Շրջանային մամուլ

Դոմփ…

Հայաստանում կոմունիստների իշխանությունը դեռ չի ավարտվել: Փաստորեն: ՀՀԿ-ն ՀԿԿ-ի, իսկ ավելի ճիշտ՝ ՍՄԿԿ-ի հետնորդն է: Եվ սա բարբաջանք չէ, այլ այս մասին ամենաթափանցիկ ակնարկներ է անում ոչ այլ ոք, քան ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: Նժդեհը՝ Գարեգին Նժդեհը, փաստորեն, ըստ Սերժ Սարգսյանի, Հայաստանի և հայ ժողովրդի թշնամին է: Համենայն դեպս, այդպես է դուրս գալիս, որովհետև անառիկ…

Եկել եմ ասեմ` ինձ վրա հույս չդնեք

Հանրապետության նախագահը լռությունը խախտեց իշխանության համար տակտիկական առումով ամենաճիշտ պահին` Մոսկվա և Բրյուսել կատարած աշխատանքային այցերից, այսինքն` արտաքին աշխարհի կողմից իրեն տրված լեգիտիմությունը վերահաստատելուց հետո: Ասուլիսում ներկայացավ ոչ թե ընտրություններում ստացած խիստ երերուն վստահության քվեներից շփոթված, հետընտրական զարգացումներից զգուշացող գործիչ, այլ սեփական հաղթանակում վստահ, իր հետագա քայլերն արդեն հաշվարկած նախագահ, ով իրերի դասավորությանը, հասարակական հարաբերություններին…

Ակնարկ. Լիբանանը՝ Հրահրիչ Եւ Զսպիչ Գործողութիւններու Միջեւ

Ներլիբանանեան լարուածութիւնը հանգրուանային մագլցողականութենէն կտրուկ սրումներու անցում կը կատարէ. սիւննի կրօնաւորներու դէմ կատարուած ոտնձգութիւններ, ձերբակալութիւններ, քաղաքացիական անհանզանդութեամբ բնութագրուող հակազդեցութիւններ. Զուգահեռ՜ Սուրիայէն դէպի լիբանանեան տարածքներ կատարուող ռմբկածումներ, որոնք կ՛արժանանան գերտէրութիւններու ներկայացուցիչներու դատապարտանքներուն։ Կրօնաւորներուն դէմ կատարուած այս արարքները թէեւ կը դատապարտուին լիբանանեան դաշտը բաղկացնող բոլոր ուժերուն կողմէ, այսուհանդերձ ժողովրդային ցասումը կը շարունակէ իր դրսեւորումները ունենալ։ Իրավիճակի հանդարտեցման…

Իսրայէլ Եւ Ազրպէյճան. Ռազմավարական Դաշինք. Փոխադարձ Յարաբերութիւններու Երեք Առանցք` Եւ Իրան Կը Յամենայ Յետսապատկերին Մէջ

Իր պատմութեան առաջին տասնամեակներուն Իսրայէլ իր շրջանային դաշնակցութիւններուն համար զարգացուց «երեք շրջանակներ»-ու տեսութիւնը: Այս տեսութեան գործադրութեամբ Իսրայէլ մշակեց ու զօրացուց ռազմավարական բնոյթի յարաբերութիւններ ոչ արաբ շրջանային ուժերու հետ, որոնք կը շրջապատէին Իսրայէլը շրջապատող եւ անոր թշնամի արաբական երկիրներու օղակը: Նասըրական Եգիպտոսի, Սուրիոյ եւ Իրաքի դէմ Իսրայէլ այս քաղաքականութենէն մղուած` դաշինքներ կնքեց Եթովպիոյ, Թուրքիոյ եւ շահի…

Կոտրել Պատեանը

«Ակօս»ի հայերէն էջերու խմբագիր Սարգիս Սերովբեան Լիբանանէն հաղորդուող «Վանա Ձայն» ռատիօկայանին տուած իր հարցազրոյցին ընթացքին կ՛ըսէ, թէ «այսօր պոլսահայութիւնը դէմ յանդիման կանգնած է բազմաթիւ հարցերու, որոնց մէջ առաջին տեղը կը գրաւէ քաղաքացիական արիութիւն ցոյց տալը…»: «Քաղաքացիական արիութիւն». Հասկացողութիւն մը, որմէ առհասարակ ետ կեցած ենք: Ընդհակառակը թելադրած են մեր հաւաքականութեան խորհրդատուները: Անոնք փորձուելով բազմաթիւ փորձանքներէ՝ ամբողջ…

Րաֆֆի Հովհաննիսյանը հանձնում է Ազատության հրապարակը

Մարտի 15-ին կայացած «Բարև»-ի հանարահավաքին ԱԺ պատգամավոր Նիոլ Փաշինյանը կրկին պնդեց Րաֆֆի Հովհաննիսյանի առաջնորդությամբ ստվերային կառավարություն ձևավորելու իր առաջարկը: Ավելին` այս անգամ նա նույնիսկ հուշեց դրա մեխանիզմը. «Կա առաջարկ` Րաֆֆի Հովհաննիսյանի արտոնությամբ եւ թույլտվությամբ Ազատության հրապարակում գումարել Բաց քաղաքացիական խորհուրդ, որտեղ քաղաքական, հասարակական գործիչներ, քաղաքացիական շարժման անհատ մասնակիցներ իրենց պատկերացումները կներկայացնեն նոր իշխանության ձեւավորման վերաբերյալ:…

Արցախեան Պահանջատիրութիւնը Հայութեան Վերադարձուց Իր Լինելիութեան Եւ Արժանապատուութեան

Լիբանանի կեդրոնական գաղութը անցնող տասը օրերու ընթացքին, աշակերտական-ուսանողական, մշակութային, երիտասարդական, եկեղեցական եւ ժողովրդային նախաձեռնութիւններով արժանավայել կերպով նշեց հայոց պատմութեան հերոսապատումը եւ յաղթանակը: Ապրեցաւ պանծալի յաղթանակի հպարտութիւնը, յիշեց իր նահատակները եւ անգամ մը եւս վերանորոգեց իր յանձնառութիւնը` անմնացորդ կերպով շարունակելու իր համահայկական դերակատարութիւնը եւ վճռակամօրէն պահելու ձեռք բերուած համազգային նուաճումը: Այս օրուան առիթով անհրաժեշտ է, որ…

Ռումանիոյ դեսպանը այցելեց երեսփոխան Բագրատունի

Լիբանանի մէջ Ռումանիոյ դեսպան Տանիել Թանասէ այցելեց Հայկական երեսփոխանական պլոքի ներկայացուցիչ Յակոբ Բագրատունիի, որ զինք ընդունեց «Շաղզոյեան» կեդրոնի իր գրասենեակին մէջ: Լիբանանի ներկայ անցուդարձերուն մասին կարծիքներու փոխանակման կողքին, քննութեան նիւթ դարձան յատկապէս արաբական աշխարհին մէջ տեղի ունեցող փոփոխութիւնները եւ մանաւանդ Լիպիոյ կացութիւնն ու այդ իմաստով եւրոպական պետութիւններուն դերակատարութիւնը: Դեսպան Թանասէ մօտէն ծանօթ է հայութեան հետ…

ՀՀԿ-ականի հաշվետվությունը

ՀՀԿ Գործադիր մարմնի` մարտի 15-ին տեղի ունեցած նիստում, որը տևել է մեկ ժամից ավելի, ներքաղաքական հարցերի քննարկումից բացի, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է նաև Մոսկվա և Բրյուսել կատարած այցերի մանրամասները: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Նա, մասնավորապես, նշել է. «Մոսկովյան այցը, որը նախագահական ընտրություններից հետո վերընտրված…

«Ազդակ»-ի 85-ամեակի Նշում` «Ժիրայր Պուտագեան» Մամլոյ Ուսումնասիրութեան Կեդրոնի Բացումով

15 մարտին, ճիշդ այն օրերուն, երբ «Ազդակ» ամբողջացուց իր հիմնադրութեան 85-ամեակը, հանդիսաւոր ձեռնարկով մը բացումը կատարուեցաւ «Ազդակ»¬ի վերանորոգուած խմբագրատան եւ «Ժիրայր Պուտագեան մամլոյ ուսումնասիրութեան կեդրոն»-ին, որուն հիմնադրութեան նպատակն է առիթ տալ գրասէրներուն եւ յատկապէս երիտասարդներուն «Ազդակ»¬ի յարկին տակ իրենց պրպտումներն ու ուսումնասիրութիւնները կատարելու: «Ազդակ»-ի «Փիւնիկ» սրահին մէջ տեղի ունեցած հանդիսութեան բացման խօսքը արտասանեց «Ազդակ»-ի խմբագիրներէն…