Դարաններ

Բելգիայի խորհրդարանում քննարկվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը

Բելգիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում երեկ քննարկվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը: Քվեարկությունը կկայանա հուլիսին: Մինչ այդ վարչապետ Չարլզ Միշելը կառավարության անունից ճանաչել է Հայոց ցեղասպանությունը եւ ավելացրել, որ դա նաեւ Բելգիայի կառավարության դիրքորոշումն է: Ֆլամանադական ազատների եւ դեմոկրատների կուսակցության անդամ Պատրիկ Դեվալն իր հերթին կարեւորել է Ցեղասպանության պաշտոնական ճանաչումը: «Այսօր մենք ակնհայտորեն դեռ…

Ինչ հետևանքներ կունենա Պետական պարտքի մասին օրենքի փոփոխությունը

Օրերս կառավարությունը հավանություն տվեց «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում կատարվող փոփոխությունների վերաբերյալ նախագծին, ըստ որի՝ հետագայում պետական պարտքը դառնում է կառավարության պարտքը, մինչդեռ այսօր պետական պարտքը ձևավորվում է Կառավարության և Կենտրոնական բանկի պարտքերից: Ըստ մեկնաբանությունների, այս փոփոխությունները խիստ անհրաժեշտ են, որպեսզի կառավարությունը կարողանա հետագայում մեծ պարտքեր վերցնել տնտեսության զարգացման համար: ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը…

«Եռացող» Մերձավոր Արևելքը

Շահան Գանտահարյանի մեկնաբանությամբ Միջին Արևելքում, ընդհանրապես, ու Մերձավոր Արևելքում` մասնավորապես, ստեղծված վիճակը վտանգներ է ստեղծել Հայաստանի ու հայության շահերի համար: Yerevan.Today-ի հետ զրույցում Բեյրութի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը վերլուծեց, թե ինչ նոր պայմաններ ու վտանգներ են ստեղծվել տարածաշրջանում` հատկապես Սիրիայի հակամարտության գոտում հայկական գործոնի համար: Գանտահարյանի ներկայացմամբ, չի կարելի ասել, թե տարածաշրջանի բազմահոծ…

2017թ. ընտրություններին ընդառաջ քաղաքական դաշտում վերադասավորումներ են լինելու

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: – Պարոն Վարդանյան, վերջին շրջանում երկու նոր կուսակցություններ են բացվել և դեռ բացվելու են: Արդյոք դա նշանակում է, որ հին կուսակցությունները սպառել են իրենց: – Ես բոլորի մասին չեմ կարող դատողություն անել: Դաշնակցությունը, բնականաբար, չի սպառել իրեն և ամենահներից է, բայց անընդհատ ինքնավերանորոգվող և ժամանակին…

«Թարմ ուղեղով»՝ Արտաշես Շահբազյանի հետ

106.5 լրատվական ռադիոյի «Թարմ ուղեղով» հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ մամլո դիվանի պատասխանատու Արտաշես Շահբազյանը: Ինձ այս իրավիճակը 90-ականների ամենաթողությունն է հիշեցնում, երբ հայտնի չէր, թե ինչ ներիքն առևտուրներ էին լինում՝ հաճախ նաև իշխանավորների հետ: Օրենքի թույլատրելիության սահմաններից ավելի բարեհաճ ենք ՀԷՑ-ի օտարերկրացի կառավարիչների նկատմամբ: Ռուսաստանը, մի շարք երկրների պես չէր ցանկանում, որ Հայաստանը տրանզիտային երկիր…

Քաղաքական կուսակցության դերը կանանց ակտիվության խթանման գործում

Այսօր Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիան ՀՅԴ-ի հետ համատեղ անցկացնում էր սեմինար` «Քաղաքական կուսակցության դերը կանանց ակտիվության խթանման գործում» խորագրով: Սեմինարի մասնակիցները հանդես էին գալու ելույթներով, որին հաջորդելու էր հարցուպատասխանն ու առաջարկությունների փուլը: Սեմինարի փորձագետներն էին ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը, Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ, մանկավարժական գիտ. թեկ. Ջեմմա Հասրաթյանը, Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի…

Մտադիր ենք շարունակել Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ երկխոսությունն այս հարթակում

«Սոցինտերնի»՝ ԱՊՀ-ի, Կովկասի եւ Սեւ Ծովի հանձնախմբի երեւանյան երկօրյա ժողովի ավարտին այսօր բանաձեւ է ընդունվել: Կառույցի գլխավոր քարտուղար Լուիս Այալան եւ ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը համատեղ ասուլիսում ներկայացրել են ժողովի արդյունքները։ «Տարածաշրջանի հակամարտությունների խաղաղ կարգավորում, ժողովրդավարության ապահովում եւ ամրապնդում, ԱՊՀ, Կովկասյան եւ Սեւծովյան երկրներում սոցիալ դեմոկրատական առաջնահերթություններ. այս հարցերը Սոցինտերնի օրակարգում են, եւ երեւանյան…

Երեւանում մեկնարկել է «Սոցինտերնի» ԱՊՀ-ի, Կովկասի եւ Սեւ Ծովի հանձնախմբի երկօրյա ժողովը

Երեւանում այսօր մեկնարկել է «Սոցիալիստական ինտերնացիոնալի» ԱՊՀ-ի, Կովկասի եւ Սեւ Ծովի հանձնախմբի երկօրյա ժողովը։ Հայ Յեղափոխական Դաշնակցության կողմից հյուրընկալվող հանձնախմբի ժողովին մասնակցելու համար Երեւանում են սոցիալիստական եւ սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչներ Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Ղազախստանից, Բելառուսից, Մոլդովայից, Հունգարիայից, Ղրղզստանից, ինչպես նաեւ Ադրբեջանից։ Ժողովը, «Սոցինտերնի» գլխավոր քարտուղար Լուիս Այալայի առաջարկով, սկսվեց մեկ րոպե լռությամբ` Վահան Հովհաննիսյանի հիշատակը…

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հատկացումների ենթահանձնաժողովում սկսվել են քննարկումները

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հատկացումների ենթահանձնաժողովում սկսվել են քննարկումները՝ 2016 թվականի ֆինանսական տարում Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին ԱՄՆ արտաքին օգնության հատկացման հարցի վերաբերյալ: Հայ դատի ԱՄՆ հանձնաժողովը դիմել էր օրենսդիր մարմնին՝ խնդրելով առնվազն 5 մլն դոլար հատկացնել Լեռնային Ղարաբաղի զարգացման համար և 40 մլն դոլարի տնտեսական աջակցություն ցուցաբերել Հայաստանին: Հայ դատի հանձնախումբը պահանջել է նաև, որ…

Զգոն լինելու, ինքնապաշտպանվելու կարիք ունենք

Այսօր, ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի նախաձեռնությամբ, տեղի ունեցավ «Հոգևոր անվտանգություն. մարտահրավերներ, խնդիրներ» թեմայով կլոր սեղան-քննարկում: ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ցանկացած պետականություն, որը մտահոգ է սեփական երկրի և հասարակության անվտանգությամբ, իր կենսունակությունը, զարգացումն ու ինքնությունն ապահովելու համար պարտավոր է, որպես գերակա ուղղություն, ուսումնասիրել ազգային անվտանգությանը նետված մարտահրավերները և տալ համապատասխան…