
ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի հարցազրույց yerkir.am-ին – Պարոն Հովհաննիսյան, վերջին օրերին մամուլը ողողված է Ձեր դեսպան նշանակվելու լուրերով: Նշվում է նույնիսկ երկիրը՝ Գերմանիան: – Ինչպես հաճախ է պատահում մեր իրականության մեջ, ցանկացած լուր կամ նորություն որոշ լրատվամիջոցներ արհեստականորեն վերածում են սկանդալային ինտրիգի, հաղորդելով դրան սենսացիոն բնույթ: Անցած օրերին ես հետաքրքրությամբ էի ծանոթանում տարատեսակ մեկնաբանություններին,…













