Երիտասարդական

Կորսիկայի ասամբլեան միաձայն Ցեղասպանության ճանաչման բանաձեւ է ընդունել

Կորսիկայի ասամբլեան միաձայն բանաձեւ է ընդունել, որով պահանջում է Թուրքիայի կողմից հայերի սպանդը ճանաչե որպես ցեղասպանություն։ Այդ մասին հայտնում է «France 3 Corse ViaStella» հեռուստաալիքը։ Բանաձեւի տեքստը փոխանցվելու է Ֆրանսիայի ԱԳՆ-ին, որպեսզի այն ուղարկվի Թուրքիայի կառավարությանը։ Բանաձեւի նախագիծը, որ ներկայացվել է տարածքային խորհրդական Ժան Բյանկուչիի կողմից, ստացել է տեղական ընտրովի ներկայացուցիչների լիակատար հավանությունը։ Նշենք, որ…

Հ.Յ.Դ. Երիտասարդականը` Երիտասարդ եւրոպական ընկերվարականներ կազմակերպութեան լիիրաւ անդամ

2015 թ. ապրիլի 9-12-ը Շուեցարիայի Վինտերտուր քաղաքում տեղի ունեցաւ Երիտասարդ եւրոպական ընկերվարականներ (Young European Socialists) կազմակերպութեան Ընդհանուր ժողովը։ Հ.Յ.Դ. Երիտասարդականը այդ ժողովին մասնակցեց երկու հոգանոց պատուիրակութեամբ՝ Արէն Քերթեշեան (Ֆրանսիա) և Սարինէ Աբրահամեան (Նիդերլանդներ)։ Ե.Ե.Ը. Ընդհանուր ժողովը կազմակերպութեան բարձրագոյն ժողովն է, որտեղ ներկայացւում է նիւթաբարոյական գործունէութեան հաշուետւութիւն, ճշտւում են կազմակերպութեան հետագայ անելիքները և ընտրւում է նոր…

ՀՅԴ երիտասարդները պահանջում են

Այսօր առավոտյան, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունների անդամները ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնից շարժվեցին դեպի Հայաստանում Գերմանիայի դեսպանատուն` պահանջելով ճանաչել և դատապարտել Ցեղասպանությունը: Դաշնակցական երիտասարդները պատրաստվում էին դեսպանի միջոցով նամակ-պահանջագիր հանձնել Գերմանիայի Դաշնային կառավարությանը և Բունդեսթագին, սակայն դեսպանատան ոչ մի աշխատակից չիջավ` պահանջագիրը վերցնելու: Դեսպանատան անվտանգության աշխատակիցը բողոքի ակցիայի մասնակիցներին տեղեկացրեց, որ դեսպանը…

Դաշնակցական երիտասարդների ցույցերը աշխարհի տարբեր երկրներում

Ցեղասպանության 100-րդ տարելիցին առիթով` աշխարհի տարբեր երկրներում գտնվող ՀՅԴ Երիտասարդական միությունների անդամները միաժամանակ ցույց էին կազմակերպել տվյալ երկրների բրիտանական դեսպանատների առջև: Դաշնակցականների ցույցը՝ Բեյրութում Բրիտանիայի դեսպանատան առջև Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի ծրագրերի շրջանակում Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան առջև ցույց էին կազմակերպել: Ցույց…

Կիպրոսի խորհրդարանը ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենք է ընդունել

Հայաստանը ողջունում է Կիպրոսի խորհրդարանի կողմից ապրիլի 2-ին ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքի միաձայն ընդունումը։ Սա խորհրդանշական իրադարձություն է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին։ Այս օրենքի ընդունմամբ Կիպրոսը կարևոր ներդրում կատարեց ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործում։

Դաշնակցականների բողոքի ակցիան

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան առջև Այսօր ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի ծրագրերի շրջանակում Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան առջև ցույց են կազմակերպել: Ցույցի մասնակիցները «Հայոց պատմությունը ծախու չէ», «Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը» և նմանատիպ գրությամբ պաստառներով ՀՅԴ «Արամ Մանուկյան» կենտրոնից շարժվեցին դեպի ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատուն: Դաշնակցական…

ՀՅԴ-ի պատասխանը վարչապետին

ՀՅԴ-ն չի ընդգրկվի հակակոռուպցիոն խորհրդի կազմում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը մարտի 31-ին նամակով դիմել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբահամյանին՝ ի պատասխան վարչապետի՝ ՀՅԴ-ին արված՝ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմում ընդգրվելու առաջարկության: Հիշեցնենք, որ խորհրդարանական խմբակցություններից դեռ միայն ԲՀԿ-ն է պատրաստակամություն հայտնել ներկայացուցիչ ունենալ այդ խորհրդում: Ստորեւ ներկայացնում ենք նամակը: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՊԱՐՈՆ…

Կոչ` Մեծ Բրիտանիային

2015-ի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցն է: Տարելիցի նախօրյակին Մեծ Բրիտանիան պարտավոր է բեռնաթափել իր խիղճը և բարոյական հաշվետվություն տալ հայ ժողովրդին: Իբրև Առաջին համաշխարհային պատերազմի աշխարհաքաղաքական հիմնական դերակատարներից մեկը՝ Բրիտանիան հայ ազգի Եղեռնի գլխավոր վկաներից է: Մինչ մեկուկես միլիոն հայեր ենթարկվում էին պետականորեն ծրագրված ու գործադրված Ցեղասպանության արհավիրքին, Բրիտանիան 1915-ի մայիսին դաշնակիցներ Ֆրանսիայի…

Ամերիկյան Վերմոնտի օրենսդիրները Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ են ընդունել

ԱՄՆ Վերմոնտ նահանգի օրենսդիր մարմինը մարտի 31-ին ընդունել է Հայոց ցեղասպանության հիշատակի բանաձև: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` բանաձևը թվագրված է H.C.R. 86: Այս տեղեկությունը հաստատվում է նաև Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջում տեղադրված գրառմամբ, ըստ որի` ամերիկահայերից նահանգային օրենսդիրների նիստին մասնակցել են հայտնի գրող Քրիս Բոհջալյանն ու Դանա Ուալրեթը: Դեռևս 2004թ. Վերմոնտի նահանգապետ Ջեյմս Դուգլասի համապատասխան…

Պռոշյանի գյուղապետի սպանությունից 2 տարի անց

նախաքննությունը դեռ շարունակվում է Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունից երկու տարի է անցել, սակայն դեպքը բացահայտված չէ: NEWS.am-ի հետ զրույցում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մելանյա Առուստամյանը նշեց, որ իրենք որեւէ տվյալի չեն տիրապետում: «Նախաքննությունը չի կասեցվել: Ես շարունակում եմ պնդել, որ նախաքննական մարմինը բավարար ջանասիրություն չի ցուցաբերում դեպքի բացահայտման ուղղությամբ»,- ասաց փաստաբանը:…