Շրջանային մամուլ

Լավ գիտնականն ինքն իր ֆինանսավորման հիմնախնդիրը կարող է լուծել

Լավ գիտնականը, եթե լավ խորացած է իր ոլորտում և ցանկանում է ձևավորել կոթողային արժեք, ի դեպ կապ չունի, թե որ բնագավառում է՝ արվեստ, հումանիտար գիտություն, թե բնագիտական, միևնույն է՝ ինքն իր ֆինանսավորման հիմնախնդիրները կարող է լուծել: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց գիտության, կրթության նախարար Լևոն Մկրտչյանը՝ նկատելով, որ կան բարեգործական ընկերություններ, միջազգային համագործակցություն, համալսարանական…

Քննարկվել են Արցախ-Եվրոպա կապերը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 25-ին ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Ադակտուսոնի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են Արցախ-Եվրոպա կապերին վերաբերող մի շարք հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել խորհրդարանական փոխգործակցության զարգացմանը: Նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախում շահագրգռված են Եվրոպական խորհրդարանի եւ եվրոպական այլ կառույցների հետ հարաբերությունների խորացմամբ ու ընդլայնմամբ՝ հավելելով, որ դա հանդիսանում է…

Վառելիքային շուկայի առկա հիմնախնդիրները և հնարավոր լուծման ուղիները ՀՀ-ում

Վերլուծություն 2018 թվականի հունվար 1-ից ուժի մեջ մտան ՀՀ նոր Հարկային օրենսգրքի հիմնական դրույթները, ըստ որոնց՝ մի շարք ապրանքատեսակների ակցիզային հարկը վերանայվեց, մասնավորապես՝ ալկոհոլային խմիչքների, ծխախոտի, դիզելային վառելիքի, բենզինի, սեղմված գազի և այլն: Բենզինի, դիզելային վառելիքի և սեղմված գազի դեպքում ակցիզային հարկի դրույքաչափերի վերանայումը հանգեցրեց գների աճի, ինչը զգալի չէր ալկոհոլային խմիչքների և ծխախոտի մրցակցային…

Միջազգային հարաբերություններով պայմանավորված բանակցային գործընթացի նոր շրջափուլը

Արցախի հիմնահարցն իր բնույթով լինելով անկախ Հայաստանի թիվ մեկ մարտահրավերը, միաժամանակ մեծ չափով պայմանավորում է Հայաստանի Հանրապետության թե` արտաքին և թե` ներքին քաղաքական գործընթացները: Կրկին հարցի բնույթով պայմանավորված՝ բանակցային գործընթացը բացարձակ խորհրդապահական բնույթ ունի, հետևաբար բանակցային գործընթացի մեջ խորամուխ լինելը, դրա էությունը հասկանալու ու վերլուծելու փորձերը առաջին հայացքից կարող են անշնորհակալ գործ թվալ: Այնուամենայնիվ, հատկապես…

Երեսփոխան Բագրատունի Եւ Նախարար Կիտանեան Այցելեցին Նուհատ Մաշնուքի

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի եւ զբօսաշրջութեան նախարար Աւետիս Կիտանեան երէկ յետմիջօրէին այցելեցին ներքին գործոց եւ քաղաքապետութեանց հարցերու նախարար Նուհատ Մաշնուքի: Հանդիպումին ընթացքին քննարկուեցան երկրին քաղաքական բեմը յուզող իրադարձութիւնները, երեսփոխանական ընտրութիւններուն եւ արտերկրի լիբանանցիներու քուէարկութեան վերաբերող հարցեր, ինչպէս նաեւ զանազան քաղաքապետութիւններու հետ առնչուող խնդիրներ: aztagdaily.com

Ակնարկ. «Ձիթենիի Ճիւղ»-ի Արտօնուած Ծլարձակումները

«Ձիթենիի ճիւղ» գործողութիւնը պատերազմական ոճի կայծակնային բռնկումով կամ յանկարծակիութեան գործօնով չէ բնութագրուած: Երկար ատենէ ի վեր նախապատրաստութիւն, զօրքերու կուտակում, ազդանշանի յայտարարութիւն, նպատակի բանաձեւում եւ ապա նոր ներխուժման քայլեր: Որքան ալ լարուած իրավիճակի կապուելով սպասելի ըլլայ հակամարտութիւններու պարագային ռազմական բախումներու մեկնարկը, այնուամենայնիւ հակառակորդը անակնկալի բերելու եւ գործողութիւնները մետասաներորդ պահուն սկսելու գործնականութիւնը բազմիցս դրսեւորած է ինքզինք տարբեր…

Ֆրանսիայի հայ համայնքը մեծ դեր ունի երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում

Ֆրանսիայում ներկայում ապրում է մոտ 500 հազար հայ: Նրանք բնակվում են Ֆրանսիայի գրեթե ամբողջ տարածքում՝ Փարիզ, Մարսել, Լիոն, Վալանս, Կանն, Սեն Ռաֆայել, Լա Սիոտա և այլ քաղաքներում: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Հարութ Մարտիրոսյանը, եթե նախկինում հայերը կենտրոնացած էին խոշոր քաղաքներում, ապա այսօր այնպիսի վայրերում են բնակվում, որտեղ տարիներ առաջ…

ՀՅԴ Պատուիրակութիւն Մը Տեսակցեցաւ Հայաստանի Դեսպան Գրիգոր Յովհաննիսեանի Հետ

Շաբաթ, Յունուար 13ի յետմիջօրէին, ՀՅԴ պատուիրակութիւն մը տեսակցութիւն ունեցաւ Միացեալ Նահանգներու մօտ Հայաստանի Հանրապետութեան դեսպան Գրիգոր Յովհաննիսեանի հետ։ ՀՅԴ Բիւրոյի անդամ Յակոբ Տէր Խաչատուրեան եւ Ամերիկայի Միացեալ Նահանգներու Արեւելեան ու Արեւմտեան շրջաններու Կեդրոնական կոմիտէներու ներկայացուցիչներ Ճորճ Աղճայեան եւ Տարօն Տէր Խաչատուրեան, ինչպէս նաեւ Ուաշինկթընի Հայ Դատի գրասենեակի ներկայացուցիչ Արամ Համբարեան մաս կը կազմէին նշեալ պատուիրակութեան:…

41 Նորագիրներ Համալրեցին Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Շարքերը

ԷՆՍԻՆՕ.- Շաբաթ, 20 Յունուարին, Էնսինոյի Ազգային «Ֆերահեան» վարժարանի «Տիգրանեան» սրահին մէջ 35 հայորդիներ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան շարքերուն միացան՝ ընկերական լայն շրջանակի մը ներկայութեամբ տալով իրենց երդումը: Չորս նորագիրներ Ֆրեզնոյէն եւ մէկ նորագիր Լաս Վեկասէն պիտի միանան երդուեալներու այս խումբին: Երկու երիտասարդներ աւելի ուշ պիտի միանան Լոս Անճելըսի խումբին: Երդման հանդիսաւոր արարողութեան բացումը կատարեց նորագիրներու կուսակցական…

Բազմաթիվ անունների մեջ ամենանախընտրելին Արմեն Սարգսյանի թեկնածությունն էր

Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում ՀՀԿ-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին, ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց, որ իրենք տեղեկացված էին այս առաջարկությունից, և այդ առումով եղել է նախնական քննարկումներ։ «Մենք ի սկզբանե նկատի ենք ունեցել, չնայած, որ սահմանադրությունը թույլ է տալիս, հասնել մինչեւ ընդհանուր թվի մեծամասնությամբ ընտրված նախագահին, և…