Երիտասարդական

Բողոքի ակցիա՝ ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի

Այսօր, Փետրվարի 6-ին Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը դեմ «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը բողոքի երթ անցկացրեց Կառավարության 3–րդ շենքի դիմաց՝ «Նվաճիր իրավունքդ» խորագրով։ Մասնակցում էին մեծ թվով քաղաքացիներ։ Ակցիայի մասնակիցները բարձրախոսով Կրթության եւ գիտության նախարարին կոչ արեցին ուսուցիչների աշխատավարձերից ստիպողաբար չգանձել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգով նախատեսված 5% գումարը, քանի դեռ ուժի մեջ է Սահմանադրական դատարանի որոշումը,…

«Ո’չ» կեղծավոր քաղաքականությանը. Մինսկի խմբի համանախագահներին Երեւանում դիմավորեցին բողոքի ակցիայով

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական եւ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունների անդամները փետրվարի 5-ին, ժամը 11։30-ից հավաքվել են ԱԳՆ շենքի մոտ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցի կապակցությամբ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու հրադադարի խախտման դեպքերի վերաբերյալ համանախագահների չեզոք դիրքորոշման դեմ։ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովին, Ջեյմս Ուորլիքին ու Ժակ Ֆորին, նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին…

Դաշնակցական երիտասարդները բողոքում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դիրքորոշման դեմ

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական եւ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունները բողոքի ցույց են կազմակերպում, որի ընթացքում իրենց բողոքի ձայնն են բարձրացնելու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների` հրադադարի խախտման համար Ղարաբաղյան հակամարտության կողմերին հավասարապես մեղադրելու դիրքորոշման դեմ: Նրանք հայտարարություն են տարածել, որը ներկայացնում ենք ստորեւ: Վերջերս հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող միջադեպերը և դրանց վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերաբերմունքն…

Հ.Յ.Դ. երիտասարդականի այցելութիւնը ԸԵՄՄ-ի գրասենեակ

Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի կազմակերպմամբ Հ.Յ.Դ. Երիտասարդականի երկու ներկայացուցիչներ թուակնիս յունուարի 17-ին այցելեցին Ընկերվարական Երիտասարդների Միջազգային Միութեան գրասնեակ` Վիեննայում (International Union Of Socialist Youth)։ Հ.Յ.Դ. Երիտասարդականի ներկայացուցիչներն էին Կարապետ Շադոյեանը` Աւստրիայից և Սերժ Տէր-Յակոբեանը` Գերմանիայից։ Ը.Ե.Մ.Մ.-ից հանդիպմանը ներկայ գտնուեց քարտուղարութեան անդամ և ծրագրերի կառավարիչ` Ռոսիօ Սերուերան։ Հանդիպմանը քննարկուեցին 2014 թ. փետրուարին կայանալիք Համաշխարհային համագումարի և…

Կեղծ թեզ, թե հունվարի 18-ի հանրահավաքը արվում է Քոչարյանի համար

Գեղամ Մանուկյանը, դիմելով «Ընդդեմ կենսաթոշակային 5 տոկոս պարտադիր վճարի» նախաձեռնության խմբի անդամներին, գրել է. «Սիրելի խմբակիցներ։ Այս երկու օրը նկատում եմ լավ մշակված սցենար, որի նպատակը արդեն մի քանի ամիս շարունակվող եւ համահայաստանյան տարածում ստացած շարժումը թուլացնելն ու ջլատելն է։ Հրապարկ է նետվում, մի շարք վայ-լրատվամիջոցներով էլ տարածվում է մի կեղծ թեզ, թե հունվարի 18-ի…

«Նիկոլ Աղբալյան» միության կոչը ուսանողներին եւ երիտասարդներին

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է. Հարգելի՛ քաղաքացիներ, դեկտեմբերի 17-ին ԱԺ 4 խմբակցությունները դիմելու են Սահմանադրական դատարան, որտեղ վիճարկվելու է «Պարտադիր կուտակային կենսաթոշակների» ՀՀ օրենքի մի շարք դրույթներ` Սահմանադրական դատարանի կողմից հակասահմանադրական ճանաչելու հարցը: Միևնույն ժամանակ Սահմանադրական դատարան է ներկայացվելու 2014 թվականի հունվարի 1-ից օրենքի գործադրումը կասեցնելու միջնորդություն: Դիմումը…

Պիտի ստիպենք, որ օրենքը կասեցվի

Հայաստանի Հանրապետությունը միապետություն չէ, այլ Սահմանադրական պետություն։ “Պիտի ստիպենք, որ օրենքը կասեցվի”,¬հայտարարել են “Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարների” նախաձեռնության անդամները, ովքեր դեկտեմբերի 17-ին, ժամը 12:30-ին հավաքվելու են Ազատության հրապարակում։ Նախաձեռնողները նշել են, որ Սահմանադրական դատարանը վերջնակետ չէ, միայն դատական համակարգի միջոցով չէ, որ հարցը պետք է լուծվի: Երիտասարդները չեն բացառում, որ կարող են դիմել նաեւ…

Ընդդեմ Դավութօղլուի ակցիան հասավ իր նպատակին

Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուի դեմ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության կազմակերպած երեկվա ակցիան հասավ իր նպատակին,- ասաց ՆԱՈՒՄ-ի վարչության ատենապետ Գերասիմ Վարդանյանը` նշելով, որ դրա վառ ապացույցը թուրքական և համաշխարհային ԶԼՄ-ների արձագանքն էր: Վարդանյանի խոսքով` Դավութօղլուն հյուրանոցի հետնամուտքից դուրս եկավ` վախենալով առճակատման դուրս գալ այն ժողովրդի երիտասարդ ներկայացուցիչների հետ, որին կոտորել են իր ազգակիցները: «Քանի դեռ…

Թուրքիան ապացուցեց, որ վախկոտ է. Դավութօղլուն հետնամուտքով մտավ հյուրանոց

Առավոտից «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մոտ հավաքված՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի այցի առնչությամբ բողոքի ակցիա իրականացնող եւ Ցեղասպանության ճանաչումը պահանջող՝ ՀՅԴ երիտասարդական միության, «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության եւ ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության անդամներն այդպես էլ չտեսան Դավութօղլուին, որը Հայաստան է ժամանել՝ Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդի նիստին մասնակցելու նպատակով։ Պարզվեց՝ Դավութօղլուն հետնամուտքից է մտել հյուրանոց, որտեղ…

«Նիկոլ Աղբալյան»ը Դավութօղլուին ցույցերով կդիմավորի

Դեկտեմբերի 12-ին Սևծովյան տնտեսական կազմակերպության հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու նպաակով Հայաստան Է ժամանելու Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Այցի կապակցությամբ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական և երիտասարդական միությունները նախաձեռնում են բողոքի ցույց Թուրքիաին և համաաշխառհային հանրությանը հիշեցնելու, որ մենք պահանջում ենք ճանաչում և հատուցում: ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական և երիտասարդական միությունները այս ցույցով իրենց բողոքն են արտահայտում՝ ասելով…