Շրջանային մամուլ

«Հայրենիք»ի խմբագրական. Սումկայիթի եւ Խոճալուի նենգամտութեան հետքերով

Փետրուարի աւարտին, երկու այլ թուականներ աւելցած են այդ ամսուան արդէն իսկ դարուս հայոց պատմութեան անկիւնադարձային եւ յիշատակելի օրերուն վրայ: Երկու թուականներն ալ կ՚առնչուին Արցախի վերածննդեան պայքարի օրերուն: Թուական կարգով առաջինը Սումկայիթի ջարդն է, որ տեղի ունեցաւ Փետրուար 27, 1988-ին, իսկ երկրորդը՝ Խոճալուի ջարդը՝ Փետրուար 25-26, 1992-ին: Չորս տարի կը բաժնեն այս երկու դէպքերը, որոնք ամենայն…

Ֆէտայիներու վերջին սխրագործութիւնը

Կարօ Արմենեան Այսօր արդէն պատմութեան փաստերու քննութիւնը յստակօրէն կը բացայայտէ, որ1920 թուի Դեկտեմբերի 2-ին Հայաստանի խորհրդայնացումով կեանքի կոչուած բոլշևիկեան Յեղկոմը կը գործէր ծրագրուած և հեռահաս ռազմավարութեամբ մը։ Զրկե՛լ երկիրը իր բոլոր ուժականութիւններէն և զայն դարձնել ըստ ամենայնի «կառավարելի»՝ իշխանութեա՛ն մը կողմէ, որ ոչինչ ունէր հարազատ մեր ինքնիշխան երկրի անցեալին, ներկային և ապագային հետ։ Խորհրդայնացման սկզբնական…

Մի՚ փորձէք կրկին մթագնել Մայիսի 28-ի նուաճումը

Սեդօ Պոյաճեան Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակի Պետական Յանձնաժողովի ե՚ւ առաքելութիւնն է ե՚ւ պարտականութիւնը՝ մեր պետականութեան հիմնադրման ու անկախութեան նուաճման իրագործումները ոգեկոչել իրենց փաստական հարազատութեամբ եւ անխառն արժեւորումով։ Պէտք է յուսալ, մանաւա՚նդ պէտք է մաղթել, որ Յանձնաժողովը կը մնայ գիտակից իր առաքելութեան եւ անշեղ՝ իր պարտականութեան մէջ։ Եօթանասուն տարիներ շարունակ, պոլշեւիկեան ախտաւոր մոլուցքը փորձեց մթագնել մեր պետականա…

Սպանենք ներքին վախերը

Մայիսին նշելու ենք մեր պետականության վերականգնման 100-ամյակը: Հայի ուժի, հայի ոգու, առ լինելություն հայի հավատի, անկախ և ինքնիշխան պետություն-հայրենիք ունենալու հայի դարավոր երազանիքների իրականացման մեծագույն վկայությունն է դա: Ցեղասպանությունը մեր անժամանցելի տխուր հիշողությունն է, որ նույնպես իր հարյուրամյակին հասավ, ու ողջ աշխարհի մարդկության ճակատին մեծ դղրդյունով խարանվեց. չդատապարտեք` կլինեք դատապարտված: Կարելի՞ է չափել այն ուժը,…

Թուրքիայի համար Հայաստանի հետ կապերն իմաստ չունեն

«Երկրի հարցը» հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական Կոմիտեի եւ հայկական երեսփոխանական բլոկի ներկայացուցիչ Հակոբ Բագրատունին Թեմա՝ հայ-լիբանանյան հարաբերություններ

Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակի առաջին հաղթանակը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (թիվ ԵԿԴ/1425/02/16 քաղաքացիական գործով) բավարարել է Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակի վստահորդ Սիրական Մուրադյանի հայցն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, Կենտրոն վարչական շրջանի թիվ 15 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին հրամանն անվավեր ճանաչելու, աշխատանքում վերականգնելու, աշխատանքային գրքույկում կատարված գրառումը վերացնելու, գործատուից հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի գումարը բռնագանձելու պահանջների մասին։ Հիշեցնենք,…

Կառավարությունն հաստատեց էկոլոգիական կրթության ու դաստիարակության ռազմավարությունը

Կառավարությունն այսօր հաստատեց էկոլոգիական կրթության ու դաստիարակության ռազմավարությունը: «Բոլորին է հայտնի, որ մեր երկրում ցածր էկոլոգիական մշակույթի հիմնական պատճառներից մեկը բավարար գիտելիքներ չունենալն է կամ աղավաղված գիտելիքներն են, որ հաճախ մեր շատ քաղաքացիներ կամ կազմակերպություններ փորձում են դրանցով առաջնորդվել», – կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Նա նշեց, որ այս ռազմավարությունը…

Ադրբեջանի քայլը Բրյուսելի Հայ դատի գրասենյակի գործունեության բարձր գնահատականն է

Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանի նկատմամբ Ադրբեջանը քրեական հետապնդում է հարուցել բազմիցս Արցախ այցելելու համար։ Մի քանի դատողություններ. 1) Առիթն օգտագործելով՝ ցանկանում եմ արտահայտել խորին հարգանքս ընկեր Գասպարի հանդեպ։ 2) Քրեական հետապնդում հարուցելու փաստը Բրյուսելի Հայ դատի գրասենյակի գործունեության բարձր գնահատականն է։ 3) Թվում…

«Ազդակ»ի Խմբագրական. Արձանագրութիւններու Յետս Կոչման Ընդառաջ Սահմանադրական Դատարանի Ամրագրումները Առանցք` Մշակելի Փաստաթուղթին (Դ. Վերջ)

Ցիւրիխեան ստորագրութիւնները, ըստ ընթացակարգի պէտք է հաստատուէին իրենց սահմանադրականութեամբ Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրական դատարանին կողմէ: 2010-ի սկիզբը Սահմանադրական դատարանը հաստատեց, որ արձանագրուած պարտաւորութիւնները կը համապատասխանեն Հայաստանի Հանրապետութեան սահմանադրութեան, սակայն աւելցուց, որ արձանագրութիւններու կէտերը չեն կրնար վերաբերիլ Հայոց ցեղասպանութեան հաւաստիութեան եւ արցախեան հակամարտութեան ու անոր լուծման: Այս եզրակացութիւնը բնականաբար Անգարան պիտի շահարկէր եւ յայտարարէր, որ Սահմանադրական դատարանի…

«Ազդակ»ի Խմբագրական. Արձանագրութիւններու Յետս Կոչման Ընդառաջ Նոր Պայմաններ, Նոր Փաստաթուղթ (Գ.)

«Արձանագրութիւնները բանակցուել էին` ելնելով եղած պայմաններից: Եթէ Թուրքիան ցանկանում է սպասել այլ պայմանների, ապա վաւերացնել արձանագրութիւնները, նա չարաչար սխալւում է: Նոր պայմաններում պէտք է բանակցուի նոր փաստաթուղթ: Հայաստանը նախապայմանների լեզուով չի խօսում, բայց չի էլ ընդունի որեւէ մէկի կողմից նախապայմանների առաջադրումը»: Այս բաժինի վերջաբանը բազմիմաստ է: Պայմանները, որոնց մէջ ստորագրուած էին արձանագրութիւնները, փոխուած են: Եթէ…