
Հունիսի 19-ին Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանն այցելեց Արագածի եւ Ապարանի տարածաշրջաններ: Արագածի տարածաշրջանում մարզպետը խորհրդակցություն անցկացրեց Ալագյազի միջնակարգ դպրոցում, որին ներկա էին դպրոցների տնօրենները եւ խոշորացված համայնքներ Ծաղկահովիտի եւ Ալագյազի համայնքապետերը, իսկ Ապարանում դպրոցների տնօրենների մասնակցությամբ խորհրդակցությունը կայացավ թիվ 2 դպրոցում: Աշոտ Սիմոնյանն անդրադարձավ 2017-2018 ուսումնական տարվա ընդհանուր նկարագրին՝ նշելով որ դեռեւս 10 ամիս առաջ…















