի խորհրդարանին առջեւ միասնաբար վերանորոգեցին պահանջատիրութեան իրենց ուխտը: Գանատայի Հայ Դատի յանձնախումբին կողմէ կազմակերպուած ժողովրդային հաւաք-քայլարշաւը այս տարի կրէր տարբեր բնոյթ: Արդարեւ, Օթթաուայի ոստիկանութիւնը, այս տարի թրքական համայնքի ներկայացուցիչներուն արտօնագիր տուած էր, որպէսզի անոնք Գանատայի Խորհրդարանին դիմաց…

«Հայոց Ցեղասպանութեան 100-Ամեակի Նախօրեակին Կը Մնանք Պահանջատէր» Ընդգծեց Վ. Եագուպեան

Հայոց ցեղասպանութեան 99-ամեակին առիթով, Միջին Արեւելքի Հայ դատի գրասենեակի պատասխանատու Վերա Եագուպեան երէկ երեկոյեան «Էմ. Թի. Վի.» պատկերասփիւռի կայանին հետ իր ունեցած հարցազրոյցին ընթացքին անդրադարձաւ Հայ դատի հետապնդման աշխատանքներուն, ընդհանրապէս, արաբական աշխարհին մէջ եւ յատկապէս Լիբանանի տարածքին` շեշտելով, որ Հայ դատի հետապնդման աշխատանքները այսօր քաղաքական նոր հանգրուանի մէջ կը գտնուին: Ան լուսարձակի տակ առաւ Միացեալ…

Հայոց ցեղասպանութեան 99-ամեկին առթիվ հոգեհանգիստ եւ բողոքի ցոյց Աթէնքի եւ Թեսաղոնիկէի մէջ

Թուրքիոյ ուրացման արշաւին պատասխան կուտայ հայ երիտասարդ սերունդներու տասնամեակներու վրայ երկարած անխոնջ պայքարը Հայութեան պահանջատիրական ձայնը զօրաւոր հնչեց երէկ Ապրիլ 24ին, Հայոց Ցեղասպանութեան 99ամեակին առիթով, հայոց մայրաքաղաք Երեւանէն մինչեւ աշխարհի մերձաւոր թէ հեռաւոր ափերը: Աթէնքի եւ Թեսաղոնիկէի մէջ հոգեհանգստեան արարողութիւններով եւ բողոքի ցոյցերով յատկանշուեցաւ օրը: Յունահայութիւնը միասնական ու վճռակամ միացաւ համահայկական ալիքին, որ նշեց թրքական…

«Ազատ օր»ի խմբագրական. Հայութեան իրաւունքներու ամբողջական հատուցման աննկուն պայքարի ճամբուն վրայ

Ժամանակն է գիտակցելու, թէ Հայոց Ցեղասպանութեան 100ամեակէն հազիւ տարի մը առաջ, բոլորովին տարբեր անկիւնէ կ’ոգեկոչենք 24 Ապրիլ 1915ի անմեղ զոհերու յիշատակը, ամբողջական հատուցման մեր պահանջը ներկայացնելով աշխարհին: Օսմանեան Կայսրութեան տիրակալ թըրքական պետութեան կողմէ իրագործուած Հայոց Ցեղասպանութեան պատմական իրողութեան ճանաչման հարցը, տարբեր հանգրուաններէ անցաւ նախորդած 99 տարիներուն ընթացքին: Եթէ Մեծ Եղեռնի յիսնամեակը պահանջատիրութեան ազդանշանը տուաւ՝ հոգեհանգիստներէն…

Ընդառաջելով 100-Ամեակի Երիտասարդական Մարմինին Կոչին`. Հսկում – Քայլարշաւով Լիբանանահայութիւնը Մէկ Մարդու Պէս Վերանորոգեց Իր Ուխտը Եւ Լիբանանեան Հանրային Կարծիքին Ուշադրութիւնը Հրաւիրեց Իր Դատին Վրայ

Հայոց ցեղասպանութենէն 99 տարիներ ետք համայն հայութիւնը տարբեր նախաձեռնութիւններով, պահանջատիրական արտայայտութիւններով եւ ոգեկոչման ձեռնարկներով եկաւ անգամ մը եւս հաստատելու, որ ժամանակի գործօնը զինք աւելի եւս վճռակամ ու պահանջատէր կը դարձնէ, 99 տարուան թրքական ուրացումը զինք աւելի ուժեղ կերպով կը կապէ իր դատին, հատուցման պահանջին, 99 տարուան ոտնակոխուած արդարութիւնը կը մղէ զինք աւելի բարձրաձայն մերժելու անարդարութիւնը,…

Ջահերով երթ` Ստեփանակերտում

Սիրելի հայրենակիցներ, սույն թվականի ապրիլի 23-ին տեղի կունենա ավանդական դարձած ջահերթը` նվիրված Հայոց ցեղասպանության հիշատակին: 20-րդ դարասկզբին թուրք բարբարոսների կողմից հայության դեմ իրականցված ոճրագործությունը, որը գազանության և վայրագության աննկարագրելի դրսևորում էր, որակվում է որպես ցեղասպանություն: Սիրելի հայրենակիցներ, Ջահերթը կմեկնարկի ժամը 20:00-ին Ստեփանակերտի Սբ. Հակոբ եկեղեցու բակից: Մինչ այդ եկեղեցում տեղի կունենա Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված…

Մենք էլ ազնիվ մղումներով ենք քննադատել

Ճիշտ է ասում Սերժ Սարգսյանը: Իրեն վաղուց հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության և այդ դիվանագիտության արդյունք հանդիսացող հայ-թուրքական արձանագրությունների մասին հարցեր չեն տվել, և նա, սա արդեն մեր կարծիքն է, բնականաբար, հասցրել է ինչպես հարկն է մոռանալ այդ գործընթացի շատ էական նրբություններ: Այդպիսի մի հարցի` ՀՀ պաշտպանության նախարարությունում նրա «հանգամանալից» պատասխանը միայն հաստատում է իր և մեր…

Հոլանտ Պիտի Մասնակցի Փարիզի Մէջ Կայանալիք Ապրիլ 24ի Ոգեկոչման

Ֆրանսայի նախագահ Ֆրանսուա Հոլանտ ներկայ պիտի գտնուի Հայոց Ցեղասպանութեան 99րդ տարելիցին նուիրուած պաշտօնական արարողութեան, որ տեղի պիտի ունենայ 24 Ապրիլի երեկոյեան, Փարիզի Քանատա հրապարակին վրայ՝ Կոմիտասի արձանին առջեւ: Ֆրանսայի նախագահին գրասենեակը հաստատած է այս տեղեկատուութիւնը: Այս առիթով հրապարակուած հաղորդագրութեան մէջ, Ֆրանսայի հայկական կազմակերպութիւններու համակարգող խորհուրդը շնորհակալութիւն յայտնած է Ֆրանսային, որ «Հանրապետութեան նախագահին միջոցով յարգանք պիտի…

Ջահերով ավանդական երթ Ապրիլ 24-ի նախօրեին

Ջահերով ավանդական երթ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական եւ Պատանեկան միությունները, «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը 2014թ. ապրիլի 23-ին կազմակերպելու են ջահերով ավանդական երթը, որը կմեկնարկի Ազատության հրապարակից ժամը 19:30-ին: Երթի մասնակիցները նաև նամակ են հանձնելու ՀՀ նախագահին` պահանջելով, ի նշանավորումն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի, համայն հայության պահանջատիրական պայքարի շարունակականության, արդարության վերականգման, Հայոց…

ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր Սերունդ» երիտասարդական միությունը բողոքի ակցիա էր կազմակերպել

Ապրիլի 18-ին, ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր Սերունդ» երիտասարդական միությանը բողոքի ակցիա էր կազմակերպել Փարիզի կենտրոնական Շանզելիզե փողոցում՝ Թուրքիայի դեսպանատան կից մշակութային ծառայության գրասենյակի դիմաց: Ֆրանսիահայ երիտասարդները դատապարեցին Թուրքիայի կողմից իրականացված հայերի ցեղասպանությունը և հատուցման պահանջ ուղղեց Թուրքիայի կառավարությանը, ինչպես նաև Թուրքիային դատապարտեցին թուրքական իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականության ու Քեսաբի վրա հարձակմանն օժանդակելու համար: Շանզելիզեում…