Դարաններ

Հանուն երկրի անվտանգության պատրաստ ենք համագործակցել բոլորի հետ

Շաբաթ ուշ երեկոյան ավարտվեց ՀՅԴ 32-րդ Ընդհանուր Ժողովը: Ինչպես նշված է հաղորդագրության մեջ ժողովը նախ լսեց, քննարկեց եւ արժեւորեց կուսակցության անցնող հաշվետու ժամանակաշրջանի գործունեությունը, ձեռքբերումներն ու բացթողումները, ապա լրամշակման ենթարկեց առաջիկա քառամյակի համար ՀՅԴ քաղաքական ուղեգիծն ու ռազմավարությունը, արտաքին եւ ներազգային ճակատներում կուսակցության գործունեությունն ու դիրքորոշումները` իր համահայկական եւ Հայաստանակենտրոն աշխարհայացքի հիման վրա։ Իր աշխատանքների…

Արյունոտ ձորը հետո թշնամին կոչեց Քարինտակ

Քարինտակ։ Անունն ինքնին խոսուն է։ Քարի տակ գտնվող այս բնակավայրը ազատամարտի ընթացքում դարձավ լեգենդ, խորհրդանիշ։ Գյուղ, որ մինչեւ Շուշիի ազատագրումը երկու տարուց ավել փոխել էր իր օրվա ընթացքը։ Գիշերը թշնամու գնդակի տակ աշխատում էր, հող էր մշակում, ցերեկները թաքնվում։ Միայն այդ գյուղի դիրքը տեսնելով կարելի է պատկերացնել, թե ինչ է նշանակում ինքնապաշտպանությունը։ Գյուղ, որի պաշտպանները…

Ճիշտը միայն ծիծաղելն է Դավութօղլուի խոսքերի վրա

«Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի՝ օրերս հայերին ուղղված ուղերձը պետք է դիտարկել ոչ թե առանձին, այլ որպես մեկ ընդհանուր քաղաքականության մաս, որը 100-ամյակի շեմին հայության նախաձեռություններին հակազդելու համար ծրագրել է Թուրքիան»,- «Երկիրն այսօր»-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Հակոբ Տեր-Խաչատուրյանը՝ հավելելով, որ հակառակ Դավութօղլուի՝ մեղմ եւ առաջադիմական երեւալու բոլոր ջանքերին, նրա հայտարարության հետեւում շատ…

Կարևորը գործի ամբողջական, խորքային բացահայտումն է

Հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած սպանդից փրկված, սակայն մեկ շաբաթ անց մահացած` 6 ամսական Սերյոժա Ավետիսյանի հուղարկավորությանը ներկա էին նաև Դաշնակցության ներկայացուցիչներ: «Սա համազգային սուգ է, քանի որ խոսքը հայոց սրբագույն արժեքներից մեկի` ընտանիքի ոչնչացման մասին է: Ցանկացած հայ, աշխարհի որ ծայրում էլ լինի, չի կարող սա նորմալ ընդունել և չսգալ»,- yerkir.am-ի հետ զրույցում ասաց…

Հարգանքի տուրք ՀՅԴ Ընդհանուր ժողովից առաջ

Այսօր կմեկնարկի Հայ Յեղափոխական Դաշնակցության Ընդհանուր ժողովը, որը կտեւի մոտ մեկ շաբաթ: Մինչ այդ դաշնակցականները, այդ թվում` Սփյուռքից ժամանածները, այցելեցին Երևանի քաղաքային պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու ՀՅԴ նվիրյալներ Արամ Մանուկյանի, Հրայր Մարուխյանի և Վահան Հովհաննիսյանի շիրիմներին: ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի խոսքով` Ընդհանուր ժողովից առաջ պանթեոն այցելելը կապված էր Վահան Հովհաննիսյանի վաղաժամ մահվան հետ: «Վահանը…

ՀՅԴ գնահատականներն ու առաջարկները սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ

Այսօր, հունվարի 13-ին, ՀՅԴ Սիմոն Վրացյան կենտրոնում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակացության պատգամավորներ Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանն ու Արծվիկ Մինասյանը հանդիպել են լրագրողների հետ: Նախքան ասուլիսը սկսելը պատգամավորներն իրենց ցավակցությունն են հայտնել երեկ Գյումրիում կատարված ոճրագործության կապակցությամբ` հույս հայտնելով, որ իրավապահ մարմինները կբացահայտեն այդ սպանդի մանրամասները, և հանցագործը արժանի պատիժ կստանա:…

1994-ի հունվարի 10-ին Աբոյի վերջին կռիվն էր

Թանկ հիշողությունները թերեւս հաղթանակից հետո մյուս արժեքավոր բան են, որոնք սփոփում են այն մարդկանց, ովքեր անցան պատերազմի ճանապարհով, կորցրեցին մարտական շատ ընկերներ: Հրազդանցի Աբոյին` Ալբերտ Ալավերդյանին ընկերները հիշում են որպես ռազմարվեստի մեծ գիտակի։ Մարտադաշտում նրա ինքնավստահ ու վճռական ասված խոսքին էին սպասում ռազմիկները: Ասում են՝ հիշողությունները շատ են: Լեգենդ դարձած Հրազդանցի երիտասարդը` Ալբերտ Ալավերդյանն Արցախյան…

Նայիր շուրջդ, դու բոլորի մեջ ես…

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ ընկ. Հրանտ Մարգարյանի խոսքը Վահան Հովհաննիսյանի վերջին հրաժեշտի արարողությանը Որքան մարդկանց սրտեր է հիմա տակնուվրա անում ափսոսանքի ու ցավի զգացումը… Վահան ջան, գնալուցդ հետո այնքան բան եմ հիշել, որ թվում է մի քանի օրվա մեջ վերապրեցի այն 25 տարիները, որ կողք կողքի ենք անցկացրել: Մտովի վերականգնեցի համատեղ անցած մեր ողջ ուղին՝ Դաշնակցության՝…