Դարաններ

Բացառիկ փաստաթղթերի և լուսանկարների ցուցադրություն՝ նվիրված Առաջին հանրապետության 100-ամյակին

Սարդարապատի ճակատամարտի հատակագիծը՝ զորքերի դասավորում, հարձակում, պաշտպանություն, Արամ Մանուկյանի, Մովսես Սիլիկյանի կոչերը, Հայաստանի դրոշը՝ Մարտիրոս Սարյանի պատկերացմամբ, համալսարանի բացման մասին օրենքը՝ այս ամենը և էլի մի շարք փաստաթղթեր ու լուսանկարներ առաջին անգամ ներկայացվեցին այսօր բացված՝ Հայաստանի Առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված ցուցահանդեսում: Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի շենքում ՀՅ Դաշնակցության Երևանի «Կոմիտաս» կոմիտեությունն ու Հայաստանի ազգային արխիվը…

Խորհրդաժողով՝ նվիրված Մայիսի 28-ին

1917-ի դեկտեմբերին, Արամ Մանուկյանը, հայ ժողովրդի պաշտպանությանն ու ազատությանը միտված հստակ քաղաքական ուղեգիծ առաջադրելու ժամանակ, նշել էր.«Մենակ ենք և պէտք է ապավինենք միա՛յն մեր ուժերին՝ թէ՛ ճակատը պաշտպանելու և թէ երկրի ներսը կարգ հաստատելու համար»: Այդպես էլ եղավ՝ հայությունը համախմբվեց՝ ապավինելով իր ուժերին, ձեռքը զենք առան նաև կանայք՝ ֆիդայիների հետ կողքի-կողքի կատաղի պայքար մղելով: Հայաստանի…

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Առաքելյանի հարցերը՝ կառավարությանը

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Առաքելյանը նախ նշեց, որ մի քանի օր հետո նշելու ենք Առաջին հանրապետության 100-ամյակը, ապա ընդգծեց, որ սա առիթ է, որպեսզի վերհիշենք մեր պատմության, Առաջին հանրապետության կերտողներին: «Առիթ է` վերլուծելու նրանց կյանքը, գործունեությունը: Հատկապես` խորհրդարանական այս ձևը, որ այսօր կա, ուներ նաև Առաջին հանրապետությունը: Սա լավագույն առիթ…

Կանայք պարտավոր են փոխել որոշումների կայացման մշակույթը

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին. «Սիրելի’ հայ ժողովուրդ: Մեր երկիրն այսօր սկսել է մասնակցային ժողովրդավարության ամրապնդման կարևոր փուլ: Մենք անընդհատ խոսում ենք երկրում սոցիալական արդարության կայացման անհրաժեշտության մասին, բայց սոցիալական արդարության կայացում, մասնակցային ժողովրդավարության ամրապնդում հնարավոր չէ առանց որոշումների կայացման բոլոր մակարդակներում կանանց բավարար ներկայացվածության: Իսկ ինչ ունենք այսօր. նախարարների,…

Աւստրալիոյ Րայտի քաղաքապետարանը կը ճանչնայ Արցախի Հանրապետութիւնը

Սիտնի.- Աւստրալիոյ Հայ Դատի յանձնախումբը յայտարարեց թէ Աւստրալիոյ Սիտնի քաղաքի մէջ գտնուող Րայտի քաղաքապետարանը ճանչցաւ Արցախի Հանրապետութիւնն ու անոր ժողովուրդի ինքնորոշման իրաւունքը, Երեքշաբթի 22 Մայիսի 2018ին երեկոյեան տեղի ունեցած քաղաքապետարանի նիստի ընթացքին: Արցախի Հանրապետութեան ճանաչման օրէնքի նախագիծը, որ միաձայնութեամբ վաւերացուած էր, ներկայացուցած էր քաղաքապետարանի անդամ հայազգի Սարգիս Ետէլեանը եւ ան երկրորդուած էր Րայտի քաղաքապետ Ճէրօմ…

Գյուղատնտեսությունը ազգային անվտանգության խնդիր է

Գյուղատնտեսությանը չի կարելի վերաբերվել որպես հասարակ ագրոբիզնեսի, դա ազգային անվտանգության, պարենային անվտանգության խնդիր է։ Այդ մասին այսօր՝ մայիսի 22-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է գյուղատնտեսության նորանշանակ նախարար Արթուր Խաչատրյանը։ Նա նշել է, որ չնայած յոթ օր է՝ ինչ նախարար է, սակայն ոլորտի հետ ինտենսիվ առնչվել է թե փոխնախարար, թե Շիրակի մարզպետ եղած ժամանակ։…

Պաթոսի վրա կատարված ընտրությունը տալու է ոչ լիարժեք պատկեր

«Սկզբունքների, գաղափարների տարբերություն միշտ էլ կա, բայց երբ գնում են կոալիցիա կամ որևէ դաշինք ձևավորելու, տվյալ պարագայում խոսքը գնում է համատեղ կառավարություն ձևավորելու, պետք է համաձայնեցնել այն մոտեցումները, որոնք հատվում են բոլոր կողմերի պլատֆորմներում։ Մենք այդ ընդհանուրի մասին ենք խոսում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով կառավարության…

Սա ֆորսմաժորային իրավիճակի հետ կապված համագործակցություն է

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ինչու ՀՅԴ-ն հանկարծ որոշեց միանալ հեղափոխական շարժմանը, նշեց. «Երբ սկսվեց հեղափոխական շարժումը ՀՅԴ-ն գտնվում էր ՀՀԿ-ի հետ կոալիցիայի մեջ, ֆորսմաժորային իրավիճակը նկատի ունենալով՝ մենք հանդես եկանք մի քանի հայտարարություններով, որտեղ առաջարկում էինք իրավիճակից դուրս գալու ելքերը և ճանապարհային քարտեզը, փորձել ենք լուծումները գտնել…

Սիմոն Վրացեան (1882-1969). Հայաստանի վարչապետն ու Դաշնակցութեան դրօշակիրը

Մայիս 21ին, Պէյրութի մէջ, յետ-երկարատեւ հիւանդութեան, յոգնաբեկ ու մարած իր աչքերը առյաւէտ փակեց հայ ժողովուրդի նորագոյն պատմութեան մեծանուն կերտիչներէն Սիմոն Վրացեան։ 28 Մայիս 1918ին հիմնուած Հայաստանի Հանրապետութեան չորրորդ եւ վերջին վարչապետն էր Սիմոն Վրացեան՝ Հայաստանի անկախութիւնը կերտած սերունդին արժանաւոր ներկայացուցիչներէն մէկը։ Երկար ապրեցաւ եւ մինչեւ 87 տարեկան հասակը պատնէշի վրայ մնաց Վրացեան՝ գործելով եւ պատասխանատու…

Հայկական թանգարանների մայիսյան օրը

«Թանգարանային գիշերներ» անունը ստացած միջազգային նախաձեռնության շրջանակներում հայաստանյան ցուցասրահներից շատերում այս անգամ Հայաստանի Առաջին Հանրապետությունն է ու պետականության կերտումը։ Այսօրվան հատուկ պատրաստվել էին անկախության կերտման գործում մեծագույն դեր ունեցած կուսակցության՝ մի քանի տարի առաջ Փարիզից Հայրենիք տեղափոխված թանգարանում։ Հայության ազատագրական պայքարը վավերագրող ցուցանմուշներից այս անգամ առանձնացված էին միայն Հայաստանի Հանրապետությանը նվիրված արժեքները։