
Գազի ներտնային սպասարկման համար նախատեսված վճարները հավաքելու գործառույթը «Գազպրոմ Արմենիա»-ից ԱԻՆ-ին փոխանցելն անտրամաբանական կլինի. Yerkir.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը: Նշենք, որ երեկ մամուլում տեղեկություն էր տարածվել, թե առաջիկայում սպառողները կազատվեն գազամատակարարման ներտնային համակարգի սպասարկման համար սահմանված վճարից: Ըստ «Ժամանակ» օրաթերթի տեղեկությունների` այդ ծառայությունը կարող են իրականացնել…















