
Այսօր Դաշնակցություն խմբակցությունում հանդիպել են ՀՅԴ և ԲՀԿ խմբակցությունները։ Լրագրողների հարցին` խոսվե՞լ է, արդյոք, սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ դիրքորոշումների մասին, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը պատասխանեց, որ սահմանադրական փոփոխությունների մասին խոսվել է, բայց առայժմ միասնական դիրքորոշում, այդ հարցի հետ կապված, չկա, խնդիր կա` հանգելու միասնական եզրակացության: Արմեն Ռուստամյանը հավելեց, որ Դաշնակցությունը հրապարակային արտահայտել է իր տեսակետները…















