Հ.Յ.Դ. Բիւրօ

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Կանադայի խորհրդարանի անդամ Ստեֆան Դիոնին

Սեպտեմբերի 24-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Կանադայի խորհրդարանի անդամ Ստեֆան Դիոնին և Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանին: Հանդիպման ընթացքում նախարարը հյուրերին ծանոթացրեց Սփյուռքի նախարարության կատարած աշխատանքներին, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ կազմակերպվող միջոցառումներին: Կանադայի խորհրդարանի անդամ Ստեֆան Դիոնը բարձր գնահատեց ՀՀ սփյուռքի նախարար…

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանի հանդիպումը Ընկերվար Միջազգայնականի նախագահ Ճորճ (Եորղոս) Փափանդրէուի հետ

ԵՐԵՒԱՆ (ՀՅԴ մամլոյ դիւան, 2013թ. սեպտեմբեր 19) – Սեպտեմբերի 17-ին, ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեան Աթէնքում հանդիպեց Ընկերվար Միջազգայնականի նախագահ, Յունաստանի ՓԱՍՈՔ կուսակցութեան նախկին ղեկավար եւ երկրի նախկին վարչապետ Ճորճ (Եորղոս) Փափանդրէուի հետ։ Արծարծուցծ հարցերն էին ֆինանսական տագնապի ազդեցութիւնը աւելի լայն տարածաշրջանին վրայ, Ընկերվար Միջազգայնականի շրջանակներում հասարակաց հետաքրքրութիւն ներկայացնող հարցեր եւ Կովկասում ու Մերձաւոր Արեւելքում…

Մայրամուտ, որը հարկավոր է կասեցնել (մաս IX)

Բնութագիր 11-րդ դարի առաջին կեսին Արաբական խալիֆայությունում ապրում էր մի բժիշկ, համատեղության կարգով` ստրկավաճառության բնագավառի մասնագետ` Իբն Բութլան անունով: Նա իրենից հետո բավականին հետաքրքիր խրատական գիրք է թողել լավ ստրուկ գնելու կանոնների մասին: Դրանում մանրամասն նկարագրված են տարբեր ազգերից սերող ստրկուհիների եւ ստրուկների դրական ու բացասական հատկանիշները: Այդ աշխատության` ստորեւ ներկայացված հատվածն, անկասկած, կհետաքրքրի մեր…

Միացէք «Հակաբոյկոտ»-ի Շարժմանը

Իրանի տնտեսագէտների, իրաւաբանների եւ լրատւամիջոցների տնօրէնների ներկայացրած բանաձեւը՝ ուղղւած գործակիցներին աշխարհում «Հակաբոյկոտ» կոչւող շարժմանը միացած Իրանի շուրջ 82 տնտեսագէտներ, 34 իրաւաբաններ, 39 լրատւամիջոցների խմբագիրներ եւ տնօրէններ կոչով դիմել են աշխարհի իրենց գործընկերներին՝ միանալու Իրանի դէմ կիրառւող պատժամիջոցների վերացման օգտին: Ըստ «Ֆարարու» կայքէջի՝ Իրանի հեղինակաւոր մտաւորականների այս կոչն ուղղւած է աշխարհի միւս հեղինակաւոր քաղաքական, հասարակական եւ…

Մարիօ Նալպանտեան Դասախօսեց Ուրուկուէյի ԼԻՊԷՐ ՍԵՐԵՆԻ-ի Անուան Հիմնադրամի Կեդրոնէն Ներս

Ուրուկուէյի հանրայայտ քաղաքական գործիչ ԼԻՊԷՐ ՍԵՐԵՆԻ-ի անուան Հիմնադրամի կեդրոնը, Սեպտեմբեր 12-ին հրաուիրած էր ՀՅԴ Բիւոյի անդամ և ՄիջԸնկերվարականի փոխ նախագահ ընկ. Մարիօ Նալպանտեանը, դասախօսութիւն մը տալու “Հարաւային Կովկասի ներկայ իրավիճակը և ապագայի մարտահրաուերներ” նիւթով։ Դասախօսութեան ներկայ էին, հիմնարկութեան տնօրէն Ակուստին Գանսանի, իշխող Լայն Ճակատ Կուսակցութեան նախագահ Տիկ. Մոնիգա Սավիէր, նո յն կուսակցութեան ծերակոյտի անդամներէն եւ…

Մենք հրաշալի տարբերում ենք, որտեղ է իշխանությունը, որտեղ` հայրենիքն ու պետականությունը

Եթե մինչեւ Սեպտեմբերի 3-ը բոլորի ուշադրության կենտրոնում ներքաղաքական եւ ավելի շատ քաղաքային խնդիրներն էին, քաղաքացիական խմբերի ակտիվ մասնակցությամբ, ապա սեպտեմբերի 3-ից հետո իրավիճակը կտրուկ փոխվեց : Հիմա բոլոր քննարկումների առանցքում Հայաստանի` մաքսային միությանը միանալու որոշումն է: Ինչ ենք մենք ստանում սրանից, ինչ են մտածում քաղաքական ուժերը: Երկրի հարցը ծրագրի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ…

Որպեսզի նման որոշումներ չկայացվեն, պետք է ունենանք ժողովրդի կողմից ընտրված իշխանություն

Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշումը չի նշանակում, որ Հայաստանը լքել է Եվրոպական վեկտորը եւ վերադարձել՝ Խորհրդային միություն, այս մասին, այսօր, սեպտեմբերի 6-ին, «Նոյյան տապան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Ըստ նրա` ոչ այնքան որոշումն է սխալ, որքան այդ որոշումը կայացնելու ձևը:…

ՀՅԴ ԳՄ նախաձեռնությամբ` հանդիպում – քննարկում Կիրո Մանոյանի հետ եւ «Ընդհատված մանկություն» ֆիլմի ցուցադրություն

Սպտեմբերի 2-ից մեկնարկած` Արցախի Հանրապետության Անկախությանը նվիրված` ՀՅԴ Գերագույն Մարմնի կողմից կազմակերպված միջոցառումների շրջանակում այսօր` սեպտեմբերի 6-ին` ժամը 19:30-ին, Հյուսիսային պողոտայի սկզբնամասում (Աբովյան փողոցին հարող կողմից) կանցկացվի «Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացը Հայ Դատի աշխատանքներում» խորագրով հանդիպում-քննարկում ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանի հետ: Քննարկումից հետո կցուցադրվի երիտասարդ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Ընդհատված…

Մայրամուտ, որը հարկավոր է կասեցնել (մաս VII)

Վերնախավի մասին (շարունակություն) Հիշո՞ւմ եք` անցյալ անգամ հիշատակեցի, իմ կարծիքով, գլխավոր տարբերությունը իրական եւ կեղծ վերնախավերի միջեւ: Իրական վերնախավն ունակ է կամավոր զիջելու եւ մի կողմ քաշվելու (ընդգծում եմ` կամավոր), եթե դա պահանջում են բարձրագույն շահերը, մինչդեռ կեղծ վերնախավը իշխանությանը կառչում է ատամներով ու մագիլներով, ամեն գնով, բոլոր հանգամանքներում: Եվ այստեղ կարեւոր եզրակացության ենք հանգում`…