Տեսադարան

Ում համար էր վտանգ ներկայացնում Հրանտ Դինքը

«Ա1+»-ի զրուցակիցն է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։ Ո՞վ էր Հրանտ Դինքի սպանության պատվիրատուն, ո՞ւմ համար էր վտանգ ներկայացնում նա։ a1plus.am Երկար՝ ամբողջական տարբերակը, նաեւ՝ Ստանբուլի հայ համայնքի, Թուրքիայում զարգացումների եւ այլ նյութերի մասին։

Միջազգային հանրությունը չպետք է ծախու ապրանք դառնա Ադրբեջանի ձեռքին

Առաջին անգամ չէ, որ ԵԽԽՎ-ն հակահայկական ու միակողմանի բանաձևեր է քննարկում` հակառակ հայկական կողմի բողոքների: Այս մասին «Արմենպրես» մամուլի սրահում հրավիրված ասուլիսին ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը` անդրադառնալով ԵԵԽՎ ձմեռային նստաշրջանում երկու հակահայկական բանաձևերի սպասվող քննարկմանը: Նրա խոսքով՝ հայկական կողմը կարողացածն անում է, պարզապես այստեղ կարևորվում…

Ռուբլու արժեզրկումը Հայաստանի տնտեսության վրա մեղմելու համար պետք է անցում կատարել բորսայական համակարգի

«Միջազգային վերջին զարգացումները ցույց են տալիս, որ աշխարհի նոր ազդեցության վերաբաժանումներ են տեղի ունենում, և նավթի գների նկատմամբ փոփոխությունները ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական հիմնավորումներ ունեն,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով աշխարհում նավթի և բենզինի գնանկման պատճառներին: Իսկ թե ինչով է պայմանավորված այն, որ այդ գնանկումը չի անդրադառնում…

Պարզաբանումը գոհացնում է այնքանով, որ հարցականի տակ չի դնում Ցեղասպանությունը

Հայաստանի արտաքին գործերի նախարարությաւնից «Ազատությանը» փոխանցեցին, որ Համայն Ռուսիո պատրիարքի սկանդալային հայտարարության վերաբերյալ պատրիարքարանի հրապարակած պարզաբանումից հետո պաշտոնական Երևանը լրացուցիչ մեկնաբանությունների կարիք չի տեսնում: Սուրբծննդյան հարցազրույցում պատրիարք Կիրիլի հայտարարությունը, թե Թուրքիայում քրիստոնյաներ չեն ոչնչացվել, վրդովմունք էր առաջացրել, ինչից հետո՝ երեկ երեկոյան լրատվամիջոցներով տարածվեց պատրիարքի մամլո քարտուղարի մեկնաբանությունը հայաստանյան լրատվամիջոցների համար: Ուշագրավ է, որ այդ հայտարարությունը…

Դժվար է Վահանի մասին խոսել անցյալով. Հրանտ Մարգարյան

Այսօր քաղաքական գործիչ, դաշնակցական Վահան Հովհաննիսյանի մահվան օրն է: Երևանի քաղաքային պանթեոնում, որտեղ ամփոփված է մեծանուն գործչի աճյունը, ընկերները, հարազատները և մտերիմները հարգանքի տուրք մատուցեցին նրա հիշատակին: Վահան Հովհաննիսյանին ճանաչող մարդիկ նրան նկարագրելիս միաբերան ասում են, որ նա օժտված էր բարձր մարդկային հատկանիշներով, հումորով, սուր ու ճկուն մտքով: «Կան մարդիկ, որոնք կարող են ֆիզիկապես հեռու…

ԿԲ-ն պետք է պայքարի ապօրինի փողերը դուրս բերելու դեմ

– Պարոն Մինասյան, Global Financial Integrity ամերիկյան հասարակական կազմակերպությունը, որը զբաղվում է կապիտալի անօրինական արտահոսքերի ուսումնասիրությամբ, զեկույց է հրապարակել, համաձայն որի՝ Հայաստանից վերջին 10 տարիներին անօրինական կերպով դուրս է բերվել 9,8 միլիարդ դոլար: Ի՞նչ է նշանակում այս երևույթը: – Պետք է բացվի, թե ինչ է նշանակում «անօրինական կերպով գումարի դուրսբերում» արտահայտությունը: Գումարի ծագո՞ւմն է ապօրինի,…

Հանրաքվեից հետո. ներքաղաքական հարցեր, անելիքներ

Ռ-Էվոլյուցիա Հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանը Դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական հանրաքվեն՝ անկախ դրա ընթացքից ու որակից, Հայաստանում ստեղծել է միանգամայն նոր քաղաքական իրավիճակ: Հայաստանն այսուհետ խորհրդարանական կառավարման կարգ ունեցող հանրապետություն է՝ դրանից բխող բոլոր դրական ու բացասական հետևանքներով: Իշխանության համար հանրաքվեի արդյունքը, իհարկե, հաղթանակ էր: Բայց այն հաղթանակ էր ոչ միայն՝ իշխանության,…

Մեկնարկեց ՀՅԴ 125-ամյակին նվիրված քայլերթը

Հանրապետության հրապարակից մեկնարկեց Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության 125 ամյակին նվիրված քայլերթը դեպի Ազատության հրապարակ: Երթի մասնակիցները շարժվեցին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենք, որտեղ տեղի է ունենալու կուսակցության 125 ամյակին նվիրված հանդիսություն: ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի խոսքով՝ սա ևս մեկ անգամ առիթ է հասարակությանն իրենց շուրջ համախմբելու, ցույց տալու, որ Դաշնակցությունը կազմավորման…

ՀՅԴ 125-ամյակի առիթով հոբելյանական միջոցառումներ տեղի ունեցան Եռաբլուրում եւ քաղաքային պանթեոնում

ՀՅԴ հիմնադրման 125-ամյակին նվիրված հերթական հոբելյանական միջոցառումն այսօր մեկնարկել է Եռաբլուր պանթեոնում: Հարյուրավոր քաղաքացիներ մեկտեղվել էին հերոսական բարձրունքում։ Ներկա էին նաեւ Դաշնակցության ղեկավար մարմինների ներկայացուցիչներ: Հայաստան ժամանած ՀՅԴ կառույցների պաշտոնական պատվիրակություններ՝ աշխարհի 30 երկրներից, ազատամարտիկներ եւ այլք։ Դաշնակցության երիտասարդական միության 125 անդամներ խորհրդանշական ֆլեշ մոբ կազմակերպեցին միջոցառման սկզբում: Նրանք եռագույնով ու ՀՅԴ դրոշներով մեկ րոպե…