Շրջանային մամուլ

Նախագահ Աուն Երեսփոխան Բագրատունիի Հետ Քննարկեց Լիբանանահայ Համայնքը Յուզող Հարցեր

Հանրապետութեան նախագահ զօր. Միշել Աուն երէկ նախագահական պալատին մէջ ընդունեց ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունին, որուն հետ քննարկեց լիբանանեան իրադարձութիւնները, Տահրանի մէջ գումարուած Արաբական լիկայի վեհաժողովին եւ տարբեր պատասխանատուներու հետ իր ունեցած հանդիպումներուն արդիւնքները, ինչպէս նաեւ Լիբանանի տնտեսական օժանդակութեան նպատակով տեղի ունեցած «Սետր»-ի միջազգային խորհրդաժողովին վերաբերող մանրամասնութիւններն ու անոր յաջորդելիք քայլերը: Հանդիպումէն…

ՀՀ սահմանների ուղղությամբ կրակելը կրակի հետ խաղ անել է

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը թեև հիմք չի տեսնում, որ Ադրբեջանը Նախիջևանի կողմից ռազմական գործողությունների կգնա, բայց կարծում է, որ ամեն ինչին միշտ պետք է պատրաստ լինել: «Նախիջևանի կողմից Ադրբեջանի ռազմական գործողություններն այլ նշանակություն ունեն, քան Արցախի շփման գծի երկայնքով Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունները: Նկատի ունեմ, որ Նախիջևանի…

«Ազդակ»ի Խմբագրական. Երկու Պատկերներու Սահմանադրական Հիմքը

Հայաստանի Հանրապետութեան մէջ պետական եւ հասարակական հարթութիւնները տարբեր ուղղութիւններ դրսեւորելու ընթացքին մէջ են։ Հասարակականէն աւելի հաւանաբար ուսանողական-երիտասարդական դիմագիծի շեշտը պէտք է ընդգծել այն առումով, որ վարչապետի թեկնածուի առաջադրումի գործող մեծամասնութեան որոշումին դէմ հիմնական բողոքողները այդ խաւի ներկայացուցչիներն են։ Ուղղութիւնը հասարակական է այնքան, որ այդ խաւը բնականաբար հասարակութեան ամէնէն աշխուժ խաւն է։ Թէ՛ իրաւապահներու եւ թէ՛…

Այսօր Արթուր Մկրտչյանի հիշատակի օրն է

Ապրիլի 14-ին լրանում է Արցախի Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի մահվան 26-ամյա տարելիցը: Այդ առիթով ԱՀ ԱԺ պատգամավորներ՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ, ՀՅԴ Արցախի ԿԿ-ի անդամներ, Արթուր Մկրտչյանի կուսակցական ընկերներն ու հարազատները, ինչպես նաև Արցախի քաղաքացիներ ծաղիկներ են խոնարհել նրա հուշաքարին: «Ազգային-ազատագրական պայքարի շնորհիվ մենք վերականգնեցինք մեր պետականությունը եւ ամեն անգամ գալով այս…

Մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ քաղաքացիների ընդունելություն

Ապրիլի 13-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Նախապես ցուցակագրվել էր 13 քաղաքացի՝ Արագած, Գառնահովիտ, Ուշի, Օշական, Աղձք, Դաշտադեմ, Ուջան, Ն. Բազմաբերդ, Կարբի, Լեռնարոտ, Սասունիկ եւ Աշտարակ համայնքներից: Բոլորն էլ ներկայացան ընդունելության եւ ստացան դրական պատասխաններ: Դիմումների մեծ մասը վերաբերում էր դրամական օգնություն ստանալուն, որոնք բավարարվեցին: Ընդհանուր առմամբ՝ 11 քաղաքացի ստացավ դրամական աջակցություն:…

Ազգային համերաշխութիւնը՝ անվտանգութեան երաշխիք…

Օրւայ հետ ամէն քայլափոխի եւ ամենուր թեմատիկ զրոյցը դոլարի թանկացման ու դրանից բխող հետեւանքներն են… ոչ միայն օրէնսդիրի (խորհրդարան) նիստում լսել չուզեցին Կենտրոնական բանկի նախագահ Սէյֆի «արդարացումները», այլեւ նախագահի առաջին օգնական Ջհանգիրիի վերջնագիրը՝ տարադրամի 4200 թումանով գործարկման մասին, բանի տեղ չդրեցին նոյնինքն տարադրամային փոխանակման կենտրոնները…: Տնտեսական տագնապն իր բոլոր երեսներով, անշուշտ, բխում է ներքին թէ՛…

«Հայրենիք»ի խմբագրական. Մարաղայի կոտորածը` ազերիներու իրագործած գողգոթան

Մարաղայի կոտորածը Արցախի ազատագրութեան օրերու սեւ էջերէն մէկն է, որ դժբախտաբար միշտ մոռցուած ու լուսանցքի տակ առնուած է, յատկապէս երբ նկատի ունենանք Խոճալուի ջարդի առնչութեամբ Պաքուի կողմէ հայերը այպանելու անտեղի եւ ապարդիւն հակաքարոզչական արշաւը: Մարաղայի կոտորածը գործադրուած է Ապրիլ 1992-ին երկու հանգրուանով՝ Ապրիլ 9-10-ին եւ 22-23-ին: Ծանօթ նաեւ իբրեւ Մարղուշեւան (կամ Մարգուշեւան) եւ յատկապէս խորհրդային…

Ակնարկ. Եթէ Հարկը Զգացուի` Ամէն Գնով

Համաշխարհային լրատուամիջոցներու հետեւողներ կրնան կազմել այն արագ տպաւորութիւնը, որ համաշխարհային պատերազմի նախաշեմին կը գտնուի երկրագունդը: Սպառնալիքները եւ որոշ առումներով Սուրիոյ ուղղութեամբ զինուժի նախապատրաստական տեղաշարժները այդ տպաւորութիւնը կը ստեղծեն: Միաժամանակ սակայն արդէն դիտուածի (տէժա վիւ) տեսութիւնը կը շրջագայի հետեւողներու մտապատկերին մէջ, պարզ այն տրամաբանութեամբ, որ նման փոխսպառնական հռետորութիւն, նոյնիսկ անոնց հետեւած հարուածներ մնացած են սահմանափակ, առանց…

Հայ Դատը Կ՛ամրապնդէ Կրօնական Փոքրամասնութեանց Հարցերով Քոնկրեսական Ղեկավարին Հետ Կապերը

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Շարունակելով ամրապնդել Քոնկրեսին մէջ Միջին Արեւելքի քրիստոնեայ ու այլ փոքրամասնութեանց հարցերով զբաղող քոնկրեսականներուն հետ կապերը, Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբի ատենապետ Ռաֆֆի Համբարեան վերջերս հանդիպում մը ունեցած է Նըպրեսքայէն հանրապետական ներկայացուցիչ Ճեֆ Ֆորթընպերիի հետ, Քոնկրեսի անոր գրասենեակէն ներս։ Ֆորթընպերի ներկայիս ստանձնած է Միջին Արեւելքի կրօնական փոքրամասնութեանց քոնկրեսական համախմբումի համաատենապետի պաշտօնը։ Քոնկրեսականը համահովանաւորներէն մէկն է Քոն-կրեսին…

Այս կամ այն քաղաքական ուժը կամ անձնաւորութիւնը ջնջելու պատերազմներ ու պայքարներ եզրը գործածելու ժամանակաշրջանը աւարտած է

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի երէկ գիշեր դարձաւ «Էմ. Թի. Վի.» պատկերասփիւռի կայանի «Թոք աֆ տը թաուն – Հատիս էլ Պալատ» յայտագիրին հիւրը: Ընկերային բնոյթ ունեցող այս յայտագիրին ընթացքին կատարած իր յայտարարութիւններուն մէջ երեսփոխան Բագրատունի յայտնեց, որ ինք երրորդ անգամն է, որ կը հիւրընկալուի այդ յայտագիրին կողմէ: Ապա հարցումի մը պատասխանելով, Յ.…