
Սեպտեմբերի 25-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի հայազգի պատգամավոր, Բերիո թեմի Ազգային Առաջնորդարանի խոսնակ Ժիրայր Ռեիսյանին: Ողջունելով հյուրին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորել է Սիրիայում հայ համայնքի անվտանգությանն ու պահպանմանն ուղղված նրա ջանքերը: Ժիրայր Ռեիսյանը շնորհակալություն է հայտնել բարձր գնահատանքի համար և նշել, որ Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը կարևոր հարթակ…














