Հ.Յ.Դ. Բիւրօ

Ընկերնե՞ր, թե՞ եղբայրներ

Հիշո՞ւմ եք խորհրդային ժամանակների հին անեկդոտը. մի երևանցի (թբիլիսցի, վարշավացի, պրահացի, ռիգացի` կախված այն բանից, թե որտեղ են պատմում) տղա մոտենում է հորը և հարցնում. «Հայրի’կ, պատմության ուսուցիչն ասում է, որ ռուսները մեր եղբայրներն են: Իսկ ռուսաց լեզվի ուսուցիչն ասում է, որ նրանք մեր ընկերներն են: Հիմա նրանք մեր ի՞նչն են՝ եղբայրնե՞րը, թե՞ ընկերները»: Հայրը…

Ազատության ճանապարհների վախեցնող բացակայությունը

Այն տպավորությունն ունեմ, թե մենք մի շատ կարևոր բան ենք բաց թողել: Աչքաթող ենք արել: Թույլ ենք տվել, որ մեր կողքով անցնի: Կամ էլ ինքներս ենք մեր կյանքի ինչ-որ կարևոր բանի կողքով անցել և նույնիսկ չենք էլ նկատել այդ կորուստը: Հետ հայացք եմ ձգում 80-ականների վերջերին, 90-ականներին, նույնիսկ 2000-ականների սկզբին և տեսնում, որ մենք ամենեւին…

Հայաստանը միակը չէ, որ չի նշվել օգնություն ստացողների ցանկում

Ինչպես արդեն տեղեկացրել էինք` հուլիսի 24-ին ԱՄՆ ներկայացուցիչների պալատի` միջազգային սուբյեկտներին հատկացվող գումարների մասին որոշման մեջ ՀՀ անկախության 21 տարիների ընթացքում առաջին անգամ չի նշվել Հայաստանին հատկացվող կոնկրետ գումարի մասին: Այս հարցի շուրջ ԳԱԼԱ-ն զրուցել է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանի հետ` փորձելով պարզել, թե ինչն է պատճառը, և…

Մեր դիվանագիտական քաղաքականությունը կցանկանայի, որ մի քիչ հարձակողական լիներ

ԼՂՀ ԱԳՆ նախկին նախարար Գեորգի Պետրոսյանի ելույթը ԼՂՀ ԱԳՆ 20-ամյակի նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ. Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզում չկար բանակ եւ չկար արտաքին գործ: Այսօր այդ երկու կառույցի վրա դրված է բավականին մեծ պատասխանատվություն: Բանակը կատարում է իր պարտականությունները, բայց դրա հիմքում ժողովրդին ծառայելն է: Եւ այս տարիների ընթացքում կարծում եմ, թե բանակը, թե արտաքին…

ԼՂՀ Խորհրդարանում տեղի է ունեցել հանդիսավոր նիստ՝ ԼՂՀ ԱԳՆ 20-ամյակի կապակցությամբ

Հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային Ժողովի նիստերի դահլիճում տեղի է ունեցել հանդիսավոր նիստ՝ նվիրված ԼՂՀ ԱԳՆ ստեղծման 20-ամյակին, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Նիստը բացել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, ով իր խոսքում ներկայացրել է 1993 թվականին ռազմաքաղաքական դժվար պայմաններում ստեղծված ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության ձևավորման գործընթացը: ԱԳՆ ղեկավարը նշել է,…

ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության և ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության հայտարարությունը

ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական և ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունները տարածել են հայտարարություն, որում կոչ են անում միանալ իրենց կողմից քաղաքային իշխանություններին` Երևանի ավագանուն հասցեագրված պահանջներին՝ կապված ուսման վարձավճարների և տրանսպորտի գների թանկացման հետ: «ՀՀ իշխանությունների կողմից վարած անհեռանկար քաղաքականության հետևանքով երկրում ստեղծվել են սոցիալ-տնտեսական ծանր պայմաններ, որը հասարակության զգալի հատվածի, հատկապես երիտասարդության արտագաղթի պատճառ է…

Պատանեկան եւ երիտասարդական ճամբարներ Արցախում

Հայ Յեղափոխական Դաշնակցության երիտասարդական միությունների ջանքերով այս ամառ Արցախում կյանքի են կոչվելու պատանեկան ամառային ճամբարներ, որին մասնակցելու հնարավորություն կունենան Արցախցի մոտ 1000 պատանիներ: 2009 թվականից պատանեկան ճամբարներ կազմակերպելու նպատակով ՀՅԴ Ամերիկայի արևմտյան ափի երիտասարդական եւ ուսանողական միություներից տասնյակ երիտասարդներ այցելում են Արցախ եւ տարբեր համայնքներում երեխաների համար երկշաբաթյա անվճար հանգիստ են կազմակերպում: Անցած տարի բացի…

Նոր հարավային Ուելսի Խորհրդարանական պատվիրակությունն այցելել է Արցախի Հանրապետություն

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր մարմնի պատվիրակությունն այսօր այցելել է Արցախի Հանրապետություն: Ինչպես «Ապառաժ» -ի լրագրողին հայտնել է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը` Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր մարմնի ներկայացուցիչներն Արցախի Հանրապետություն են այցելել Ավստրալիայի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչների նախաձեռնությամբ եւ ուղեկցությամբ: Պատվիրակությանը Շուշիում դիմավորել է ԼՂՀ…

Բերձորում նոր բնակավայր կհիմնադրվի

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը հուլիսի 15-ին ընդունել է «Արցախ ռութս ինվեսթմենթ» (ԱՐԻ) կազմակերպության խորհրդի մի խումբ անդամների, հաղորդում են ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունից: Արա Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Արցախի զարգացմանն ուղղված` սփյուռքահայ բարերար-ներդրողների նախաձեռնած ծրագրի համար: Արցախի գյուղատնտեսության ոլորտում կատարվող ներդրումներին զուգահեռ ընկերության անդամների մոտ ծնվել է նաև ազատագրված տարածքների վերաբնակեցմանը օժանդակելու գաղափար: ԼՂՀ կառավարության…

106.5 լրատվական ռադիո` «Թարմ ուղեղով»

106.5 լրատվական ռադիոյի «Թարմ ուղեղով» հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Եվրամիությո՞ւն, թե՞ Եվրասիրական միության: Ինչ գին է պատրաստ վճարել Եվրոպան, որպեսզի կանխի նոր միության ստեղծումը, ինչ քայլերի պիտի դիմի Հայաստանը, և որն է մեզ համար ավելի շահավետ: Բոլոր նրանց, ովքեր Նախիջևանի վրա աչք ունեն, հիշեցնում ենք՝ սա…