Շրջանային մամուլ

Հաւատարիմ հազարամեակներէն եկող համահայկական տեսլականին

Մարտ 17-ին եւ 18-ին յաջորդաբար Թորոնթոյի եւ Մոնթրէալի մէջ տեղի ունեցան զօրակցական հանդիսութիւններ ի նպաստ Լոռիի եւ Ջաւախքի: Հաւաքներու պատգամաբերն էր «Հորիզոն» շաբաթաթաթերթի գրական յաելուածի խմբագիր Վիգէն Աբրահամեանը։ Ստորեւ պարգամաբեր ընկերոջ խօսքը։ Մէկ ամիս առաջ, 13 փետրուարին, երբ Ստեփանակերտի մէջ կը նշուէր Արցախեան շարժման 30-րդ տարեդարձը, ծանօթ հասարակական գործիչ, դերասանուհի եւ մանաւանդ՝ արցախեան ազատամարտի առաջամարտիկ…

Հուշ-երեկո` նվիրված Խաժակ Տեր-Գրիգորյանի 77-ամյակին

Մարտի 21-ին ՀՅԴ Գերագույն մարմնի նախաձեռնոթյամբ Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի ունեցավ ՀՅԴ ակնառու գործիչ Խաժակ Տեր-Գրիգորյանի 77-ամյակին նվիրված հուշ-երեկո: Լեփ-լեցուն դահլիճում էին ՀՅԴ ղեկավար մարմինների անդամներ, շարքային դաշնակցականներ, մեծ թվով երիտասարդներ, Խաժակ Տեր-Գրիգորյանի հարազատները, հյուրեր: Միջոցառումը մեկնարկեց Խաժակ Տեր-Գրիգորյանի կյանքին ու գործունեությանը նվիրված ֆիլմով, որտեղ մանրամասն խոսվում էր հայրենիքում Դաշնակցության վերահաստատման առաջին տարիների և այդ…

Արցախի նախագահը Բեյրութում հանդիպել է հայկական ավանդական կուսակցությունների անդամների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 21-ին Բեյրութում հանդիպում է ունեցել Հայ Յեղափոխական Դաշնակցություն, Սոցիալ-ժողովրդավարական հնչակյան, Ռամկավար ազատական կուսակցությունների տեղական ղեկավար մարմինների ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, Արցախ-Սփյուռք համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր: Երկրի ղեկավարը կարեւորել է ավանդական կուսակցությունների դերակատարությունն Արցախին սատարման, համազգային կարեւորագույն խնդիրների լուծման, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, Սփյուռքում…

Հայ Թեկնածուն Պէտք Է Հայկական Միջավայրը Ներկայացնէ

Հարցազրոյց Երեսփոխան Յ. Բագրատունիի Հետ ՀՅԴ-ի Թեկնածուները Կը Յայտարարենք Վաղը ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի երէկ «Մանար» պատկերասփիւռի կայանին հետ իր ունեցած հարցազրոյցին ընթացքին անդրադարձաւ 2018-ի երեսփոխանական ընտրութիւններուն ընթացքին ՀՅԴ-ի դերակատարութեան, ընտրական դաշինքներուն, ինչպէս նաեւ կուսակցութեան գործունէութեան ու ապագայ ծրագիրներուն: Յ. Բագրատունի յայտնեց, որ ընտրացանկերու յստակացման ժամկէտը մինչեւ երկուշաբթի, 26 մարտ է`…

«Ազդակ»ի Խմբագրական. Նախաձեռնութիւն, Միջավայր Եւ Գաղափարախօսական Առանցքներ

(Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակի Համաժողով, Անթիլիաս) Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան կազմակերպութեամբ այսօր բացումը կը կատարուի Հայաստանի Հանրապետութեան հիմնադրութեան 100-ամեակին նուիրուած համահայկական համաժողովին: Ըստ էութեան, այս համաժողովը այս տարուան 100-ամեակի նշումներուն, ոգեկոչումներուն եւ յատկապէս այս շարքին մէջ առաջինն է, որ համահայկական տարողութեամբ կը մեկնարկուի այսօր: Արդարեւ, Հայաստանի Հանրապետութենէն, Արցախէն եւ սփիւռքեան տարբեր շրջաններէն պետական պաշտօնատարներ, պատմագէտներ, արխիւագէտներ…

Կստեղծվի լիազոր մարմին, որը կկանոնակարգի աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները

ԱԺ հերթական նիստում քննարկվեց կառավարության ներկայացրած «Թափոնների մասին» ՀՀ օրենքում և կից փաթեթում փոփոխություն կատարելու մասին հարցը: Հիմնական զեկույցով հանդես եկավ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Ըստ նրա` օրենքով փորձում են ՀՀ-ում կանոնակարգել կոշտ կենցաղային թափոնների կառավարումը, վարչական իրավախախտումները, ինչպես նաև պրոցեսի կառավարման լիազորությունների հստակեցումն ու աղբահանության, սանիտարական մաքրման գործառույթները, որոնք պետք է…

Կոչ

Ուրախութեամբ կը յայտնենք, որ հովանաւորութեամբ Մեծի Տանն Կիլիկիոյ ՆՍՕՏՏ Արամ Ա. կաթողիկոսին եւ ներկայութեամբ Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանի, չորեքշաբթի, 21 մարտ 2018-ին, երեկոյեան ժամը 5:00-ին, Անթիլիասի մայրավանքի շրջափակին մէջ տեղի պիտի ունենայ պաշտօնական բացում Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակի յուշակոթողին: 28 մայիս 1918-ի պատմադրոշմ ու հայրենակերտ նուիրագործումը համահայկական տարողութեամբ եւ համազգային հնչեղութեամբ կը նշուի այս տարի:…

75,000 Տոլար Արցախի Զօրակցութեան Նուիրուած Թելեթոնին

Սիտնի – Մելպուրն -$75,000գոյացաւ.#ARTSAKHSTRONG երկրորդ Telethonէն նուիրուած Արցախի Հանրապետութեան Անկախութեան, Ապահովութեան եւ Խաղաղութեան Հաստատութեան: Երկուշաբթի, 19 Մարտ 2018ին, “Armenia TV” Նորա Սեւակեանի հաղորդավարութեամբ, ուղիղ Ֆէյսպուքով եւ “Armenia Radio” FM 99.3ի վրայ, ուղիղ եթերով, Ազնիւ Ինկիլիզեանի հաղորդավարութեամբ, երեկոյեան ժամը 7էն 10.30 հեռարձակուեցաւ ձեռնարկը: Հաղորդավարներուն ընկերակցեցան խումբ մը օգնականներ իսկ յայտագրին հարցազրոյցներով մաս կազմեցին համայնքի ղեկավարներ: Յաջորդաբար,…

Լոռիի եւ Ջաւախքի ի նպաստ Գանատայի զօրակցական հաւաքներուն հանգանակուեցաւ մօտ 75 հազար տոլար

«Հորիզոն».- ՀՅԴ Գանատայի Կեդրոնական Կոմիտէի «Լոռի-Ջաւախք» յանձնախումբին կազմակերպութեամբ եւ հովանաւորութեամբ ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէին, ՀՕՄ-ի Գանատայի Շրջանային վարչութեան, ՀՅԴ Գանատայի Երիտասարդական Միութեան Կեդրոնական վարչութեան, Մարտ 17-ին եւ 18-ին յաջորդաբար Թորոնթոյի եւ Մոնթրէալի մէջ տեղի ունեցան զօրակցական հանդիսութիւններ ի նպաստ Լոռիի եւ Ջաւախքի: Թորոնթոյի մէջ Շաբաթ, 17 Մարտին, երեկոյեան ժամը 8:00-ին, Հայ կեդրոնի սրահին մէջ, իսկ…

Ամերիկահայութեան Ներկայացուցիչները Կ՛ողջունեն Արցախի Նախագահին Ուաշինկթըն Բեղուն Այցը

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը կը տեղեկացնէ, թէ Մարտ 17ին, մայրաքաղաք Ուաշինկթընի մէջ ի պատիւ Արցախի Հանրապետութեան պատուիրակութեան կազմակերպուած համայնքային ընդունելութեան ընթացքին, ամերիկահայութեան ներկայացուցիչները առիթը ունեցան շնորհաւորելու Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանի իրագործումները՝ ողջունելով Արցախի եւ Միացեալ Նահանգներու միջեւ յարաբերութեանց սերտացումը։ Այս առիթով իր արտասանած խօսքին մէջ Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբի գործադիր վարիչ Արամ Համբարեան…