Հիմնարկներ

Դաշնակցութեան 127-րդ տարեդարձը Գահիրէի Մէջ

Աննախընթաց մեծ թիւով համակիրներու, հիւրերու եւ կուսակցականներու ներկայութեան, ՀՅԴ 127-ամեակը պատշաճ շուքով նշուեցաւ Գահիրէի մէջ Ուրբաթ, 16 Փետրուարի երեկոյեան Հելիոպոլսոյ «Յուսաբեր» ակումբի «Լ. Եւ Ս. Գարագաշեան» սրահին մէջ, կազմակերպութեամբ տեղւոյն մարմինին։ Արդարեւ, ինչպէս տասնամեակներու աւանդութիւնն է, Դաշնակցութեան Օրը հարիսայի հիւրասիրութիւն կը կատարուի, ի յիշատակ Խրիմեան հայրիկի հռչակաւոր պատգամին։ Հանդիսութեան ներկայ էին Եգիպտոսի Հայոց թեմի առաջնորդ…

Լիբանանի նախագահը ժամանեց Հայաստան

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր պաշտոնական այցով Հայաստան ժամանեց Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունը: Զվարթնոց օդանավակայանում նախագահի պատվիրակությանը դիմավորեց Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Լիբանանի նախագահի պատվիրակության կազմում են երկրի ներքին գործերի նախարար Նուհադ ալ-Մաշնուքը, արտգործնախարար Ջեբրան Բասիլը, արդյունաբերության նախարար Հուսեյն Հաջ Հասանը, զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանը, կաշառակերության դեմ պաշքարի պետական նախարար Նիկոլա…

Արամ Մանուկյանի արձանի հարցը որոշվեց

Ձայների` 43 կողմ, 12 դեմ հարաբերակցությամբ Երեւանի քաղաքապետարանի ավագանու նիստում ընդունվեց Արամ Մանուկյանի արձանի տեղադրման որոշումը՝ ըստ Դավիթ Մինասյանի էսքիզի: Խմբակցություններից «Երկիր ծիրանի»-ն հայտնեց, որ չի մասնակցելու քվեարկությանը: «Ելք» խմբակցությունը հայտնեց, որ դեմ է քվեարկելու՝ պատճառաբանելով, որ մրցույթն անցկացվել է անարդար, Դավիթ Մինասյանի էսքիզը ներկայացված չի եղել մրցույթին: Ի պատասխան «Ելք»-ի մեղադրանքի, փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը…

Ռեյտինգային ընտրակարգը չի կարող պատճառ դառնալ «ՀՀԿ-ՀՅԴ» համագործակցության հուշագիրը չեղյալ հայտարարելու

Ռեյտինգային ընտրակարգը չի կարող պատճառ դառնալ «ՀՀԿ-ՀՅԴ» համագործակցության հուշագիրը չեղյալ հայտարարելու. ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով այն հարցին, թե տեղին են այն դիտարկումները, թե ռեյտինգային ընտրակարգի շուրջ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև տարաձայնություններ կան, և հնարավո՞ր է՝ այն դառնա կոալիցիոն գործընկերների քաղաքական ապահարզանի պատճառ: «Բանակցությունների փուլում սեպարատ…

Մարզային օրագիր. անգլերենի ակումբներ` ուսուցման որակի բարձրացմանը միտված

ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի թիվ 8 հիմնական դպրոցում տեղի է ունեցել Միացյալ Թագավորության Կառավարության հովանավորությամբ և Բրիտանական խորհրդի կողմից իրականացվելիք «Փոփոխության սերունդ» կրթական ծրագրի շրջանակներում ստեղծված անգլերենի ակումբի պաշտոնական բացման արարողությանը, որին ներկա են գտնվել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը, Կոտայքի մարզպետարանի և Բրիտանական խորհրդի ներկայացուցիչներ: Ներկաներին…

Երկու հայկական պետությունների մշակույթի նախարարությունների միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Փետրվարի 3-ին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի՝ Արցախ կատարած այցի շրջանակում ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության և ՀՀ մշակույթի նախարարության միջև ստորագրվեց պատմամշակութային ժառանգության պահպանության բնագավառում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր: Հուշագիրը կարևորվում է մասնագիտական փորձի փոխանակումը և մեթոդական օժանդակությունը, համագործակցությունը պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, պահպանության, ուսումնասիրման ոլորտներում, Արցախի Հանրապետության պատմամշակութային…

Արցախի ԱԺ-ն հաստատել է Ղարաբաղյան շարժման 30 ամյակի տարբերանշանը

Արցախի խորհրդարանում Աշոտ Ղուլյանի նախագահությամբ հունվարի 24-ին տեղի է ունեցել արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ Ղարաբաղյան շարժման 30-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում ներկայացվել է 30 ամյակին նվիրված միջոցառումների ծրագրի հիմնական ուղղությունները և ամփոփվել են տարբերանշանի (լոգոյի) մրցույթի արդյունքները: Բացելով նիստը՝ Աշոտ Ղուլյանը նշել է, որ արդեն իսկ տրվել է միջոցառումների…

Սիրիահայերը նույնպես անհանգստացած են

Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանի խոսքով՝ ինչպես բոլոր սիրիացիները, այնպես էլ սիրիահայերը անհանգստացած են Աֆրինում թուրքական զինուժի գործողություններից: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ ընդհանրապես Սիրիայի հետ ցանկացած հարց, որ մտահոգում է սիրիացիներին, մտահոգում է նաև այստեղ ապրող հայերին: «Այսօր Հալեպից ոչ շատ հեռու գտնվող Աֆրինի շրջանը բռնության է ենթարկված, և այսօր պաշտոնապես Սիրիան…

ՀՅԴ-ն պաշտոնական հանդիպում կունենա Արմեն Սարգսյանի հետ

ՀՀԿ-ն նախագահի շատ հետաքրքիր թեկնածություն է առաջադրել, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։ Նա ընդգծեց, որ Արմեն Սարգսյանը հետաքրքիր մարդ է իր մարդկային և պրոֆեսիոնալ որակների առումով։ «Չգիտեմ՝ մեզ համար առավելություն է, թե` թերություն երկար ժամանակ իր՝ Հայաստանում ապրած չլինելը։ Հաճախ շեշտվում է անկուսակցական լինելը, որը որպես անհրաժեշտություն է շեշտվում,…

ԱԺ-ն ընդունեց եզդիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարությունը

ՀՀ Ազգային ժողովն այսօր 91 կողմ, 1 ձեռնպահ ձայներով ընդունեց ԱԺ 4 խմբակցությունների կողմից հեղինակված «Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ 2014 թվականին իրականացված ցեղասպանության դատապարտման մասին» հայտարարության նախագիծը: