
1999թ. առաջին անգամ տեղի ունեցավ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության կազմակերպած ջահերով երթը: Առաջին տարիներին երթի մասնակիցների թիվը չէր գերազանցում 1000-ը, սակայն այս տարի նախատեսվում է, որ երթի մասնակիցների թիվը կհասնի 12 000-ի: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ավանդական ջահերով երթը կմեկնարկի ապրիլի 23-ին` ժամը 18-ին, Արամ Խաչատրյանի արձանի մոտից: Մասնակիցները քայլերթով կշարժվեն մինչեւ Ծիծեռնակաբերդ։…














