Շրջանային մամուլ

Հզօր Լիբանան Համախմբումը Աւարտեց Իր Դռնփակ Հանդիպումը` Ընդգծելով Ժողովրդավարական Համագործակցութեան Կարեւորութիւնը

Հզօր Լիբանան համախմբումի դռնփակ հանդիպումի պաշտօնական մեկնարկը կատարուեցաւ երէկ առաւօտեան, Զահլէի «Քատիրի» պանդոկին մէջ` նախագահութեամբ Ազգային ազատ հոսանք կուսակցութեան ղեկավար, երեսփոխան Ժըպրան Պասիլի եւ մասնակցութեամբ համախմբումը բաղկացնող բոլոր ուժերուն, որոնց շարքին` ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունիի եւ Հայկական երեսփոխանական պլոքի անդամներ Յակոբ Թերզեանի եւ Ալեքսանտր Մաթոսեանի: Համախմբումի նախագահ Պասիլ շեշտեց, որ համախմբումին…

Ցանկացած մեղադրանք պետք է լինի փաստարկների հիման վրա, ոչ թե ենթադրությունների

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը երեկ խորհրդարանում «ՀՀ 2017թ. պետական բյուջեի մասին» տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս՝ կրկին անդրադարձավ կրթական ոլորտում առկա չարաշահումներին ու կոռուպցիոն ռիսկերին: Եվ քանի որ նրա գրեթե բոլոր պատասխաններն էին այս համատեքստում, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը հորդորեց, որպեսզի նախ սպասի համապատասխան մարմինների ստուգումների արդյունքներին, հետո…

ՏՄՊՊՀ-ն պետք է գնահատական տար ՊԵԿ-ի գործունեությանը

ՀՅԴ Տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանն այսօր «Հոդված 3» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ 2016թ. սուպերմարկետներում մանրածախ առեւտուրն աճ է գրանցել, սակայն նախորդ տարում հազարից ավելի փոքր եւ միջին կրպակների գործունեության դադար է տեղի ունեցել: «Այսինքն, մանրածախ առեւտուրը գլխավորապես «գնացել» է սուպերմարկետների հաշվին: Բացի այդ, փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների արտագաղթ…

Արցախում երկու կողմերն էլ խնդիրների լուծմանը հնարավորինս անցնցում են փորձում հասնել

Եթե խորքային պատճառներ չլինեին, չէր կարող մեկ դեպքը նման ցնցումներ առաջացնել ու ժողովուրդ ոտքի հանել: Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՅԴ ԳՄ անդամ, ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը՝ խոսելով Ստեփանակերտում վերջին օրերին տեղի ունեցող բողոքի ակցիայի և դրա պատճառների մասին: Եղիազարյանը նշեց, որ հունիսի 1-ին Արցախում, կարելի է ասել, կենցաղային հողի վրա ընդհարում տեղի ունեցավ…

Արցախի պետությունն ու հասարակությունը համակողմանիորեն կլուծեն բոլոր խնդիրները

Ստեփանակերտում անվտանգության ծառայողների եւ քաղաքացիների միջեւ ծագած կենցաղային վեճը, որը ավարտել է ծեծկռտուքով, գրավեց ինչպես հայրենական, այնպես նաեւ սփյուռքյան հասարակության ուշադրությունը: Միջադեպը այնքան ուշագրավ չէր, որքան դրան իբրեւ բողոքի հակազդեցություն կազմակերպված բողոքի ցույցը, որը իր հերթին առիթ տվեց հակացույցի: Հետեւողների ենթագիտակցությունում ձեւավորվեց այն համոզումը, որ նման միջադեպեր նախապես եւս տեղի էին ունենում, սակայն դրանք տեղի…

Կառավարությունը ներկայացրած ծրագրում ոչ թե քանակական նպատակներ է իր առաջ դրել, այլ որակական

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ Կառավարությունը ներկայացրած ծրագրում ոչ թե քանակական նպատակներ է իր առաջ դրել, այլ որակական, ինչպիսին մթնոլորտի փոփոխությունն է: «Կառավարությունը ձևավորվել է քաղաքական կոնսենսուսի հիման վրա, և ելնելով տվյալ պահի իրողությունից՝ որոշում է կայացվել մշակել այնպիսի ծրագիր, որն անցումային կհանդիսանա, հետևաբար՝ Կառավարության այս…

Անենք այն, ինչ պետք է այսօր անենք

ԱՀ ԱԺ պատգամավոր Գեորգի Պետրոսյանի հայտարարությունը հունիսի 4-ին ԱՀ Ազգային ժողովի արտահերթ լիագումար նիստին «Մենք կատաստրոֆայի ծայրին ենք: Սիստեմի կրիզիսը հասել է այստեղ: Եվ ինչն է դրա պատճառը: Այն, որ ամսի 1-ին երեխաները դուրս եկան ինչ-որ բողոք հայտնելո՞ւ: Ոչ: Այն խնդիրները, որ կուտակվել են թե Հայաստանում, թե Արցախում, թե ընդհանրապես մեր շուրջ: Մենք խոսում էինք…

Պահանջում են, ուրեմն պետք է անենք

ԱՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանի ելույթը հունիսի 4-ին Ազգային ժողովի արտահերթ լիագումար նիստին «Հարգելի գործընկերներ, Խորհրդային շրջանում, երբ մենք ավելի երիտասարդ էինք, նայում էինք եւ տեսնում, թե ինչպես է սպիտակ տան դիմաց ցուցարարը նախագահից պահանջում իր իրավունքները չոտնահարել: Մենք՝ որպես խորհրդային քաղաքացիներ, շատ զարմանում էինք. ոնց կարելի է երկրի ղեկավարից նման բան պահանջել: Հազար փառք,…

Մենք պետք է ապրենք պարզ ու հասարակ, ժողովրդի հետ համաքայլ

Հունիսի 4–ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ լիագումար նիստի ժամանակ պատգամավորական հայտարարությունով հանդես եկած ՀՅԴ Արցախի կառույցի ներկայացուցիչ, ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանի ամբողջական ելույթը «Հարգելի գործընկերներ, ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը` մասնավորապես, և ՀՅԴ Արցախի կառույցը` ընդհանրապես, չէին կարող անտարբեր և անմասն մնալ Արցախի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող իրադարձություններից: Մենք պետք է լուրջ գիտակցենք,…

Մարզպետ Աշոտ Սիմոնյանը աշխատանքային հանդիպումներ է ունեցել աշխատակազմի հետ

Հունիսի 1-ին ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանն անցավ իր պարտականությունների կատարմանը: Մարզպետարանում նա հանդիպեց աշխատակազմի ղեկավարության եւ ստորաբաժանումների ղեկավարների հետ: Ընդունելով շնորհավորանքները՝ մարզպետը հետաքրքրվեց, թե ինչ ընթացքում են այն ծրագրերը, որոնք սկսել էին համատեղ իրականացնել մարզում վերջին մեկ տարում: Աշոտ Սիմոնյանը լավատեսորեն նկատեց, որ այն խնդիրները, որոնց անդրադարձել են 8-9 ամիս առաջ, համահունչ են ներկայիս…