Դարաններ

Ջահերով երթ. Մենք պահանջատեր ենք և մինչև վերջ պայքարելու ենք արդարության համար

Այսօր, Ապրիլի 23-ին, Ազատության հրապարակում մեկնարկել է ավանդական դարձած ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք։ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական եւ պատանեկան միությունների, «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամները իրենց հետո բերել էին Հայաստանի մեծ դրոշը, նաեւ Թուրքիայի դրոշը, որը, ավանդույթի համաձայն, այրելու էին: Ազատության հրապարակ էին եկել նաեւ սկաուտական շարժման մասնակիցները, ովքեր իրենց հետ բերել էին Ցեղասպանությունը ճանաչած…

Չպետք է թևակոխել հարյուրամյակ այդ արձանագրություններով

Թե հայ, և՛ եւ թե թուրք իրականության մեջ կա ընդհանուր ակնկալիք՝ ինչ է տեղի ունենալու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և դրան ընդառաջ՝ իննսունիննամյակին, արդյոք ինչ-որ պետություններ ճանաչելո՞ւ են այն, և արդյոք Հայաստան-Թուրքիա հարաբերություններում տեղաշարժ կլինի՞. այս մասին, այսօր, ապրիլի 22-ին, «Փաստարկ» ակումբում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի…

Նախագահին վատ խորհուրդ են տվել հայ-թուրքական արձանագրությունների մասին

Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 18-ին Պաշտպանության նախարարությունում խորհրդակցություն անցկացնելիս ի թիվս այլ հարցերի, անդրադարձել էր նաեւ հայ-թուրքական հայտնի ու աղմկահարույց արձանագրություններին: Նախագահը խոսել էր Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ազնիվ մղումներին, Թուրքիայի կողմից պայմանավորվածությունները խախտելուն, արձանագրությունները չստորագրելուն: Սերժ Սարգսյանը նաեւ նշում է, որ ճիշտ քաղաքականություն է վարել Հայաստանը՝ նախաձեռնողական կեցվածք որդեգրելով, Հայաստանի դիրքերը միջազգային ասպարեզում ուժեղացել…

Թաթուլ Կրպեյան (1965 – 1991)

Արցախյան ազատամարտի տարիներին Թաթուլ Կրպեյանը եղել է Գարդմանքի Գետաշեն-Մարտունաշեն ենթաշրջանի ինքնապաշտպանության հրամանատարը: Թեժ էին մարտերը, սակայն քաջ հայորդին վայրկյան անգամ չէր մտածում հող զիջելու մասին։ Թաթուլն ասում էր. «Ինչո՞ւ եք վախենում մահից։ Հողի համար ես հենց հիմա պատրաստ եմ մեռնել։ Հողի, ազգի համար։ Ես ոչ մի անգամ չեմ գնա Երևանի օդանավակայանում իջնեմ, ասեմ՝ Գետաշենը հանձնեցի։…

ԱԺ ոչ իշխանական խմբակցությունները նոր կառավարության ձեւավորման հարցով հանդես կգա համատեղ հայտարարությամբ

Այսօր, ապրիլի 16-ին ՀՅԴ խմբակցությունում տեղի է ունեցել ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների հերթական հանդիպումը, որտեղ քննարկվել են քառյակի հետագա գործողությունները: Քննարկմանը մասնակցում էին ՀՅԴ-ից` Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանը և Արծվիկ Մինասյանը, ՀԱԿ-ից` Լևոն Զուրաբյանը և Արամ Մանուկյանը, ԲՀԿ-ից` Վարդան Օսկանյանը, Նաիրա Զոհրաբյանը և Ստեփան Մարգարյանը, «Ժառանգություն»-ից՝ՙ Աժ պատգամավոր Թևան Պողոսյանը և «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն…

Մարդկային իրաւանց եւրոպական դատարանի վճիռի բողոքարկումը համազգային ճիգի արդիւնք էր

Հարցազրոյց` Կիրօ Մանոյեանի Հետ Երէկ` երկուշաբթի, 14 ապրիլ 2014-ին «Ազդակ»-ի «Արսէն Չաղլասեան» ժողովասենեակին մէջ տեղի ունեցաւ Հարցազրոյց` ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերու գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանի հետ: Զրուցավարն էր «Ազդակ»-ի միջազգային լուրերու խմբագիր Վահրամ Էմմիեան: Հարցազրոյցի ընթացքին անդրադարձ կատարուեցաւ Հայ դատի թղթածրարին առնչուող շարք մը հարցերու, ինչպէս` ինքնորոշման իրաւունքի հարցին, Փերինչեք-Զուիցերիա դատական հարցին,…

ԱԺ-ում արտահերթ նիստ ենք հրավիրելու եւ ՍԴ որոշումից բխող նոր օրենք ընդունենք

Այսօր Մատենադարանի մոտ «Դեմ եմ» նախաձեռնության հրավիրած հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նա նախ նշեց, որ կուտակային կենսաթոշակային օրենքի վերաբերյալ ՍԴ որոշումը իրականում մեծ հաջողություն է, որովհետև ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել այդ օրենքի պարտադիր բաղադրիչը: «Ցավոք այն ոգևորությունը, որ ապրում էր ժողովուրդը ՍԴ որոշման օրը, իրենց հակաօրինական հայտարարություններով փորձեցին կոտրել…

Ծաղկաձորում տեղի է ունեցել ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների տնտեսական համաժողովը

Այսօր Ծաղկաձորում տեղի է ունեցել ԱԺ ոչիշխանական ուժերի՝ ՀՅԴ–ի, ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի և «Ժառանգության» «Տնտեսական նոր քաղաքականություն» խորագրով համատեղ համաժողովը։ Մասնակցում էին ԲՀԿ խմբակցության պատգամավորների հիմնական մասը՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, ՀԱԿ-ից՝ Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Վահագն Խաչատրյանը, Վլադիմիր Կարապետյանը, «Ժառանգություն»–ից՝ Ռուբեն Հակոբյանը, ՀՅԴ-ից՝ Արծվիկ Մինասյանը և Արա Նռանյանը: Համաժողովին ներկա էին նաև քաղաքական այլ գործիչներ, փորձագետներ,…