
Սեպտեմբերի 29-ին կայացավ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի ասուլիսը, որն առաջինն էր նրա պաշտոնավարման ընթացքում: Լրատվամիջոցների ղեկավարներին մարզպետը ներկայացրեց ոչ միայն վերջին մեկ տարվա ընթացքում ունեցած ձեռքբերումները, այլեւ խոսեց մարզում առկա հիմնախնդիրների եւ առաջիկա ծրագրերի մասին: Աշոտ Սիմոնյանն ըստ ոլորտների անդրադարձավ օրախնդիր հարցերին եւ դրանց լուծման հնարավորություններին՝ ելնելով «ՀՀ Արագածոտնի մարզի 2017-2025 թթ. մարզի զարգացման ռազմավարական…












