Երիտասարդական

Ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդ

Այսօր, Ապրիլի 24-ի երեկոյան` Հանրապետության հրապարակից մեկնարկեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ՀՅԴ երիտասարդական եւ ուսանողական միությունների ավանդական ջահերով երթը` դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք: Երթին են միացել բազմահազար երիտասարդներ այլ քաղաքական ուժերից եւ քաղաքացիներ: Նախքան երթը, երիտասարդությանը ուղերձով դիմեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը: «Ամբողջ 100 տարի մեր նախնիները պայքարել են մեր նպատակների համար: Մենք քայլ…

Ջահերով երթ Ստեփանակերտում

Մարդկության անտարբեր հայացքի ներքո 1915-ին մորթվեց միլիոն ու կես հայ, տեղահանվեց , ցրվեց աշախարհով մեկ, դարձավ ցիրուցան, սակայն երբեք չկորցրեց իր ազատության իդեալը: Մեկ դար է արդեն, ինչ Թուրքիայի անողոք ձեռքով մորթված ժողովուրդը պահանջում է իր հանդեպ գործած մեծագույն հանցագործության արդար դատը: Մեկ դար է արդեն, ինչ հայն ազգովի պահանջատեր է… Հայ Յեղափոխական Դաշնակցության կողմից…

Ջահերով երթն այս տարի կմեկնարկի Հանրապետության հրապարակից` ապրիլի 24-ին

ՀՅԴ միություններն, ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես պատրաստվում են ավանդական դարձած ջահերով երթին: Երեւանում այն տեղի կունենա վաղն` ապրիլի 24-ին։ Նախապատրաստական աշխատանքն արդեն ավարտվել է: Այս տարի, բացառության կարգով, կազմակերպչական աշխատանքներին օժանդակել է նաեւ պետությունը: Երիտասարդները Ծիծեռնակաբերդ՝ հուշահամալիր են բարձրացնելու այն երկրների դրոշներով, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Այս տարի առաջին անգամ ջահերով երթին…

Ճնշելով Թուրքիային` հասնել պատմության հետ նրա առերեսմանը

Արդեն տեղեկացրել ենք, որ Թուրքիայի ԱԳ նախարարությունը քննադատել է Ավստրիայի խորհրդարանի կողմից ընդունված` Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը: Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է. «Ավստրիայի խորհրդարանը, իրավական և պատմական ճշմարտություններին հակադրվելով, թուրք ժողովրդի վրա հանցանք բարդելու իրավունք և գործառույթ չունի: Լավ իմացեք, որ Թուրքիան և թուրք ժողովուրդն իրենց պատմության դեմ զրպարտությունը չեն մոռանալու»: Yerkir.am-ի հետ զրույցում…

Կոնգրեսականը Երեւանում կմասնակցի ապրիլի 24-ի միջոցառմանը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աննա Էշուն հայտարարել է, որ կլինի ամերիկյան պատվիրակության կազմում, որը մասնակցելու է Երեւանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ կազմակերպվող միջոցառումներին: Այս մասին հաղորդում է Հայ Դատի Ամերիկայի հանձնախումբը: Աննա Էշուն հաստատել է իր մասնակցությունը պատվիրակության կազմում հաստատել է Քալիֆորնիայի Կուպերտինո քաղաքում հայկական Սուրբ Անդրեաս եկեղեցում իր ելույթի ժամանակ: Հայաստան այցելող…

Մամլոյ Հաղորդագրութիւն

Կազմակերպութեամբ Շուէտի ՀՅԴ «Նիկոլ Դուման» Երիտասարդական Միութեան, Հինգշաբթի 16 Ապրիլ 2015-ի յետմիջօրէին Սթոքհոլմի Բրիտանիոյ դեսպանատան առջեւ տեղի ունեցաւ բողոքի ցոյց մը, որուն աւարտին դեսպանի ներկայացուցիչին յանձնուեցաւ պահանջագիր մը: Ցոյցին իրենց մասնակցութիւնը բերին շուրջ 50 երիտասարդներ, որոնք իրենց պահանջատիրական կանչերով եւ լոզունքներով դժգոհութիւն կ’արտյայտէին Մեծն Բրիտանիոյ՝ Հայոց ցեղասպանութեան ժխտման քաղաքականութեան հանդէպ: Ցոյցի ընթացքին դաշնակցական երիտասարդները բարձրացուցին…

ԱՄՆ Նևադա նահանգը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Ապրիլի 14-ին ԱՄՆ Նևադա նահանգի Ներկայացուցիչների պալատն ու Սենատն ընդունել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Ինչպես հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, փաստաթղթում նահանգային խորհրդարանի անդամներն արձանագրում են 1915-1923թթ. Օսմանյան կայսրության կողմից հայերի նկատմամբ իրագործված ոճրագործությունն իբրև 20-րդ դարի առաջին ցեղասպանություն և կոչ են անում ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին ճանաչել պատմական իրողությունը: Նահանգային խորհրդարանի երկու…

Դաշնակցականների ցույցը՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան առջև

Այսօր ԱՄՆ դեսպանատան դիմաց էին հավաքվել ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության և ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության ներկայացուցիչները: Նրանք դեսպանատան աշխատակցին փոխանցեցին պահանջագիր, որում հորդորվում է ամերիկյան կառավարությանը՝ ճնշու, գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի վերջիս ընդունի Հայոց ցեղասպանությունը: Դեսպանատան աշխատակիցը վերցրեց պահանջագիրը և խոստացավ այն փոխանցել հասցեատիրոջը: yerkir.am ՀՅԴ Ուսանողական – Երիտասարդական Միութիւնները Խաղաղ Ցոյցեր Կատարեցին Միացեալ…

Եվրախորհրդարանը ապրիլի 24-ը հռչակեց Ցեղասպանության հիշատակի օր

Քիչ առաջ Եվրոպայի խորհրդարանը քվեարկության դրեց «Ապրիլի 24-ը ԵՄ-ում Ցեղասպանության հիշատակի օր հռչակելու մասին» բանաձևը: Բանաձեւը միաձայն ընդունվեց: Այս փաստաթղթով Եվրախորհրդարանը «Եղբայրության, համերաշխության եւ արդարության՝ եվրոպական արժեքների ոգով միանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակմանը»: Ըստ նախագածի, Եվրախորհրդարանը շնորհակալությունն է հայտնում բոլոր նրանց, ովքեր նպաստել են Հայոց ցեղասպանության ճանաչմանը, առաջարկում է Ցեղասպանության հիշատակի համաեվրոպական մեկ…

Ծիրանի ծառ եւ անմոռուկ Մօնթէվիտէոյի բուսաբանական այգիի մէջ

Նախաձեռնութեամբ ՀՅԴ Արմենիա Երիտասարդական միութեան, Ուրուկուահայ զոյգ վարժարաններու աշակերտներէն խումբ մը, Ապրիլ 14ին, յուզիջ արարողութեամբ մը, Բուսաբանական Այգիի մէջ, որպէս յարգանք մեր բիւրաւոր նահատակներուն և Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակին կատարւող ձեռնարկներու ծիրեն ներս, Ծիրանի ծառ մը տնկեցին և Անմոռուկ ծաղիկի սերմեր ցանեցին։ Ներկայ եղաւ և իր սրտի խօսքը փոխանցեց նաև Զբօսաշրջիկութեան նախարար Լիլիան Քէշիշեանը։ Երիտասարդական միութեան…