
Արցախի հանրային հեռուստատեսության «Մենք» հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը

Այսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ Վահան Հովհաննիսյանի «Մայրամուտ, որը հարկավոր է կասեցնել» գրքի շնորհանդեսը: Գիրքը լույս է տեսել yerkir.am կայքի և ՀՅԴ Երևանի «Կոմիտաս» կոմիտեի նախաձեռնությամբ: Երկլեզու գրքում /հայերեն, ռուսերեն/ զետեղված է Հովհաննիսյանի համանուն խորագրով հոդվածաշարը` 4 մասից բաղկացած: Գրքի շնորհանդեսին ներկա էին Հովհաննիսյանի մայրն ու տղան, հարազատները, կուսակից և ոչ կուսակից…

Այսօր ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Լիչին: Արմեն Ռուստամյանի խոսքով՝ դեսպանը ցանկություն է հայտնել հանդիպելու, քանի որ ցանկանում էր լսել ՀՅԴ տեսակետը՝ կապված սահմանադրական և ընտրական բարեփոխումների գործընթացի հետ: «Քննարկում է տեղի ունեցել, տեսակետներ են փոխանակվել բարեփոխումների վերաբերյալ եվրոպական միջազգային փորձի…

Հայաստանում հարկավոր է հստակեցնել հանրապետական հանրաքվեների կարգը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ մեկնաբանելով «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: ՀՅԴ խմբակցության պատգամավորների եւ «Ժառանգություն»-ից պատգամավոր Թեւան Պողոսյանի կազմած փոփոխությունների նախագիծն առաջարկում է հստակեցնել հանրաքվեներին մասնակցության, քվեարկողների ցուցակների կազմման եւ արդյունքների հրապարակման կարգերը: «Մենք առաջարկում ենք հանրապետական հանրաքվեների ժամանակ կիրառել…

Կը Հաստատէ ՀՅԴ Բիւրոյի Անդամ Բենիամին Պչաքճեան Վերջերս Հալէպէն հասած տեղեկութիւնները համայն հայութեան մօտ սկսած են յաւելեալ մտահոգութիւն պատճառել: Պատերազմական գործողութիւնները եւ կենցաղային ծանր պայմանները Հալէպի ներկային ու ապագային համար հարցականներու դուռ կը բանան եւ անհանգստութիւն կը պատճառեն: Այս բոլորին մասին խօսելու նպատակով երեքշաբթի, 12 մայիս 2015-ին «Ազդակ» եւ «Վանայ ձայն» կատարեցին միացեալ հարցազրոյց մը…

Մայիսի 10-ին, «Սիմոն Վրացյան» կենտրոնում ՀՅԴ Գերագույն մարմինը կազմակերպել էր հանդիպում դաշնակցական մոտ 30 համայնքապետերի հետ: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը ներկայացրեց ներքաղաքական վերջին զարգացումները, երկրի առջև ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերները, կուսակցության հիմնական առաջնահերթությունները, խոսեց ժողովրդի հետ բաց, սրտացավ աշխատելու` համայնքապետերի պարտավորության ու պատասխանատվության, հաջորդ տարի կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին այսօրվանից նախապատրաստվելու անհրաժեշտության,…

Արցախում է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը Մայիսյան Եռատոնի կապակցությամբ այսօր՝ մայիսի 9-ին, Արցախ է ժամանել ու Ստեփանակերտի Հուշահամալիրում զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողին հարգանքի իր տուրքն է մատուցել ՀՅԴ Բուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Aparaj.am-ի հետ ունեցած զրույցի ընթացքում Հրանտ Մարգարյանը նշեց. «Մենք հաղթել ենք Արցախյան պատերազմում, ու մեր հաղթանակը պետք է կարողանանք միջազգայնորեն ամրագրել:…

Այսօր ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերով գրասենյակի ղեկավար, ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը եւ ՀՅԴ Գերագույն մարմնի ներակայացուցիչ Աղվան Վարդանյանը «Սիմոն Վրացյան» կենտրոնում հանդիպեցին Եվրոպական սոցիալիստների կուսակցության (PES) գլխավոր քարտուղարի տեղակալ Ջակոմ Ֆիլիբեքի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Դաշնակցության և ԵՍԿ-ի միջև համագործակցության վերաբերյալ գործնական հարցեր: Երկուստեք կարևորվեց երկու…

Ընկերվար երիտասարդների միջազգային միության համաշխարհային խորհրդի ժողովին (IUSY World Council) մասնակցելու համար Երևան են ժամանել աշխարհի շուրջ 60 երկրների 160 երիտասարդ սոցիալիստներ: Այս մասին մայիսի 8-ին լրագրողներին տեղեկացրեց ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակի պատասխանատու Սարգիս Մկրտչյանը: «Մենք գրեթե մեկ ու կես տարի առաջ դիմում էինք ներկաայցրել, որպեսզի 2015 թ. այս ժողովը հյուրընկալենք Հայաստանում: Հայոց ցեղասպանության 100-րդ…

ՀՅԴ-ն՝ Սահմանադրության մասին Նոր Սահմանադրության նախագիծը ամենայն հավանականությամբ պատրաստ կլինի մայիսին։ Այս մասին այսօր, մայիսի 8-ին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։ Լինելու է արդյոք այդ նախագծում ՀՅԴ առաջարկը, դեռեւս հայտնի չէ, սակայն ամենայն հավանականությամբ երկրի ղեկավարությունը հակված չէ կիսանախագահական կամ առավել եւս նախագահական համակարգի պահպանմանը, հավելեց նա։…