Հիմնարկներ

Գլենդելի քաղխորհրդի ընտրություններում հաղթել են Հայ Դատի հանձնախմբի թեկնածուները

Գլենդելում ապրիլի 7-ին տեղի են ունեցել ընտրություններ մի շարք պաշտոնների համար, որոնց արդյունքում, նախնական տվյալներով, հաղթել են Գլենդելի Հայ Դատի հանձնախմբի զորակցությունն ստացած թեկնածուները. տեղեկացնում է Asbarez-ը: Գլենդելի քաղխորհրդի երկու տեղերի համար պայքարող թեկնածուներից հաղթել են Վարդան Կարապետյանը՝ 6507 ձայն, և Փոլա Դիվայնը՝ 8246 ձայնով: Գլենդելի Կրթական միացյալ խորհրդում ընտրվել են Նաիրի Նահապետյանը՝ 9195 ձայնով,…

Կոլորադոյի Բոուլդեր քաղաքը ապրիլի 24-ը կճանաչի որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր

Կոլորադոյի Բոուլդեր քաղաքը ապրիլի 24-ը կճանաչի որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր։ Այս մասին փոխանցում է Daily Camera-ն։ Քաղաքային խորհրդի անդամ Ջորջ Քարաքեհյանը երեքշաբթի քաղխորհրդի հանդիպումը բացել է հաջակցություն Հիշատակի օրվա բանաձևի ընթերցմամբ։ Նշվում է, որ Հիշատակի օրը կճանաչվի նաև նահանգի մակարդակով։ Նշվում է, որ Եվրոպայում ցեղասպանության արդարացմանն ուղղված «Ո՞վ է այսօր խոսում հայերի բնաջնջման մասին»…

100 Տարիէ Ի Վեր Պայքարի Երթը Կը Շարունակուի

Լիբանանեան Հասարակութեան Ուշադրութիւնը Սեւեռուած` Դաշնակցական Երիտասարդութեան Ինքնաշարժներով Երթին Վրայ Կազմակերպութեամբ ՀՅԴ Լիբանանի երիտասարդական միութեան, երէկ` չորեքշաբթի, 1 ապրիլին, Հայոց ցեղասպանութեան 100-ամեակին առիթով տեղի ունեցաւ ինքնաշարժներով երթ` Պուրճ Համուտէն մինչեւ Ժիպէյլ: «100 տարիէ ի վեր պայքարի երթը կը շարունակուի». այս էր նշանաբանը ինքնաշարժներով երթին, որուն իրենց մասնակցութիւնը բերին մեծ թիւով երիտասարդներ եւ հայորդիներ: Կէսօրէ ետք ժամը…

Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված պուրակի հիմնադրում Բերձոր քաղաքում

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 29-ին ներկա է գտնվել Բերձոր քաղաքում Երեւանի պետական համալսարանի նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պուրակի հիմնադրմանը: Երկրի ղեկավարը հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների, հայկական երկու հանրապետությունների մայր բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների եւ ուսանողների հետ մասնակցել է այնտեղ կազմակերպված ծառատունկին: Նախագահը կարեւորել է նման պուրակի առկայությունն Արցախում եւ նշել, որ դա…

Իսպանիայի Պինտո քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իսպանիայի Պինտո քաղաքի քաղաքապետարանի լիագումար նիստը մարտի 26-ին միաձայն պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Որոշման մեջ մասնավորապես ասվում է. «Պինտոյի քաղաքապետարանի լիագումար նիստը միաձայն հաստատում է Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը և դատապարտում օսմանյան թուրքերի կողմից մարդկության դեմ իրականացված հանցագործությունները: Այս տարի լրանում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության 100 տարին, որի ընթացքում սպանվեցին 1.5 մլն քաղաքացիներ,…

Պոլսո Հայոց Պատրիարքարանը դժվարեցնում է կրոնափոխ հայերի կրոնափոխության գործընթացը

Թուրքիայում նկատվում է կրոնափոխ հայերի զարթոնք՝ վերադարձ դեպի հայկական արմատները, որը բնականաբար, կատարվում է կրոնադարձության ճանապարհով՝ մկրտության միջոցով: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը: Միաժամանակ նա նշեց, որ Թուրքիայի հայերը, ովքեր խոսում են իրենց ինքնության մասին, դիմում են եկեղեցի մկրտության համար՝ վտանգի տակ են դնում իրենց բարեկեցությունը, աշխատանքը, ունեցվածքը,…

Երեկ իրեն ընդդիմություն հռչակած քաղաքական ուժը դեմ է մի բանի, որը վերահսկելու է կառավարությանը

Այսօր ԱԺ նիստում քննարկվում էր ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը, որի համաձայն` նախատեսվում է ստեղծել բյուջետային գրասենյակ, որը զբավելու է բյուջեի ելքերի ու մուտքերի վերաբերյալ տեղեկատվության ուսումնասիրմամբ` այդ տեղեկատվությունը տրամադրելով պատգամավորներին: Հարակից զեկուցող` ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ բյուջետային վերահսկողության շրջանակում բյուջետային գրասենյակի դերակատարումն էլ ավելի բարձր մակարդակի վրա կդրվի: «Հետայսու…

Նստացույց ԱՄՆ-ում` Թուրքիայի հյուպատոսարանի առջեւ

Մարտի 21-ին ԱՄՆ-ում Հայ Յեղափոխական Դաշնակցության պատանեկան միության անդամները հավաքվել են Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսարանի շենքի մոտ՝ հեղափոխական երգեր երգելու եւ Հայոց պատմությունը հիշելու համար. «Ավելի քան 100 երիտասարդ էր հավաքվել Թուրքիայի հյուպատոսարանի մոտ, որտեղ նրանք երգել են մեր ֆիդայիների երգած հայրենասիրական երգերը»,- ասված է ԱՄՆ Հայ երիտասարդների դաշնության ֆեյսբուքյան էջում։

Եվրանեսթում ընդունվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ բանաձևը

ՀՀ Ազգային ժողովում ընթացող «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում քվեարկության դրվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ բանաձևը: Ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող հատուկ բանաձևն ընդունվեց 33 կողմ, 4 դեմ, 0 ձեռնպահ ձայներով, որին հաջորդեցին ծափահարությունները: Մինչ բանաձևի քվեարկությունը ելույթ ունեցող պատվիրակները կարևորեցին բանաձևի ընդունումը` նշելով, որ հարկավոր է քայլեր ձեռնարկել, որպեսզի նման ոճրագործություններն այլևս չկրկնվեն:

ԱՄՆ-ում ստորագրահավաք է սկսվել Օբամային եւ կոնգրեսին ուղղված Ցեղասպանությունը ճանաչելու կոչով

ԱՄՆ Արևելյան շրջանի ՀՅԴ Հայկական երիտասարդական միությունը (Armenian Youth Federation – AYF) օնլայն ստորագրահավաք է սկսել` հորդորելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և Կոնգրեսի անդամներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «2015 թվականի ապրիլի 24-ին նշվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Միացեք մեզ և կոչ արեք ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ու Կոնգրեսի անդամներին ոգեկոչել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը` վերահաստատելով…