
ՀՅԴ Հայ դատի գրասենյակի քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը անհրաժեշտ է համարում, որ հայությունը սահմանի պահանջները, որոնք դրվելու են Թուրքիայի առջև պատասխանատվության կանչելիս: Այս մասին քաղաքական գործիչը հայտնեց ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից «Աշխարհն առանց ցեղասպանությունների» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ: «Ցեղասպանության դեմ ՄԱԿ-ի 1948 թվականի կոնվենցիան կարևոր քայլ է ցեղասպանությունների կանխարգելման ու մեղավորներին պատասխանատվության կանչելու համար:…















