
Իսպանիայի Թագավորության Սենատում ապրիլի 11-ին կայացել է «Հայաստանի մարտահրավերները դեպի Եվրոպա տանող ճանապարհին» խորագրով կոնֆերանս: Հայաստանից կոնֆերանսին մասնակցելու համար հրավիրված են եղել ՀՀ ԱԺ պատգամավորներ` Հայաստան-Եվրամիություն Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ղեկավար Սամվել Ֆարմանյանը և Եվրանեստ ԽՎ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը: Միջոցառմանը ներկա են եղել Իսպանիայի երկպալատ Խորհրդարանը ներկայացնող սենատորներ և կոնգրեսականներ, երկրի արտաքին գերատեսչության ներկայացուցիչներ, օտարերկրյա դիվանագետներ,…















