Տեսադարան

Երրորդ հանրապետության 4-րդ նախագահը միասնության խորհրդանիշ պետք է դառնա

ԱԺ-ն այսօր քննարկում էր ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի կողմից ներկայացված` ՀՀ 4-րդ նախագահի ընտրության հարցը: ՀՅԴ անունից հանդես եկավ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա ասաց, թե շատ հետաքրքիր ժողովուրդ ենք` երբ մեկին ուզում ենք գովել հասցնում ենք մինչև Աստծո դուռը, եթե ուզում ենք փնովել` խորտակում ենք մինչև անդունդի խորքերը: Ըստ պատգամավորի` երկուսն էլ ԱԺ ամբիոնից լինում…

Սիմոն Յահնիյանի ծննդյան օրն է

Այսօր Սիմոն Յահնիյանի ծննդյան օրն է: «Շատ հպարտ եմ, որ հայ ծնած եմ, քանի որ հայ պիտի մեռնիմ: Շատ ուրախ եմ այս գործողութեամբ: Հիմա մեր ապրած կեանքը իսկապէս որ կեանքէ զատ՝ ամէն ինչի կը նմանի: Կ’պրինք ուրիշին տիրապետութեան տակ, ուրիշին խամաճիկներն ենք». Սիմոնի Յահնիյան Աշխարհի ուշադրությունը Հայ Դատին սևեռելու նպատակով 1983 թվականի հուլիսի 27-ին Հայ…

Ադրբեջանցիների սադրանքը տապալվել է

Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը տեղեկացրել է ադրբեջանցի ուսանողների մասնակցությամբ միջադեպի մասին: Ըստ տեղեկությունների՝ «Հանուն արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիան» «Արցախի խնդրի իրավական կողմը թեմայով» միջոցառում էր կազմակերպել Բրյուսելի Եվրախորհրդարանի շենքում, որին մասնակցել են նաև ադրբեջանցի ուսանողներ: Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկացմամբ` ազերի ուսանողներն իբր վատ վիճակում են դրել հայկական պատվիրակությանը: Սակայն տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում: Araratnews.am-ի հետ…

Հանրապետության Նախագահին ԿԳ նախարարը զեկուցել է ոլորտում իրականացված աշխատանքների, դեռևս առկա խնդիրների և 2018 թվականի ծրագրերի մասին

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր զեկուցել է Նախագահի հանձնարարականների կատարման ընթացքը, հանրապետությունում հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտներում որակյալ կրթության ապահովման, այդ նպատակով նաև նորարարական ծրագրերի իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքները, նախարարության գերակա խնդիրներն ու 2018թ. ծրագրերը: Նախարար Մկրտչյանը զեկուցել է, որ 2017թ. մշակվել և կառավարության հավանությանն է արժանացել…

Խեղաթյուրումներին պետք է վերջ տրվի

ԱԺ-ն միաձայն ընդունեց «Սումգայիթյան ոճրագործության 30-րդ տարելիցի կապակցությամբ ԱԺ հայտարարության» նախագիծը ՀՅԴ խմբակցության անունից ելույթ ունեցավ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ով նշեց, որ, բնականաբար, այդ հայտարարությունը պետք է ընդունվեր: «Մեր պաշտոնական օրացույցում այս օրը Ադրբեջանական ԽՍՀՄ-ում հայերի դեմ կատարված բռնությունների զոհերի և տեղահանած անձանց հիշատակի օրն է: Մենք ամեն տարի այս օրը հիշատակում ենք` նշելով…

Արցախյան շարժման 30-ամյակը՝ Մոսկվայում

«30 երկար տարիներ` դեպի ազատություն»,- ասել է Հայ դատի Մոսկվայի գրասենյակի պատասխանատու Ներսես Ներսիսյանը: Նա վստահ է, որ հոբելյանական այս տարում լուրջ դիվանագիտական հաջողություններ են սպասվում Արցախի ճանաչման, կայացման ու զարգացման գործընթացներում: Արցախյան շարժման երեսնամյակի՝ Մոսկվայում կայացած երեկոյի ժամանակ արձանագրել են, որ այս պայքարի ամենամեծ ձեռքբերումը «դե ֆակտո ազատ ու անկախ Արցախի հանրապետության ստեղծումն է»:…

2008 թվականի և այսօրվա ընդդիմության միջև սար ու ձորի տարբերություն կա

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի կարծիքով՝ Մարտի 1-ի հարցով Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը պետք է արվեր ժամանակին․«Այդ հարցը պետք է ուղղեք իրավապահներին»: ՀՅԴ խմբակցության ղեկավարը կարծում է, որ Մարտի 1-ի դեպքերից հետո փոխվել է իրավիճակը․ «2008-ին այլ կարգի մեջ էինք, հիմա բոլորովին այլ: Հարցերը փողոցից տեղափոխվեցին խորհրդարան: 2008 թվականի և այսօրվա…

Ունենալու ենք անկախ դատական իշխանություն եւ ոչ թե կցորդ

ԱԺ-ն քննարկում է կոալիցիոն ուժերի` ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի կողմից ներկայացված` Բարձրագույն դատական խորհրդի կազմի թեկնածուներին ընտրելու հարցը: Խմբակցությունների անունից ելույթ ունեցավ ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքով` դժվար է թերագնահատել հարցի լրջությունն ու կարևորությունը մեր ապագայի համար: «ՀՅԴ-ն այս ընտրություններին գնաց «Նոր սկիզբ, արդար Հայաստան» կարգախոսով: Մենք նոր սկիզբը դրել…

Մեր խնդիրը դատական խորհուրդ ձևավորելն է

ԱԺ-ն ընտրելու է կոալիցիոն ուժերի` ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի կողմից ներկայացված` Բարձրագույն դատական խորհրդի կազմը: Նշենք, որ կոալիցիան ներկայացրել է հինգ հոգու` առաջին պաշտոնում՝ Գագիկ Գարուշի Հարությունյան, երկրորդ պաշտոնում՝ Գևորգ Բալաբեկի Դանիելյան, երրորդ պաշտոնում՝ Լիպարիտ Ռոբերտի Մելիքջանյան, չորրորդ պաշտոնում՝ Հայկ Արտաշեսի Հովհաննիսյան, հինգերորդ պաշտոնում՝ Սերգեյ Գուրգենի Մեղրյան: Մտքերի փոխանակության ժամանակ, ելույթով հանդես եկավ ԱԺ ՀՅԴ խմբակցության…

Իշխանական կոալիցիան ընդլայնելու հարց այս պահին օրակարգում չկա

Իշխանական կոալիցիան ընդլայնելու մասին քննարկումներ այս պահին չկան: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Այս պահին այդպիսի խոսակցություն տեղի չի ունենում, նման հարց օրակարգում գոյություն չունի»,- նշեց Ռուստամյանը: Նա հավելեց, որ իրենք կողմ են համագործակցության ցանկացած ձևաչափի՝ իրենց նպատակին հասնելու համար: Արմեն…