Դարաններ

Նոր Հայ Հորիզոնի Պատրաստած Տեսանիւթը՝ Գանատայի Խորհրդարանին մէջ տեղի ունեցած Քէսապի եւ Քէսապահայութեան Զօրակցութեան Մամլոյ Ասուլիսին

Քեսապի բռնագրաւման, քեսապահայութեան տեղահանումի հարցով եւ գանատական լրատուամիջոցներու ուշադրութիւնը Քեսապի հարցին վրայ հրաւիրելու նպատակով , Գանատայի Հայ Դատի յանձնախումբը նախաձեռնեց մամլոյ ասուլիս մը Օթթաուայի մէջ, որ տեղի ունեցաւ երեքշաբթի 25 Մարտին, առաւօտեան ժամը 11:00ին Օթթաուայի խորհրդարանի մամլոյ գրասենեակին մէջ: նախաձեռնութեան կազմակերպական աշխատանքներուն օժանդակեց Գանատայի խորհրդարանի անդամ Ճիմ Գարիճիանիս: Գանատայի Շրջանային Հայ Դատի յանձնախումբի կողմէ խօսք…

1872-1923թ – Գարեգին (Արմեն Գարո ) Փաստրմաճյան

Գարեգին Փաստրմաճյանը ծնվել է 1872թ փետրվարի 2-ին Կարինում (այժմ`Էրզրում): Տարրական կրթություն ստացել է Էրզրումի Սանասարյան վարժարանում, որն ավարտել է 1891թ.: Ավելի ուշ` 1894թ. ուսումը շարունակում է Ֆրանսիայում,որտեղ սովորում է գյուղատնտեսություն Նանսի համալսարանի (ֆրանսերեն՝ Nancy-Université) գյուղատնտեսական դպրոցում: Այս ընթացքում անդամագրվում է ՀՅԴ-ին: 1895-ին ստանձնել է Զեյթունի ապստամբներին օժանդակելուգործը: 1896թ. օգոստոսի 26-ին Բաբկեն Սյունիի(Պետրոս Փարյան) հետ կազմակերպել…

Նիկոլ Աղբալեան (1873-1947). Առաքելատիպ Հայը, որ մարմնաւորեց անանձնական եւ գաղափարապաշտ Մեծ Մարդու կերպարը

Մարտ 24ը ծննդեան տարեդարձն է առաքելատիպ մեծ Հայուն՝ Նիկոլ Աղբալեանի։ Բազմաշնորհ ու տաղանդաշատ մտքի մշակ, գրական եւ մշակութային արժէքներու անկաշառ պահապան եւ քարոզիչ, ազգային-հասարակական ու պետական-քաղաքական ղեկավար գործիչ, գաղափարապաշտ յեղափոխականի անբասիր դրօշակիր եւ, ըստ ամենայնի, հայոց հոգեմտաւոր կեանքի անձնուէր առաջնորդ մը եղաւ Նիկոլ Աղբալեան, որ իր կեանքը աւարտեց տարագրութեան մէջ՝ իբրեւ մեծ մանկավարժ եւ հանրային…

Հայ մարդը կարող է իր իշխանությունն իրացնել սեփական հայրենիքում

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր Ազատության հրապարակում խոսք ուղղեց «Դեմ եմ պարտադիրին» հանրահավաքի մասնակիցներին: Նա նշեց, որ շատ ոգևորված է այդ պայքարով, որովհետև համոզված է` այն չի կարող հաջողություն չունենալ: «Առաջին անգամ հնարավորություն է ստեղծվել, որ ժողովուրդն իր պահանջը վերածի իրական պայքարի: Պետք է անել ամեն ինչ, որ մեր չքնաղ հայրենիքում հաստատվի մի…

Սիրիական բանակը հետ է մղել ահաբեկիչների հարձակումը Քեսաբի վրա

Թուրք-սիրիական սահմանի մոտ գտնվող Քեսաբ գյուղաքաղաքում մարտի 21-ից սկսված մարտերը դեռ շարունակվում են: Հայերի մեծամասնությունը ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքի մոտ գտնվող ազգային կառույցներում: Գյուղաքաղաքի մեջ գրեթե բնակիչներ չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավել ապահով վայրեր: Տեղի Հայ շտապօգնության մարմինը Սիրիայի Կարմիր մահիկի կազմակերպության հետ անհրաժեշտ պարագաներով և սննդով ապահովել է բնակիչներին:…

17 Մարտ 1905. Վիտոշի Խորհուրդը եւ Քրիստափորեան Աւանդը

Մարտ ամսու 17րդ օրը կը խորհրդանշէ մեր ժողովուրդի ազգային-ազատագրական շարժման բարոյական վեհացումին եւ յեղափոխական պայծառակերպման օրը։ Օրը՝ իր անձին օրինակով ամբողջ սերունդներ յարատեւ կռուի առաջնորդելու, անյաջողութեանց մատնուելու գնով պայքարի վճռականութիւնը չկորսնցնելու եւ Հայաստանի ու հայութեան ամբողջական ազատագրումի դարաւոր երազը անպայման յաղթանակով պսակելու անդառնալի Ուխտին։ Օրը՝ Վիտոշի Խորհուրդին եւ Քրիստափորեան Պատգամին։ 108 տարի առաջ, 17 Մարտ…

«Կոնսենսուս -1», որտեղ «-1»-ը ՀՀԿ-ն է

«Հրաշալի քառյակ» անվանումը ստացած չորս ոչ իշխանական ուժերը` ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» մեկ միասնական օրակարգ ձևավորելու պատրաստակամության մասին արդեն հայտնել են: Քաղաքական այս ուժերը ունեն սկզբունքորեն տարբեր մոտեցումներ մի շարք հարցերում, սա սակայն իրենց չի խանգարի ձևավորել մեկ միասնական օրակարգ՝ համոզված է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը. «Մեր մոտեցումը հիմնված է հետևյալ պարզ տրամաբանության…

«Դեմ եմ» -ի ակցիայի ժամանակ ոստիկանությունը ոչ իրավաչափ գործողությունների է դիմել

«Դեմ եմ պարտադիրին» շարժման բողոքի ակցիայի ժամանակ մարտի 7-ին ոստիկանության ոչ իրավաչափ գործողություններ են նկատվել։ Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին իր մտահոգությունն է հայտնել ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ Մինասյանի խոսքով, իր համար հասկանալի է, որ քաղաքացիների բողոքը եւ երիտասարդների ոգեւորությունը նյարդայնացնում են իշխանություններին, բայց Սահմանադրության համաձայն, քաղաքացին իրավունք ունի իր բողոքն արտահայտելու եւ խաղաղ հավաքներ…

Չորս ուժերն ի՞նչ խնդիր են դրել իրենց առաջ

Քննարկել ստեղծված իրավիճակը, ելքեր որոնել, ճշտել համագործակցության շրջանակները»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ պատասխանելով հարցին, թե որն էր անցած շաբաթ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման նպատակը: Հիշեցնենք, որ Գ. Ծառուկյանն անցած շաբաթ ՀՅԴ ղեկավարներ Հրանտ Մարգարյանին, Արմեն Ռուստամյանին և Աղվան Վարդանյանին հրավիրել էր հանդիպման: Իսկ ոչ իշխանական…

ԲՀԿ – ՀՅԴ հանդիպում

Մարտի 7-ին Բարգավաճ Հայաստան կուսակցության գրասենյակում տեղի է ունեցել հանդիպում կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ Հայ Յեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչներ՝ Հրանտ Մարգարյանի, Արմեն Ռուստամյանի և Աղվան Վարդանյանի հետ: Քննարկման առանցքում եղել է միասնական քաղաքական օրակարգի գործողությունների ճանապարհային քարտեզ ձևավորելու հարցը: Կարևորելով հանդիպումը՝ ՀՅԴ ներկայացուցիչները նշել են, որ Հայաստանն այսօր կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև, որոնք հաղթահարելու…