Դարաններ

Բողոքի ցույց Թուրքիայի դեսպանատան դիմաց

Մարտի 31-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում՝ թուրքական դեսպանատան դիմաց, Ֆրանսիայի ՀՅԴ Նոր սերունդ երիտասարդական միության նախաձեռնությամբ և կազմակերպմամբ տեղի է ունեցել բողոքի ցույց՝ ի պաշտպանություն Քեսաբի հայերի: Հջորդ օրերին բողոիք ցույցեր տեղի ունեցան նաև Մարսելում և Լիոնում: Ցույցերին մասնակցեցին հազարավոր մարդիկ՝ հիմնականում երիտասարդներ: Փարիզում 2007թ-ից հետո Թուրքիայի դեսպանատան դիմաց առաջին անգամ է բողոքի ցույց տեղի ունենում:…

Քեսաբի ազատագրումը յոթ սարերի հետեւում չի, նրանք կվերադառնան

Ապրիլի 7-ին «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը Այն ինչ վերջերս տեղի ունեցավ Քեսաբում, եւ հարակից շրջաններում, շարունակում է մնալ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: Խնդրին անդրադառնում է նաեւ միջազգային մամուլը, ցավոք երբեմն չճշտված տեղեկություններով, երբեմն էլ՝ ապատեղեկատվությամբ: Այսօր մենք հնարավորություն ունենք լսելու տեղեկություններ առաջին ձեռքից, առաջին` որովհետեւ Հրանտ…

Կոալիցիայի հնարավոր կազմավորումը պայմանավորված է ծրագրով. ՀՅԴ-ն անձերի խնդիր չի դնում

ԱԺ-ի Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը Ստրասբուրգ չի մեկնել. բացատրեց՝ Հայաստանի ներքաղաքական կյանքում ֆորս-մաժորային իրավիճակ է՝ կապված վարչապետի հրաժարականի հետ։ Ասաց, որ 2011 թվականից Դաշնակցությունը պարբերաբար խորհրդարանում բարձրաձայնել է կառավարությանն անվստահություն հայտնելու մասին, եւ դա պայմանավորված չի եղել վարչապետի անձով։ Նրա խոսքով, խնդիրն իրականացվող ծրագրի մեջ է։ Իսկ խորհրդարանական ոչ իշխանական քառյակի նախաձեռնությունը կառավարությանն անվստահություն…

Մոսկվայում տեղի ունեցավ Քեսաբի հայերին աջակցության ձեռնարկ

Ռուսատանյան հասարակայնության ձեռնարկը, որը զորակցություն հայտնեց Քեսաբի հայերին և սիրիացի ժողովրդին, տեղի ունեցավ ապրիլի 4-ին, Մոսկվայի Գորկու զբոսայգու «Հայդ պարկում»: Ձեռնարկի կազմակերպիչներն էին «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպությունը և Մոսկվայի հայ երիտասարդության ընկերակցությունը: Միջոցառման ժամանակ ելույթ ունեցած հասարակական և քաղաքական գործիչները դատապարտեցին Սիրիայում միջազգային ահաբեկչությունը և անօրինական զինված խմբավորումներին Թուրքիայի աջակցությունը: «Երիտասարդ Ռուսաստան» համառուսատանյան շարժման նախագահ Մաքսիմ…

Կառավարությունը փորձում է ՍԴ-ի որոշումը տեղափոխել այլ հարթություն

Կառավարությունը ՍԴ-ի որոշումը փորձում է տեղափոխել այլ հարթություն և պնդաճակատությամբ առաջ մղել այն, ինչը ձեռնտու է իրեն: Այս մասին Սահմանադրականի շուրջ հրավիրված ասուլիսում հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Անդրադառնալով կառավարության որոշ ներկայացուցիչների այն հայտարարությանը, թե «Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին» օրենքը կշարունակի գործել մինչև սեպտեմբերի 30-ը, նա նշեց, որ նման բան չկա, և…

Պռոշյանցիները բողոքում են

Այսօր լրանում է Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության մեկ տարին: Այդ կապակցությամբ այսօր հիշատակի արարողություն է եղել Հրաչ Մուրադյանի հայրենի գյուղում` Պռոշյանում: Բազմաթիվ պռոշյանցիներ այսօր խնկարկել են սպանված գյուղապետի գերեզմանի մոտ, տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն: Ոգեկոչման արարողությունից հետո գերեզմանոցից իջնելիս մի խումբ պռոշյանցիներ փակել են Երևան-Գյումրի միջպետական ճանապարհը` պահանջելով, որ ներկայանան ՀՀ ոստիկանապետը և…

Այսօր Հրաչ Մուրադյանի սպանության տարելիցն է

Այսօր լրանում է արցախյան ազատամարտիկ, Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության տարելիցը: Երեկ ՀՅԴ ՀԵՄ-ը կազմակերպել էր քայլերթ՝ դեպի Պռոշյան գյուղ: Երթը մեկնարկվեց «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնից: Երիտասարդները կոչերով և պաստառներով իրենց բողոքը հայտնեցին, որ անցել է մեկ տարի, սակայն սպանության գործը դեռ չի բացահայտվել, և արդարության կոչ արեցին: Նրանք պահանջեցին անհապաղ բացահայտել գյուղապետի սպանությունը: Պռոշյանում…

Սողոմոն Թեհլիրեան (1896-1960). Հայկական վրիժառութեան սրբալոյս դէմքը

Ապրիլ 2ի այս օրը ծննդեան տարեդարձն է հայկական վրիժառութեան սրբալոյս դէմքին՝ Սողոմոն Թեհլիրեանի։ Հայեւթուրք յարաբերութեանց արիւնալի պատմութեան մէջ մեծատառ գրուած անուն է Սողոմոն Թեհլիրեան, որ հայ ժողովուրդին դէմ Թուրքիոյ կողմէ պետականօրէն գործադրուած ցեղասպանական ծանրագոյն ոճիրն գլխաւոր պատասխանատուին՝ Թալէաթ փաշայի արդարահատոյց ահաբեկման իրագործողը եղաւ եւ, իբրեւ այդպիսին, անմահացաւ մեր ազգային յիշողութեան մէջ։ Արհաւիրքի եւ արդար հատուցման…

Ճիշտ կլինի, որ ՍԴ որոշումից հետո կառավարությունն իր նախաձեռնությամբ հրաժարական տա

Այսօր Աժ-ում տեղի տեղի է ունեցել ոչ իշխանական չորս խմբակցությունների համատեղ դռնփակ նիստը։ Նիստին մասնակցում էին ՀՅԴ-ից Աղվան Վարդանյանն ու Արմեն Ռուստամյանը, ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը, ԲՀԿ-ից՝ Նաիրա Զոհրաբյանն ու Վարդան Օսկանյանը, Ստեփան Մարգարյանը, «Ժառանգությունից» Ռուբեն Հակոբյանն ու Թևան Պողոսյանը: Քննարկման ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշել…

Բողոքի ակցիա` ընդդեմ ՄԱԿ-ի անտարբերության

Այսօր, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախաձեռնությամբ, տեղի ունեցավ բողոքի ակցիա Սիրիայի Քեսաբ քաղաքում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ ՄԱԿ-ի դրսևորած անտարբերության կապակցությամբ: «Քեսաբը մերն է` մերն է լինելու», «Թուրքի’ա, ձեռքերդ հեռու’ Քեսաբից» վանկարկումներերով ակտիվիստներն ու Հայաստանում բնակվող քեսաբահայերը ՀՅԴ Գերագույն մարմնի շենքից երթով շարժվեցին դեպի ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ, որտեղ նամակ հանձնեցին…