
Այսօր լրանում է արցախյան ազատամարտիկ, Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության տարելիցը: Երեկ ՀՅԴ ՀԵՄ-ը կազմակերպել էր քայլերթ՝ դեպի Պռոշյան գյուղ: Երթը մեկնարկվեց «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնից: Երիտասարդները կոչերով և պաստառներով իրենց բողոքը հայտնեցին, որ անցել է մեկ տարի, սակայն սպանության գործը դեռ չի բացահայտվել, և արդարության կոչ արեցին: Նրանք պահանջեցին անհապաղ բացահայտել գյուղապետի սպանությունը: Պռոշյանում…















