Դարաններ

Դաշնակցության տեսակետները չեն փոխվել և չեն փոխվի

Այսօր` խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը պատասխանեց լրագրողներին հետաքրքրող հարցերին: Ընտրացուցակների հրապարակման վերաբերյալ հարցին ի պատասխան, Ռուստամյանն ասաց, որ խնդիրը դեռևս շրջանցված չէ: «Ցուցակների հետ կապված խնդիրն ամբողջությամբ լուծված չէ, դեռևս հստակություն չկա, և մենք չենք շրջանցել այդ արգելքը: Որևէ հակասություն չկա, բայց խնդիրը դեռ հստակ չէ: Եթե սարքը թույլ չի տալիս…

PR ակցիաներից զերծ և խորքային քննարկում է պետք կազմակերպել

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդարադարձավ Ընտրական օրենսգրքի նախագծին: Ռուստամյանի խոսքով`PR ակցիաներից զերծ և խորքային քննարկում է պետք է կազմակերպել, որպեսզի ունենանք լուրջ, բոլորի համար ընդունելի Ընտրական օրենսգիրք: Հարցին, թե Դաշնակցությունը տեսնո՞ ւմ է արդյոք միասնական պլատֆորմ, Ռուստամյանը պատասխանեց. «Այն ինչ հրապարակված է, Դաշնակցությունը վաղուց ասել է, նոր բան այսօր…

Բուհերի ապաքաղաքականացման հարցը կարելի է լուծել միայն համապատասխան օրենքի ընդունման դեպքում

Բուհերի ապաքաղաքականցման հարցը կարելի է լուծել միայն բարձրագույն կրթության օրենքի միջոցով: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է լուծելու իր կողմից բարձրացված խնդիրը՝ ապաքաղաքականացնել բուհերը, եթե բուհերի ուսխորհրդի նախագահներ են այնպիսի բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպիսիք են ՀՀ Նախագահը, վարչապետը և այլոք: «Ընդհանրապես, եթե երկրում գոյություն…

Սա ներքին ժողովրդավարություն ապահովող մեխանիզմ է

Իշխանությունը պատրաստ է քննարկել ընդդիմության «ուլտիմատումները» ՀՅԴ-ն նախնական քննարկումներ է ունեցել և նրա շատ առաջարկներ տեղ են գտել Ընտրական նոր օրենսգրքի նախագծում: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ հավելելով, որ աշխատանքը դեռևս ավարտված չէ, այն կշարունակվի ԱԺ քննարկումների ժամանակ: Քվեարկված ընտրացուցակների հրապարակումը, ըստ Ա. Վարդանյանի, տարիներ շարունակ եղել է ՀՅԴ-ի…

Դուշման Վարդանն այսօր կդառնար 50 տարեկան

Կանանց նվիրված ամենագեղեցիկ օրը` Մարտի 8-ը, նաեւ Եռաբլուրում գլխիկոր շրջող կանանց տոնն է: Տարիներ առաջ իրենց ծաղիկներ նվիրող որդիների, հայրերի ու ամուսինների շիրիմներին այսօր կանայք են ծաղիկներ դրել: Եռաբլուր զինվորական պանթեոնում էր նաեւ արցախյան ազատամարտի հերոս Դուշման Վարդանի՝ Վարդան Ստեփանյանի մայրը: Ստեփանյանների տանն այսօր կնշեին Վարդանի 50-ամյակը, եթե չլիներ 1992-ի հուլիսի 3-ին Մարտունու շրջանի Նյուրիշեն…

Դավիթ Լոքյանը Շիրակի նոր մարզպետին արդեն առաջին հանձնարարականն է տվել

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը Շիրակի մարզպետարանի աշխատակազմին և համայնքապետերին ներկայացրել է նորանշանակ մարզպետ Հովսեփ Սիմոնյանին: «Նոր մարզպետն այն մարդն է, ով լավ գիտի Շիրակի մարզն ու մարզի հոգսերը: Մարզպետին աշխատակազմին ներկայացնելիս ավելին ասելու կարիք չկա, քանի որ վերջին 15 տարիներին նա աշխատում էր մարզպետարանում: Նրա համար դժվար չի լինի շարունակել նախկին…

Ամեն ինչ նոր է սկսվում, ԸՕ նախագիծը փոխելու դեռ ժամանակ կա

Հրապարակվել է նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը: Ընդդիմությունն արդեն արձանագրում է, որ այն մտահոգություններին ու դիտողություններին, որ իրենք առաջ էին քաշում, որևէ լուծում չի տրվել: Մասնավորապես դրանք վերաբերում էին քվեարկած անձանց ցուցակների հրապարակմանը, մատների թանաքոտմանը և այլն: «Առաջին լրատվականն» այս և այլ հարցերի շուրջ զրուցեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ, ով անմիջական մասնակցություն է ունեցել…

Մենք հաճախ անկարելին կարելի ենք դարձրել

Հանրային ռադիո. Ժամանակի վկան հայագիտական հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը Հաղորդաշարի սղագրությունն ամբողջությամբ. «Ժամանակի վկան» հայագիտական հաղորդաշար: Մնայուն արժեքներ, հարափոփոխ ժամանակներում:Մեր պատմությունը նոր լույսի ներքո: Հաղորդումը վարում է հաղորդաշարի հեղինակ՝ Իրինա Բարսեղյան-Կրպեյանը: Իրինա Բարսեղյան-Կրպեյան Այս հաղորդաժամին. Անդրադարձ Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմությանը Հայ Յեղափոխական Դաշնակցության պաշտոնապես հաստատվելը Հայաստանում, Դաշնակցական առաջին կամավորական ջոկատների կազմավորումը,…

Այդ երբվանի՞ց է ՀԱԿ-ը ցանկանում, որ Քոչարյանը վերադառնա

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում պատասխանեց լրագրողներին հետաքրքրող հարցերին: Դիտարկմանը, թե, ըստ ոմանց, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին քաղաքական դաշտից օտարելու խնդիր կա, և որ ըստ Լևոն Զուրաբյանի, Դաշնակցության հետ ՀՀԿ-ն դրա համար է գնացել համագործակցության, նա պատասխանեց. «Զարմանալի է, որ օտարելու մեջ մեղադրում են այն քաղաքական ուժերը, որ այդ անձի հետ…

ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության համաձայնագիրը ստորագրվեց

Այսօր, փետրվարի 24-ին ՀՀ Նախագահի նստավայրում Հայաստանի Հանրապետական կուսակցության և Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության միջև կնքվել է Քաղաքական համագործակցության համաձայնագիր: Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից այն ստորագրել է ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը, Հայ Յեղափոխական Դաշնակցության կողմից՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը: Հայաստանի իշխանության մաս դարձած Հայ Յեղափոխական Դաշնակցությունը հրաշքներ չի խոստանում, բայց վստահ…