Դարաններ

Հաղորդագրութիւն

Հայ մարմնակրթական ընդհանուր միութեան 11-րդ Պատգամաւորական ժողովը տեղի ունեցաւ 7-11 սեպտեմբեր 2015-ին` Աղուերանի մէջ, Հայաստան, մասնակցութեամբ Շրջանային եւ Մեկուսի 20 շրջաններէ 65 պատգամաւորներու եւ 34 հրաւիրեալներու: Ժողովը համապարփակ քննութեան ենթարկեց ՀՄԸՄ-ի անցնող չորս տարիներու սերնդակերտման ու հայակերտման աշխատանքները, գնահատեց կատարուած իրագործումները եւ ապագայի հաշուոյն մշակեց նոր ծրագիրներ: Պատգամաւորական ժողովը լայնօրէն անդրադարձաւ ՀՄԸՄ-ի սկաուտութիւնը, մարզական կեանքը…

«Գարշահոտ պայքար» Լիբանանում

Մեկ շաբաթից ավելի է, ինչ Լիբանանում ընթանում է «Դու գարշահոտում ես» շարժումը: Բեյրութում աղբահանության խնդիրը լուծելու պահանջը կարճ ժամանակում վերաճել է կառավարության հրաժարականի պահանջի: Թեմայի շուրջ ՍիվիլՆեթը զրուցել է Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Կանդահարյանի հետ:

Սահմանադրական փոփոխությունները փրկության դուռ են բացում

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը վստահ է, որ Սահմանադրական փոփոխությունների շուրջ քաղաքական ուժերի միջև կոնսոլիդացիա կլինի։ Այդ մասին նա ասաց Սերժ Սարգսյանի հետ ՀՅԴ ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո։ «Անգամ այն քաղաքական ուժերը, որոնք հայտարարում էին, որ չեն հանդիպելու, հանդիպում են, և դա լավ է։ Ես հեգնանքով կամ այլ մտքով չեմ ասում։…

ԼՂՀ հռչակման 24-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումները նախատեսվում են սեպտեմբերի 1-ին եւ 2-ին

Փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԼՂՀ հռչակման 24-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների կազմակերպման եւ համակարգման կառավարական հանձնաժողովի հերթական նիստը: Շահագրգիռ գերատեսչությունների պատասխանատուների մասնակցությամբ քննարկվել են տոնական միջոցառումների նախապատրաստության հետ կապված հարցեր: ԼՂՀ հռչակման 24-րդ տարեդարձի տոնական շունչը կթեւածի ամբողջ հանրապետությունում: Հիմնական միջոցառումները նախատեսվում են սեպտեմբերի 1-ին եւ 2-ին: Նոր ուսումնական տարվա մեկնարկը հանրապետության…

Նոր Սահմանադրությամբ մեր երկրի խնդիրները լուծվելու են, կամ դրա համար հիմքեր են ստեղծվելու

Նոր Սահմանադրության այս նախագիծն 90-95%-ով համապատասխանում է Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության պատկերացումներին. այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց ԱԺ նույնանուն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ ավելացնելով, որ նոր Սահմանադրության այս նախագիծ լուծում է երկրի խնդիրները, կամ հիմքեր է ստեղծելու դրա համար։ Պատգամավորը հայտարարեց, թե դեռ կան իրենց կողմից արված բազմաթիվ առաջարկություններ, որոնք չեն ընդգրկվել նախագծում, բայց, այդուհանդերձ, իրենք…

Մեր երկրի կառուցման համար չպետք է խնայենք ոչինչ

Օգոստոսի 23-ը ազատամարտիկ, Պռոշյանի նախկին գյուղապետ, դաշնակցական Հրաչ Մուրադյանի ծննդյան օրն է: Հրաչ Մուրադյանը ծնվել է 1963 թվականին, Գամշլիում, Սիրիա։ 1966-ին ընտանիքով տեղափոխվել է Պռոշյան գյուղ։ Ավարտել է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան պետական համալսարանը։ 2005 թվականից Պռոշյան գյուղի գյուղապետն էր, ամուսնացած էր, ուներ երկու դուստր՝ Նարե, Հայկուհի և երկու որդի՝ Գևորգ, Կարոտ։ 1989թ-ից Արցախյան շարժման…

Լատինական Ամերիկայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Լատինական Ամերիկայի խորհրդարանը (Parlatino) հուլիսի 31-­ին հատուկ որոշմամբ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը` վկայակոչելով PrensaArmenia­-ն, այս նոր հայտարարությունը Թուրքիայում 100 տարի առաջ կատարվածը մարդկության դեմ հանցագործություն է որակում: Ուրուգվայի պատգամավոր Ալֆրեդո Աստուն հայտարարել է, որ խորհրդարանն ընդունել է այդ հայտարարությունը գրեթե միաձայն. դեմ է արտահայտվել ընդամենը մեկ պատգամավոր: Իր ելույթում Աստուն հիշեցրել…

ՀՅԴ Ամերիկայի արեւմտյան շրջանի երիտասարդների նախաձեռնությամբ ճամբարներ են կազմակերպվել Արցախում

Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքի կրթօջախում ՀՅԴ Արեւմտյան ամերիկայի մասնաճյուղը, Արցախի երիտասարդական միության հետ համատեղ կազմակերպել են պատանեկան ճամբար: Հիմնական նպատակն է՝ պատանիներին ազգային դաստիարակություն մատուցելը, կազմակերպվածություն ու կարգապահություն սովորեցնելն, ինչպես նաեւ Սփյուռքի եւ Արցախի միջեւ ամուր կապ հաստատելը: Նման ձեւաչափով ճամբարները հզոր հայրենիք ստեղծելու գրավականներից են, նշում են կազմակերպիչները: Այն անհրաժեշտ է ինչպես Արցախի պատանիներին,…

Երեւանում տեղի է ունեցել Լիզբոնի 5-ի հիշատակին նվիրված միջոցառում

Լիզբոնի 5-ի հիշատակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Երեւանում, Կոնսերվատորիայի շենքի հարակից տարածքում: Ավանդույթի համաձայն, ՀՅԴ երիտասարդական միության նախաձեռնությամբ ամեն տարի այստեղ հավաքվում են բազմաթիվ երիտասարդներ, երգում հեղափոխական երգեր: Մինչեւ Վաչե Տաղլեյանի, Սիմոն Յահլիյանի,Սեդրակ Աճեմյանի,Սարգիս Աբրահամյանի եւ Արա Քրճլեյանի մասին պատմող ֆիլմի ցուցադրությունն, այս տարի կազմակերպված դասախոսությամբ երիտասարդները ծանոթացել են նրանց կենսագրությանը: 32 տարի առաջ…